2011
Ընտանեկան պատմության ուսումնասիրության նոր վայր դեռահասների համար
Նոյեմբեր 2011


Ընտանեկան պատմության ուսումնասիրության նոր վայր դեռահասների համար

FamilySearch Youth և Family History նոր բաժինը, որն ավելացվել է youth.lds.org (lds.org/familyhistoryyouth) կայքում, կօգնի երիտասարդներին ուսումնասիրել ընտանեկան պատմությունը և ծառայել իրենց նախնիներին, գտնելով նրանց գրառումները:

Նյութերը դեռահասներին ուսուցանում են, ինչպես սկսել օգտագործել FamilySearch-ը: Հինգ պարզ քայլերով նրանք սովորում են ուսումնասիրել իրենց տոհմածառը, կազմել ընտանեկան գրառումներ և պատրաստել անուններ տաճարի համար: Տրվում են նաև մտքեր, թե ինչպես դասարանները և քվորումները կարող են օգտագործել ընտանեկան պատմությունը՝ մյուսներին ծառայելու համար:

Նոր բաժինը ներկայումս մատչելի է անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով: Լրացուցիչ լեզուներով այն մատչելի կլինի առաջիկա ամիսներին: