2011
181-րդ կիսամյա գերագույն համաժողով
Նոյեմբեր 2011


181-րդ կիսամյա գերագույն համաժողով

Ավելի քան 100000 մարդ մասնակցեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 181-րդ կիսամյա գերագույն համաժողովին՝ հոկտեմբերի 1-ին և 2-ին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ: Միլիոնավոր այլ մարդիկ դիտեցին կամ ունկնդրեցին այն հեռուստատեսությամբ, ռադիոյուվ, արբանյակային և համացանցային հեռարձակումներով:

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, առաջին նիստին, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց վեց նոր տաճարների կառուցման վայրերի մասին. Բառանքիլլա, Կոլումբիա; Դուրբան, Հարավային Աֆրիկա; Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն; Փարիզ, Ֆրանսիա; Պրովո, Յուտա, ԱՄՆ; և Սթար Վելլի, Վայոմինգ, ԱՄՆ:

Այս հայտարարությունից հետո, Նախագահ Մոնսոնը հրավիրեց անդամներին ներդրում կատարել Տաճարների այցելուների աջակցման Եկեղեցու ընդհանուր ֆոնդին: Այդ ֆոնդը ֆինանսավորում է նրանց մեկանգամյա այցը տաճար, ովքեր այլապես չեն կարող գնալ, սակայն խորապես ցանկանում են» - ասաց նա :

Շաբաթ ցերեկային նիստին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հայտարարեց youth.lds.org—FamilySearch Youth and Family History (lds.org/familyhistoryyouth) նոր բաժնի մասին: Այս նոր բաժինը կօգնի երիտասարդներին հետազոտել ընտանեկան պատմությունը և ծառայել իրենց նախնիներին, ուսումնասիրելով նրանց գրառումները: (Տես հոդվածը էջ 128-ում:)

Նաև այս նիստին, Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստան ազատվեց Յոթանասունի Նախագահությունից: Յոթանասունի Նախագահությունում հաստատվեց Երեց Թադ Ռ. Քալիսթերը (տես նրա կենսագրությունը, էջ 128): Տասներկու Յոթանասուններ և Տարածքային Յոթանասուններ ազատվեցին կամ ստացան պատվավոր պաշտոնյաների կոչումներ (տես հաստատումները և ազատումները, էջ 23):

Կիրակի առավոտյան իր ելույթում Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, հիշեցրեց ապրիլի գերագույն համաժողովին բոլոր անդամներին ուղղված կոչի մասին՝ մասնակցելու 2011թ. ծառայության օրվան (տես Հենրի Բ. Այրինգ, «Բարիք գործելու հնարավորություններ», Լիահոնա, մայիս 2010, 22):

Ողջ աշխարհում անդամները ունկնդրում էին համաժողովը 93 լեզուներով: Տարբեր լեզուներով համաժողովի տեքստի, աուդիո- և վիդեո-տարբերակների մասին տեղեկության համար, այցելեք lds.org/general-conference/when-conference-materials-will-be-available:

Նկարը պատկերում է հրդեհի հետևանքով ոչնչացված Պրովոյի Թաբերնաքլը՝ վերականգնված վիճակում՝ որպես երկրորդ տաճար Պրովոյում, Յուտա, ԱՄՆ:

© 2011 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են