2011
Երեց Թադ Ռ. Քալիսթեր
Նոյեմբեր 2011


Երեց Թեդ Ռ. Քալիսթեր

Յոթանասունի Նախագահությունից

Նկար
Elder Tad R. Callister

Երեց Թեդ Ռիչարդս Քալիսթերը, Յոթանասունի Նախագահությունում նոր հաստատված անդամը և Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամը, բացատրում է, որ Եղբայրների նպատակներից մեկը հանդիսանում է Եկեղեցու «իսկական աճը» ապահովելը: «Դա նշանակում է, որ թվով ավելի ու ավելի մարդիկ ոչ միայն պետք է պարզապես գան հաղորդության ժողովին, այլ նաև պետք է ընդունեն հաղորդությունը, ստանան Եկեղեցու առաջարկվող ծեսերը և պահեն իրենց ուխտերը», - ասել է նա:

Ցանկանալով օգնել Եկեղեցու տեղական ղեկավարներին այդ ջանքերում, Երեց Քալիսթերը շնորհակալ է, որ Տերը իրեն հնարավորություններ է տվել ծառայելու բազմաթիվ կոչումներում: «Լինելով այն մարդկանց կոշիկների մեջ, որոնց հետ այժմ աշխատում եմ՝ ցցերի նախագահների և եպիսկոպոսների, և երեցների քվորումների նախագահների, ես ավելի զգայուն եմ դառնում նրանց կարիքների հանդեպ, ինչպես նաև տեղյակ եմ այդ կարիքների մասին », - բացատրել է նա:

Երեց Քալիսթերը ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Արևմտյան Ատլանտյան Նահանգների Միսիայում, երեցների քվորումի նախագահ, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահի խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահ, տարածքային ներկայացուցիչ, Տարածքային Յոթանասունական, Կանադա Տոռոնտո Արևմտյան Միսիայի նախագահ (2005–2008), և ծառայում էր Խաղաղօվկիանոսյան Տարածքի Նախագահ, երբ կանչվեց Յոթանասունի Նախագահություն:

Նա ծնվել է Ռիդ և Նորին Քալիսթերների ընթանիքում 1945թ. դեկտեմբերին, Գլենդելում, Կալիֆոռնիա, ԱՄՆ: Երեց Քալիսթերը ստացել է հաշվապահության աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում 1968թ.: 1971թ. նա ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանի իրավաբանական դպրոցը: 1972թ. նա ստացել է մագիստրոսի կոչում հարկային օրենքի գծով Նյու Յորքի Համալսարանից: 1972-ից մինչև 2005թ. նա զբաղվել է իրավաբանությամբ, նաև գրել է գրքեր Քավության, Ուրացության և Վերականգնման մասին:

Նա ամուսնացել է Քեթրին Լուիզ Սափորիտիի հետ 1968թ. դեկտեմբերին Լոս Անջելես Կալիֆոռնիա Տաճարում: Նրանք ունեն վեց զավակ:

Երեց Քալիսթերը տեսնում է իր կյանքում Տիրոջ ձեռքը: «Փրկչի սերը այնքան խորն է, որ, ես կարծում եմ, Նա և մեր Երկնային Հայրը չեն համբերում օրհնել մեզ ամեն փոքր առիթով, երբ մենք բարիք ենք գործում, որովհետև դա Նրանց էությունն է»: