2011
Արվեստի մրցույթը հրավիրում է երիտասարդներին շողալ
Նոյեմբեր 2011


Արվեստի մրցույթը հրավիրում է երիտասարդներին շողալ

Եկեղեցու Պատմության թանգարանը հրավիրում է 13-18 տարեկան երիտասարդներին մասնակցել երիտասարդների արվեստի առաջին միջազգային մրցույթին:

Նկարիչները իրենց գործերով պետք է արտահայտեն « վեր կացեք և շողացեք» կոչը (տես ՎևՈւ 115.4–6):

Արվեստի աշխատանքները պետք է ստեղծված լինեն 2009թ. հունվարի 1-ից հետո: Մասնակիցները 2012թ. հունվարի 1-ի դրությամբ պետք է լինեն 13 տարեկան: Նրանք կարող են ներկայացնել արվեստի մեկ աշխատանք առցանց՝ 2012թ. հունվարի 2-ից սկսած մինչև 2012թ. հունիսի 1-ը, ուրբաթ: Առավելագույն չափսը պետք է լինի 213 սմ.՝ ամենաերկար ուղղությամբ: Ընդունվում են ցանկացած տեսակի մեդիա գործեր և ցանկացած ոճի աշխատանքներ:

Աշխատանքները ներկայացնելու պայմանները մատչելի կլինեն lds.org/youthartcomp կայքում:

Հաղթողները կհրավիրվեն ուղարկելու իրենց բնօրինակ աշխատանքները թանգարան՝ 2012թ. նոյեմբերի 16-ից մինչև 2013թ. հունիսի 17-ը կայանալիք ցուցադրության համար: