2011
Ընտրեք հավերժական կյանքը

Ընտրեք հավերժական կյանքը

Ձեր հավերժական ճակատագիրը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության: Երբեք խիստ ուշ չէ սկսել ընտրել հավերժական կյանքը:

Elder Randall K. Bennett

Տարիներ առաջ երբ ընտանիքով ծովափին էինք, ես նկատեցի նշաններ և դրոշակներ, որոնք նախազգուշացնում էին մեզ ուժեղ հոսանքի դեմ, որն ափից գնում էր դեպի խորքերը՝ ջրապտույտ դառնալով: Իմ անվարժ աչքերի համար անտեսանելի, բայց փրկարարների համար հեշտորեն նշմարելի մոտակա պահակադիտային աշտարակից, հզոր հոսանքը վտանգ էր ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր թողնելով ափի ապահովությունը մտնում էին ջուրը: Հիշում էի, թե ինչպես էի հիմնավորում.«Ես ուժեղ լողորդ եմ: Լողալը հիանալի վարժանք կլինի: Ես ապահով կլինեմ ծանծաղ ջրերում»:

Անտեսելով նախազգուշացումները և վստահ զգալով իմ սեփական դատողությամբ, ես մտա ջուրը՝ վայելելու «թարմացնող» լողը: Մի քանի րոպեից ես վեր նայեցի, փնտրելով ընտանիքիս մոտակա լողափին, բայց լողափն այլևս մոտիկ չէր: Խաբուսիկ հոսանքը, որի մասին ես նախազգուշացվել էի, ինձ գերի էր վերցրել և արագորեն հեռու էր քշում իմ ընտանիքից:

Սկզբում վստահորեն, իսկ հետո հուսահատորեն, ես փորձում էի լողալ դեպի ափը, բայց անողորմ հոսանքը քաշում էր ինձ ավելի հեռու՝ դեպի ավելի խորը և ավելի կատաղի ջրերը: Ես հոգնեցի և սկսեցի խեղդվել կուլ տված ջրից: Խեղդվելը դարձավ իրականություն: Ի վերջո, երբ էներգիաս սպառվեց, ես խելահեղորեն օգնություն կանչեցի:

Թվում է, հրաշքով մի փրկարար անմիջապես կողքիս հայտնվեց: Ես անտեղյակ էի, որ նա նկատել էր ինձ ջուրը մտնելիս: Նա գիտեր, որ հոսանքը տանելու էր ինձ և նա գիտեր, թե ուր էր տանելու: Խուսափելով հոսանքից, նա շրջանցեց այն, մոտենալով այն տեղին, որտեղ ես մաքառում էի, ապա համբերատար սպասեց, որ օգնություն խնդրեի: Խիստ թույլ լինելով դեպի ափը մենակ լողալու համար, ես երախտապարտ էի նրան փրկության համար: Առանց նրա օգնության երբեք չէի կարողանա վերադառնալ ընտանիքիս մոտ:

Այդ օրը ես վատ ընտրություն կատարեցի, որն առաջացրեց հնարավորինս լուրջ հետևանքներ ինձ և ընտանիքիս համար: Քանի որ այժմ մենք միասին քննարկում ենք ընտրության պարգևը, աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի մեզանից յուրաքանչյուրին գնահատել մեր կատարելիք ընտրությունները:

Մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Ես չեմ կարող շեշտել ավելի վճռականորեն, որ որոշումներն են վճռում ճակատագիրը: Դուք չեք կարող կատարել հավերժական որոշումներ առանց հավերժական հետևանքների»:1

Ձեզանից յուրաքանչյուրը, ինչպես մեզ ուսուցանվեց այս համաժողովին, երկնային ծնողների հոգևոր սիրելի որդին կամ դուստրն եք: Դուք ունեք աստվածային էություն և ճակատագիր:2 Ձեր նախաերկրային կյանքում դուք սովորեցիք սիրել ճշմարտությունը: Դուք կատարել եք ճիշտ հավերժական ընտրություններ: Դուք գիտեիք, որ այստեղ՝ մահկանացու կյանքում կլինեն չարչարանքներ և ձախորդություն, վիշտ ու տառապանք, ստուգարքներ և փորձություններ՝ օգնելու ձեզ աճել և առաջադիմել: Դուք նաև գիտեիք, որ կկարողանաք շարունակել ճիշտ ընտրություններ կատարել, ապաշխարել սխալ ընտրություններից և Հիսուս Քրիստոսի Քավությամբ ժառանգել հավերժական կյանք:

Ի՞նչ ուսուցանեց մարգարե Լեքին ընտրության մասին: Նա բացատրեց, որ մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության»: Ապա նա հրահանգեց. «Դուք նայեք մեծ Միջնորդին և ականջ դրեք նրա մեծ պատվիրաններին. Եղեք հավատարիմ նրա խոսքերին և ընտրեք հավերժական կյանք»:3

Եղբայրներ և քույրեր, մտածելու, զգալու և գործելու մեր ընտրություններում արդյո՞ք դուք և ես ընտրում ենք հավերժական կյանք:

Մեր թոռնիկները սովորում են, որ երբ նրանք ընտրություն են կատարում, նրանք նաև ընտրում են դրա հետևանքներըը: Վերջերս մեր երեք տարեկան թոռնիկներից մեկը հրաժարվեց ուտել իր ճաշը: Նրա մայրը բացատրեց, «Գրեթե քնելու ժամն է: Եթե դու ընտրես ուտել ճաշը, դու ընտրում ես պաղպաղակ որպես դեսերտ: Եթե ընտրում ես չուտել ճաշը, դու ընտրում ես այժմ գնալ քնելու առանց պաղպատակի»: Մեր թոռնիկն ասաց շեշտակիորեն. «Ես ուզում եմ այս ընտրությունը՝ խաղալ և ուտել միայն պաղպաղակ և չգնալ քնելու»:

Եղբայրներ և քույրեր, միթե՞ մենք ուզում ենք խաղալ, ուտել միայն պաղպաղակ, երբեք չգնալ քնելու և, միևնույն ժամանակ, խուսափել հետևանքներից, ինչպիսիք են՝ թերսնուցումն ու հյուծվածությունը:

Իրականում մենք ունենք միայն երկու հավերժական ընտրություններ, յուրաքանչյուրը իր հավերժական հետևանքով՝ ընտրել հետևել աշխարհի Փրկչին և, այդպիսով, ընտրել հավերժական կյանք Երկնային Հոր հետ, կամ՝ ընտրել հետևել աշխարհը և, այդպիսով, ընտրել Երկնային Հորից հավերժորեն մեկուսացված լինելը:

Մենք չենք կարող հաջողությամբ ընտրել երկուսը՝ արդարակեցության ապահովությունը և աշխարհիկ կյանքի վտանգները: Աշխարհիկի մեջ առաջ գնալը կարող է անվնաս թվալ, բայց այդպես էր թվում իմ «թարմացնող» լողի ժամանակ:

Հոսաքի նման, որը կարող էր փոխել ընտանիքիս կյանքի ընթացքը, այսօր աշխարհիկ հոսանքները, խաբուսիկ փիլիսոփայությունները, կեղծ ուսմունքները և անվերահսկելի անբարոյականությունը ձգտում են մեզ հեռու քաշել և հավերժորեն մեկուսացնել մեր ընտանիքներից և մեր Երկնային Հորից:

Մեր ապրող մարգարեները, տեսանողները և հայտնողները տեսնում են և ձգտում նախազգուշացնել մեզ հաճախ նուրբ, բայց վտանգավոր աշխարհիկ հոսանքներից, որոնք սպառնում են մեզ: Նրանք սիրով կոչ են անում, խրախուսում, ուսուցանում, հիշեցնում և նախազգուշացնում մեզ: Նրանք գիտեն, որ մեր ապահովությունը կախված է ընտրելուց հետևել (1) այն ներըմբռնումներին, որոնք մենք ստանում ենք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից, խորհելուց և աղոթքից, (2) Սուրբ Հոգու առաջնորդությանը և (3) նրանց մարգարեական խորհրդին: Նրանք գիտեն, որ կա ապահովություն և բարձրագույն ուրախություն միայն մեր Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանով ապրելու միջոցով: Ինչպես Երեց Դալլին Հ. Օքսը նոր ուսուցանեց, մեր Փրկիչը հայտարարել է. «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը և կեանքը. Ոչ ով չի գալլիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»:4

Հետսովետական Ռուսաստանում ձախորդության և տառապանքի ժամանակ Անատոլի և Սվետլանա Ռեշետնիկովները ընտրեցին արդարակեցությունը աշխարհիկի փոխարեն: Եկեղեցուն միանալուց հետո, նրանք հալածվեցին: Նրա պաշտոնը իջեցվեց աշխատանքի վայրում: Նրանք հավատարմորեն մտածեցին. «Այժմ ավելի շատ ժամանակ կունենանք Աստծուն ծառայելու»: Նրանք անընդհատ սպառնալիքներ էին ստանում, սակայն նրանք որոշեցին ապրել ավետարանակենտրոն կյանքով: Երեց Անատոլի Ռեշետնիկովը կանչվեց որպես Ռուսաստանի առաջին Տարածքային Յոթանասունական: Իրենց ընտրությունների միջոցով Ռեշետնիկովները շարունակում են ընտրել հավերժական կյանք:

Մենք բոլորս հանդիպում ենք ձախորդության: Մենք բոլորս ունենք գայթակղություններ: Մենք բոլորս գործել ենք սխալներ: Երբեք խիստ դժվար չէ կամ խիստ ուշ չէ կատարել ճիշտ ընտրություններ: Ապաշխարությունը ճգնաժամային այդ ճիշտ ընտրություններից մեկն է:

Նախագահ Դիտեր Ուխդորֆն ուսուցանել է.

«Փոքրիկ սխալները և մանր շեղումները Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունից մեր կյանք կարող են բերել ողբալի հետևանքներ: Ուստի վճռական կարևորություն ունի, որ մենք դառնանք բավականաչափ ինքնակարգապահ, կատարելով վաղ և վճռական ուղղումներ և ետ գնալու ճիշտ ուղի և չսպասելու կամ հուսալու, որ սխալները ինչ որ ձևով իրենք իրենց կուղղվեն:

Որքան երկար հետաձգենք ուղղվելու գործը, այնքան ավելի մեծ են դառնում անհրարժեշտ փոփոխությունները և ավելի երկար ժամանակ է պահանջվում ճիշտ ուղու վրա վերադառնալու համար, այսինքն մինչև այն կետը, որտեղ աղետը հնարավոր է:5

Փրկչի ողորմածության բազուկները միշտ մեկնված են դեպի մեզանից յուրաքանչյուրը:6 Երբ մենք անկեղծորեն և լիովին ապաշխարում ենք, մեր սխալները կարող են լիովին ներվել և Փրկիչն այլևս չի հիշի մեր մեղքերը:7

Գնահատելով ձեր ընտրությունները և դրանց հետևանքները, դուք գուցե հարցնեք ինքներդ ձեզ.

  • Արդյոք ես որոնո՞ւմ եմ աստվածային ուղղորդում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության, խորհելու և աղոթքի միջոցով, թե ընտրել եմ այնքան զբաղված կամ անտարբեր լինել, որ ժամանակ չեմ տրամադրում Քրիստոսի խոսքերն ուսումնասիրելուն, դրանց մասին խորհելուն և մեր Երկնային Հոր հետ զրուցելուն:

  • Արդյոք ընտրո՞ւմ եմ հետևել Աստծո ապրող մարգարեների խորհրդին, թե հետևում եմ աշխարհիկ ուղիների և ուրիշների հակադրվող կարծիքներին:

  • Արդյոք որոնո՞ւմ եմ Սուրբ Հոգու առաջնորդությունն ամեն օր մտածելու, զգալու և գործելու իմ ընտրություններում:

  • Արդյոք հետևողականորեն ձգտո՞ւմ եմ աջակցել, ծառայել կամ օգնել փրկել ուրիշներին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ձեր հավերժական ճակատագիրը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության: Երբեք խիստ ուշ չէ սկսել ընտրել հավերժական կյանքը:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրի շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է կատարելագործվել Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Մեր ընտանիքների հետ մենք կարող ենք ապրել մեր Երկնային Հոր հետ հավերժորեն և ստանալ ուրախության լիություն: Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: