Սուրբ գրություններ
2 Նեփի 32


Գլուխ 32

Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ – Մարդիկ պետք է աղոթեն և իրենց համար գիտելիք ձեռք բերեն Սուրբ Հոգուց: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես կարծում եմ, որ դուք ինչ-որ բան եք խորհում ձեր սրտերում այն մասին, թե ինչ դուք պետք է անեք այդ ճանապարհը մտնելուց հետո: Բայց ահա, ինչո՞ւ եք դուք խորհում այս բաները ձեր սրտերում:

2 Դուք չե՞ք հիշում, որ ես ասացի ձեզ, որ Սուրբ Հոգին աստանալուց հետո, դուք կարող եք խոսել հրեշտակների բլեզվով: Եվ արդ, ի՞նչպես կարող էիք դուք խոսել հրեշտակների լեզվով, եթե դա չլիներ Սուրբ Հոգու միջոցով:

3 աՀրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ. ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը: Այդ պատճառով, ես ասացի ձեզ, բսնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք:

4 Ուստի այժմ, երբ ես խոսել եմ այս խոսքերը, եթե դուք չեք կարողանում հասկանալ դրանք, դա կլինի, որովհետև դուք չեք ախնդրում, ոչ էլ թակում եք. ուստի, դուք չեք բերվում դեպի լույսը, այլ պիտի կորչեք խավարում:

5 Քանզի ահա, ես կրկին ասում եմ ձեզ, որ եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք:

6 Ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը, և չի տրվի ոչ մի այլ վարդապետություն, մինչև հետո, երբ նա ինքը ակհայտնվի ձեզ՝ մարմնում: Եվ երբ նա ինքը հայտնվի ձեզ մարմնում, այն բաները, որոնք նա կասի ձեզ, հետևեք, որ դուք կատարեք:

7 Եվ այժմ, ես՝ Նեփիս, չեմ կարող խոսել ավելին. Հոգին արգելում է ինձ արտահայտվել, և ես թողնված եմ՝ սգալու մարդկանց աանհավատության, ամբարշտության, տգիտության և խստապարանոցության պատճառով. քանզի նրանք չեն կամենում փնտրել գիտություն, ոչ էլ կհասկանան մեծ գիտություն, երբ այն տրվի նրանց բպարզությամբ, նույնիսկ այնքան պարզ, ինչպես կարող է լինել խոսքը:

8 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես զգում եմ, որ դուք դեռ խորհում եք ձեր սրտերում. և ինձ վշտացնում է, որ ես պետք է խոսեմ այս բանի վերաբերյալ: Քանզի եթե դուք լսեք Հոգուն, որը սովորեցնում է մարդուն աաղոթել, դուք կիմանայիք, որ դուք պետք է աղոթեք. քանզի բչար ոգին չի սովորեցնում մարդուն աղոթել, այլ սովորեցնում է նրան, որ նա չպետք է աղոթի:

9 Բայց ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է միշտ աաղոթեք և չթուլանաք. որ դուք չպետք է կատարեք որևէ բան Տիրոջ համար, մինչև առաջին հերթին չաղոթեք Հորը, Քրիստոսի բանունով, որ նա նվիրագործի ձեր կատարումը ձեր համար, որպեսզի ձեր կատարումը լինի ձեր հոգու գբարօրության համար: