2011
Իմ արքայության դուստրերը. պատմական աշխատանք այսօրվա ՎՕՍ կնոջ համար
Նոյեմբեր 2011


Իմ արքայության դուստրերը. պատմական աշխատանք այսօրվա ՎՕՍ կնոջ համար

Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը վերնագրով նոր գիրքը, որը պատրաստվել է Առաջին Նախագահության ղեկավարության ներքո, Սփոփող Միության և Եկեղեցու կանանց ժառանգության գրառումն է, ինչպես ասաց Ջուլի Բեքը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, 2011թ. սեպտեմբերին կայացած Սփոփող Միության գերագույն ժողովին:

«Այն կմիավորի և կաջակցի աշխարհասփյուռ քույրությանը Սփոփող Միության նպատակներով և աշակերտների օրինակներով և արտոնություններով», - ասաց նա: «Այն մեր Հոր երջանկության ծրագրում կանանց դերի կարևորության վկայությունն է, և այն ապահովում է անշարժ չափանիշ, թե ինչին ենք մենք հավատում, ինչ ենք մենք անում և ինչ ենք մենք պաշտպանում»:

Քույր Բեքն ասաց, որ գիրքը հիմք է տրամադրում որպես Աստծո դուստրեր կանանց ինքնության համար: Նա ասաց, որ ուսումնասիրելով այդ գիրքը, մարդիկ կկարողանան տեսնել, թե ինչպես պետք է աշխատի Սփոփող Միությունը յուրաքանչյուր քրոջ կյանքում:

Ինչպես ծնվեց գրիքը

Ծրագիրը սկիզբ առավ որպես հանձնարարական Առաջին Նախագահության կողմից: Սյուզան Վ. Թանները՝ Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նապագահը, ձեռնադրվեց՝ գիրքը գրելու: Քույր Բեքը և նրա խորհրդականները՝ Սիլվիա Հ. Ալրեդը և Բարբարա Թոմսոնը, հանձնարարություն ստացան՝ հայտնության հոգով կառավարելու այդ ծրագիրը և աշխատելու Քույր Թանների, խմբագիրների և մյուս մասնակիցների հետ: «Ես երբեք չեմ աշխատել մի ծրագրի վրա, որն ավելի մեշ ուղղորդում կստանար Հոգու կողմից», - ասաց Քույր Բեքը:

Այդ ընթացքում որոշվեց, թե պատմական գրառումների հազարավոր էջերից որոնք պետք է ներառվեն գրքի կազմում: Քույր Բեքը, նրա խորհրդականները և Քույր Թանները ուսումնասիրեցին Նավույում անցկացված Սփոփող Միության առաջին ժողովների արձանագրությունները, այլ պատմությունները և փաստերը Սփոփող Միության և Եկեղեցու կանանց մասին:

Քույր Բեքն ասաց, որ արդյունքում ստացվեց ոչ թե սովորական ժամանակագրական պատմություն, այլ Եկեղեցու կանանց և Սփոփող Միության հոգևոր պատմությունը:

«Մենք ուսումնասիրում ենք մեր պատմությունը, որովհետև այն օգնում է մեզ փոխվել», - ասել է Քույր Բեքը 2010թ. Սփոփող Միության ժողովի իր ելույթում: «Ի վերջո, պատմության արժեքը ոչ թե տարեթվերի, ժամանակների կամ վայրերի մեջ է: Այն արժեքավոր է, քանի որ սովորեցնում է մեզ այն սկզբունքները, նպատակները և ուղիները. Որոնց մենք պետք է հետևենք, և օգնում է մեզ իմանալ, թե ով ենք մենք և ինչ պետք է անենք, նաև միավորում է մեզ երկրի վրա Սիոնի տները ամրացնելու և Աստծո արքայությունը կառուցելու գործում» («Իմ արքայության դուստրերը». Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը, Լիահոնա, նոյ. 2010, 115):

Թեև գիրքը չի հետևում ժամանակագրությանը, դրա ուսմունքները ներկայացված են թեմատիկ գլուխներով: Գիրքը պարունակում է պատմություններ և օրինակներ սուրբ գրություններից և արդի ժամանակներից, մարգարեների և Սփոփող Միության ղեկավարների խոսքերը, որոնք կարևոր ուղերձներ են ուսուցանում:

Գրքի ազդեցությունը

Քույր Բեքն ասել է, որ գրքի շնորհիվ քույրերը կսովորեն ինչպես իրականացնել Սփոփող Միության նպատակները իրենց սեփական կյանքում և որպես ուխտեր պահող աշակերտների քույրեր:

«Նրանք կսովորեն, թե ինչ է նշանակում մեծացնել հավատքը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքները և տները, փնտրել և օգնել կարիքավորներին», - ասել է Քույր Բեքը Եկեղեցու ամսագրերին իր հարցազրույցի մեջ: «Երբ քույրերը սկսում են տեսնել իրենց Սփոփող Միության աշխատաքի մեջ, նրանք սկսում են հասկանալ, թե որքան ազդեցիկ են եղել կանայք Եկեղեցու զարգացման գործում, ինչպես հնում, այնպես էլ վերջին օրերին, և նրանք կարող են ճանաչել իրենց նպատակը և իրենց ինքնությունը»:

Քույր Բեքը հավատում է, որ նրանք, ովքեր կկարդան գիրքը, օրինակով և ցուցումով, կսովորեն լսել Սուրբ Հոգուն և ստանալ անձնական հայտնություն: Նրանք նաև կամրացվեն և կխրախուսվեն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև փորձությունների և դժվարությունների միջով անցնելիս:

«Գրքի մեջ մեծ ուժ կա՝ մեծ զորություն, որը մենք կարող ենք կրկնօրինակել», - ասել է Քույր Բեքը: «Դժվար օրերին, ես հուսով եմ, մարդիկ ձեռքի տակ կպահեն իրենց գիրքը, կվերցնեն և կկարդան որևէ պատմություն կամ օրինակ, որը կամրացնի իրենց»:

Քույր Բեքը նաև ասաց, որ գիրքը մուտք կգործի Եկեղեցու տները քույրերի ձեռքերով, սակայն նա հավատացած է, որ այն կարևոր նյութ կհանդիսանա և տղամարդկանց, և կանանց համար: Այն կօգնի երիտասարդ կանանց հասկանալ, թե ինչպես են իրենք դառնում քույրերի համաշխարհային մեծ կազմակերպության մասը, և այն կարող է միավորել ամուսիններին և կանանց՝ իրենց ընտանիքները առաջնորդելու և Եկեղեցում ծառայելու սուրբ աշխատանքում:

Գիրքն ուսումնասիրելուց հետո, Դեյլ Քուքը՝ Սիռակուզ Յուտա Բլաֆ Ցցի նախագահը, ասաց, որ այն կարևոր նյութ է, որը կօգնի ոչ միայն Եկեղեցու կանանց, այլ նաև տղամարդկանց հասկանալ որպես Քրիստոսի աշակերտներ իրենց դերը,: «Կարդալիս դուք տեսնում եք, թե ինչպես է այն [Սփոփող Միությունը] համակցված և կապված քահանայության հետ», - ասում է Նախագահ Քուքը: «Այն օգնեց ինձ հասկանալ, թե ինչ զորություն ունի իմ կինը և ինչպես ես կարող եմ ավելի շատ սիրել, օգնել և աջակցել նրան»:

Գրքի մասին

Գիրքը նախատեսված է անձնական ուսումնասիրության, տանը, Սփոփող Միությունում և, ընդհանրապես, Եկեղեցում ուսուցանելու համար: Այն ուղարկվել է Սփոփող Միության նախագահների հետ աշխատող եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին, ովքեր պետք է բաժանեն գիրքը ծխերի և ճյուղերի քույրերին, դարձնելով այն օրհնություն նրանց կյանքում:

Մինչև 2012թ. հունվարի վերջը, գիրքը մատչելի կլինի մոտ քսանչորս լեզուներով: Շատ լեզուներով այն արդեն մատչելի է առցանց, որտեղ անդամները կարող են գտնել ուղեկցող վիդեոներ, կիսվել մեջբերումներով և կարդալ առաջարկություններ՝ գրքի ուղերձները կարդալու և դրանցով կիսվելու վերաբերյալ: Այցելեք lds.org/reliefsociety/daughters-in-my-kingdom: Սեղեմք “Additional Languages (PDF)” էջի կենտրոնում “Related Resources” վերնագրի տակ: Մատչելի լեզուների ցանկը կհայտնվի հաջորդ էջի աջ կողմում: Կայք-էջը նախատեսված է թարգմանել մի քանի լեզուներով:

Գրքի տպագիր տարբերակը սպասվում է այս տարվա վերջում անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով: Այն հնարավոր կլինի ձեռք բերել Բաշխման ծառայությունների և store.lds.org-ի միջոցով:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՌԻՔ ՎԱԼԱՍԻ