2011
Մորմոնի Գիրք` գիրք Աստծուց
նախորդ հաջորդ

Մորմոնի Գիրք` գիրք Աստծուց

Աստվածաշնչի հետ միասին Մորմոնի Գիրքը Քրիստոսի վարդապետությունների և Նրա աստվածային էության անբաժանելի վկայությունն է:

Elder Tad R. Callister

Տարիներ առաջ իմ նախա-նախապապիկը առաջին անգամ իր ձեռքը վերցրեց Մորմոնի Գիրքը: Նա բացեց այն մեջտեղում և կարդաց մի քանի էջ: Այդ ժամանակ նա հայտարարեց. «Այդ գիրքը գրվել է կամ Աստծո կամ դևի կողմից, և ես պետք է պարզեմ, թե ով է այն գրել»: Հաջորդ տաս օրերի ընթացքում նա երկու անգամ մինչև վերջ կարդաց այն, ապա հայտարարեց. «Դևը չէր կարող գրել սա, այն պետք է որ Աստծուց լինի»:1

Դա է Մորմոնի Գրքի հանճարեղությունը՝ չկա միջինը: Այն կամ Աստծո խոսքն է, ինչպես մարգարեացվել է, կամ ամբողջովին կեղծիք է: Այս գիրքը չի հավակնում լինելու պարզապես բարոյական թեզ կամ աստվածաբանական մեկնաբանություններ կամ ներշնչված գրառումների հավաքածու: Այն հավակնում է լինելու Աստծո խոսքը՝ ամեն մի նախադասություն, ամեն մի տող, ամեն մի էջ: Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ Աստծո հրեշտակը ուղղորդել է իրեն դեպի ոսկե թիթեղները, որոնք պարունակում են հնադարյան Ամերիկայի մարգարեների գրառումները, և որ նա թարգմանել է այդ թիթեղները աստվածային զորություններով: Եթե այդ պատմությունը ճշմարիտ է, ապա Մորմոնի Գիրքը սուրբ գրություն է, ինչպես մարգարեացվել է. եթե ոչ, ապա դա բարդ, այնուամենայնիվ, դիվական խաբեություն է:

Ս. Ս. Լյուիսը խոսել է նմանատիպ երկընտրության մասին, որի առաջ կանգնում է այն անձը, որը պետք է կամ ընդունի կամ մերժի Փրկչի աստվածային բնույթը, երբ չկա միջինը. «Ես փորձում եմ կանխել իսկապես հիմար խոսքերը, որ մարդիկ հաճախ ասում են Նրա մասին. «Ես պատրաստ եմ ընդունել Հիսուսին որպես բարոյականության ուսուցչի, սակայն չեմ ընդունում Աստված լինելու Նրա հայտարարությունը»: Դա մի բան է, որը մենք երբեք չպետք է ասենք: Մի մարդ, որը հասարակ մարդ է եղել և ասել այնպիսի բաներ, ինչպիսին Հիսուսն է ասել, չի կարող բարոյականության մեծ ուսուցիչ լինել: … Դուք պետք է կատարեք ձեր ընտրությունը: Կամ այս մարդը եղել է և կա Աստծո Որդին, կամ խելագառ կամ ավելի վատ է եղել: … Սակայն եկեք չհանգենք որևէ սատարող անմտության մարդկության մեծ ուսուցիչ լինելու Նրա էության մասին: Նա չի թողել դա մեր դատողությանը: Նա այդ մտադրությունը չի ունեցել»:2

Նմանապես, մենք պետք է հասարակ ընտրություն կատարենք Մորմոնի Գրքի հետ կապված՝ այն կամ Աստծուց է, կամ դևից: Չկա այլ տարբերակ: Մի պահ, ես խնդրում եմ ձեզ մի փորձ կատարել, որը կօգնի ձեր որոշել այս գրքի իրական էությունը: Հարցրեք ինքներդ ձեզ. Մորմոնի Գրքից հետևյալ սուրբ գրությունները ձեզ մոտեցնում են Աստծուն, թե դևին.

«Սսնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Կամ իր որդիներին ուղղված սիրող հոր այս խոսքերը. «Եվ, այժմ, իմ որդիներ, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը» (Հելաման 5.12):

«Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32).

Կարո՞ղ էին արդյոք Մորմոնի Գրքից այդ հայտարարությունները ստեղծված լինել չարի կողմից: Նրանից հետո, երբ Փրկիչը որոշ դևերի վտարեց, փարիսեցիները հայտարարեցին, որ Նա դա արեց «դևերի իշխան Բէեղզեբուղի» օգնությամբ: Փրկիչը պատասխանեց, որ նման եզրահանգումը անիմաստ է. «Ամեն թագավորություն, – ասաց Նա, – որ իր դեմ բաժանված է՝ կավիրվի, և ամեն … տուն, որ իր դեմ բաժանված է՝ չի մնալ»: Եվ Նրա համոզիչ պատասխանը. «Եվ թե որ սատանան սատանային հանում է, իր դեմ բաժանվեցավ. Էլ ինչպե՞ս նորա թագավորությունը կկենայ» (Մատթեոս 12.24–26; շեշտադրումn ավելացված է):

Եթե Մորմոնի Գրքի վերը նշված սուրբ գրությունները ուսուցանում են մեզ երկրպագել, սիրել և ծառայել Փրկչին (ինչը դրանք անում են), ապա ինչպե՞ս դրանք կարող են լինել դևից: Այդ դեպքում, նա իր դեմ դուրս կգար և կկործաներ իր սեփական արքայությունը՝ մի պայման, որը, ինչպես ասում է Փրկիչը, չի կարող գոյություն ունենալ: Մորմոնի Գրքի անկեղծ, անկողմնակալ ուսումնասիրությունը կարող է բերել այն նույն եզրահանգման, որին եկել էր իմ նախա-նախապապիկը. «Դևը չէր կարող գրել սա, այն պետք է որ Աստծուց լինի»:

Սակայն, ինչո՞ւ է Մորմոնի Գիրքն այդքան կարևոր, եթե մենք արդեն ունենք Աստվածաշունչ, որը մեզ ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին: Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու այսօր աշխարհում գոյություն ունեն այդքան բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ, երբ նրանք կարող են իրենց վարդապետությունները վերցնել հիմնականում Աստվածաշնչից: Որովհետև նրանք տարբեր ձևերով են մեկնաբանում Աստվածաշունչը: Եթե նրանք նույն ձևով այն մեկնաբանեին, ապա կլինեին նույն եկեղեցուց: Սա պայման չէ, որը ցանկանում է Տերը, քանզի Պողոս Առաքյալն ասել է, որ կա «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն» (Եփեսացիս 4.5): Այս միայնությունը հաստատելու համար, Տերը հիմնել է վկաների աստվածային օրենքը: Պողոսն ուսուցանում է. «Երկու և երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի» (Բ Կորնթացիս 13.1):

Աստվածաշունչը մի վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, իսկ Մորմոնի Գիրքը՝ մեկ այլ վկայություն: Ինչո՞ւ է այդքան կենսական այս երկրորդ վկայությունը: Հետևյալ պատկերը կարող է օգնել. Որքա՞ն ուղիղ գծեր դուք կարող եք անցկացնել մեկ կետով մեկ թղթի վրա: Պատասխանն է. անթիվ: Մի պահ պատկերացրեք, որ մեկ կետը ներկայացնում է Աստվածաշունչը, իսկ հարյուրավոր ուղիղ գծերը, որոնք անցնում են այդ կետով, ներկայացնում են Աստվածաշնչի տարբեր մեկնաբանումները, և որ այդ մեկնաբանումներից յուրաքանչյուրը մի եկեղեցի է ներկայացնում:

Ի՞նչ է պատահում, եթե այդ թղթի վրա հայտնվում է երկրորդ կետը՝ Մորմոնի Գիրքը: Քանի՞ ուղիղ գիծ դուք կարող եք տանել այս երկու կետերի՝ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջև: Միայն մեկ: Քրիստոսի վարդապետությունների միայն մեկ մեկնաբանություն կարող է ճշմարիտ լինել, եթե կա երկու վկաների վկայություն:

Կրկին և կրկին, Մորմոնի Գիրքը հանդիսանում է հաստատող, պարզաբանող, միավորող վկայություն այն վարդապետությունների մասին, որոնք ուսուցանվում են Աստվածաշնչում, քանզի կա միայն «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»: Օրինակ, որոշ մարդիկ կասկածում են, թե արդյոք մկրտությունը կարևոր է փրկության համար, թեև Փրկիչը հայտարարել է Նիկոդեմոսին. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել» (Հովհաննես 3.5): Ինչևէ, Մորմոնի Գիրքը փարատում է այս թեմայով բոլոր կասկածները. «Եվ նա պատվիրում է բոլոր մարդկանց, որ նրանք պետք է ապաշխարեն և մկրտվեն իր անունով … այլապես նրանք չեն կարողանա փրկվել Աստծո արքայության մեջ» (2 Նեփի 9.23):

Այսօր աշխարհում գոյություն ունեն մկրտության տարբեր եղանակներ, թեև Աստվածաշունչը մեզ տալիս է այն ձևը, որով Փրկիչը՝ մեր մեծ Օրինակը, մկրտվեց. «[Նա] շուտով դուրս եկավ ջրիցը» (Մատթեոս 3.16): Արդյո՞ք Նա կարող է դուրս գալ ջրից, եթե նախ չմտներ ջուրը: Եթե այս առարկայի շուրջ որևէ կասկած կա, Մորմոնի Գիրքը հստակությամբ պարզաբանում է մկրտության ճիշտ ձևի մասին վարդապետությունը. «Եվ հետո դուք պիտի ընկղմեք նրանց ջրի մեջ, և կրկին դուրս բերեք ջրից» (3 Նեփի 11.26):

Շատերը հավատացած են, որ Աստվածաշնչով հայտնությունները ավարտվել են, թեև Աստվածաշունչը հանդիսացել է Աստծո հայտնությունների ձևի վկայությունը մարդկության գոյության 4000 տարիների ընթացքում: Սակայն մեկ սխալ վարդապետություն, ինչպես սա է, դոմինոյի նման կարող է այլ դոմինոներ գցել կամ, այս դեպքում, ճիշտ վարդապետությունների անկման պատճառ լինել: Հայտնությունների դադարեցմանը հավատալը նշանակում է, որ վարդապետությունն այն մասին, որ Աստված նույնն է երեկ, այսօր և հավերժ, (Mormon 9:9) կեղծ է, դա նշանակում է, որ Ամովսի ուսուցանած վարդապետությունը, որ «Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չհայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարենրին» (Ամովս 3.7), կեղծ է; և այն նշանակում է, որ վարդապետությունն այն մասին, որ «Աստված աչառ չէ» (Գործք 10.34) և, այդպիսով խոսում է բոլոր մարդկանց հետ բոլոր ժամանակներում, կեղծ է: Սակայն, բարեբախտաբար, Մորմոնի Գիրքը ուժեղացնում է շարունակ ստացվող հայտնության աստվածաշնչյան ճշմարտությունը.

«Եվ դարձյալ, ես խոսում եմ ձեզ հետ, որ ուրանում եք Աստծո հայտնությունները, և ասում, թե դրանք վերացել են, որ չկան ոչ մի հայտնություններ, …

… մենք չենք կարդում, որ Աստված նույնն է երեկ, այսօր, և հավիտյան»: (Մորմոն 9.7, 9):

Այլ խոսքերով, եթե Աստված, որն անփոփոխ է, խոսել է հին ժամանակներում, Նա նմանապես խոսում է մեր ժամակներում:

Վարդապետական հաստատումների և պարզաբանումների ցանկը կարելի է անվերջ շարունակել, սակայն դրանցից ամենազորեղը, ինչպեսև ամենահուզիչը, Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գրքի պատմություններն են: Ցանկանո՞ւմ եք դուք, որ ձեր հոգում փորագրվի անժխտելի վկայությունն այն մասին, որ Փրկիչը իջել է ձեր մեղքերից ներքև, և որ չկա մի մեղք, մահկանացու մի հոգս, որը դուրս կլինի Նրա Քավության գթասիրտ զորությունից, որ ձեր յուրաքանչյուր մաքառման համար Նա ունի ապաքինող գերզորեղ բալասան: Ապա կարդացեք Մորմոնի Գիրքը: Այն կուսուցանի ձեզ և կվկայի, որ Քրիստոսի Քավությունը անսահման է, որովհետև այն ընդգրկում, ներառում, պարփակում և գերազանցում է մարդուն հայտնի ցանկացած թուլություն: Ահա, թե ինչու է Մորմոն մարգարեն հայտարարել. «Դուք պիտի ունենաք հույս Քրիստոսի քավության միջոցով» (Մորոնի 7.41):

Զարմանալի չէ, որ Մորմոնի Գիրքը համարձակ հայտարարում է. «Եվ եթե դուք հավատաք Քրիստոսին, դուք կհավատաք այս խոսքերին, քանզի դրանք Քրիստոսի խոսքերն են» (2 Նեփի 33.10): Աստվածաշնչի հետ միասին Մորմոնի Գիրքը Քրիստոսի վարդապետությունների և Նրա աստվածային էության անբաժանելի վկայությունն է: Աստվածաշնչի հետ միասին, այն «սովորեցնում են բոլոր մարդկանց, որ նրանք պետք է բարիք անեն» (2 Նեփի 33.10): Եվ Աստվածաշնչի հետ միասին, այն մեզ է բերում «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»: Այդ պատճառով է Մորմոնի Գիրքը այդքան կարևոր մեր կյանքի համար:

Մի քանի տարի առաջ ես ներկա եղա մեր երկրպագության ծառայությանը Տոռոնտոյում, Կանադա: Խոսում էր 14-ամյա մի աղջիկ: Նա ասաց, որ զրուցում էր իր կրոնի մասին իր դպրոցական ընկերներից մեկի հետ: Նրա ընկերուհին ասաց. «Ի՞նչ կրոնի ես դու պատկանում»:

Նա պատասխանեց. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, կամ՝ Մորմոններին»:

Ընկերուհին ասաց. «Ես գիտեմ այդ Եկեղեցին, և ես գիտեմ, որ այն ճշմարիտ չէ»:

«Որտեղի՞ց գիտես», – հնչեց հարցը:

«Որովհետև, – ասաց ընկերուհին, - ես ուսումնասիրել եմ այն»:

«Դու կարդացե՞լ ես Մորմոնի Գիրքը»:

«Ոչ, - եղավ պատասխանը, – չեմ կարդացել»:

Ապա, այս քաղցր աղջնակը պատասխանեց. «Ուրեմն դու չես ուսումնասիրել իմ Եկեղեցին, որովհետև ես կարդացել եմ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջը և գիտեմ, որ այն ճշմարիտ է»:

Ես նույնպես կարդացել եմ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջը կրկին ու կրկին, և ես բերում եմ իմ խոհեմ վկայությունը, ինչպես իմ նախա-նախապապիկը, որ այն Աստծուց է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Willard Richards, in LeGrand Richards, A Marvelous Work and a Wonder, rev. ed. (1972), 81, 82.

  2. C. S. Lewis, Mere Christianity (1952), 40–41.