2009
Վկայություն բերել
Հոկտեմբեր 2009


Վկայություն բերել

Մարիա Կանեվա, Բլագոեվգրադ, Բուլղարիա

«Ես առաջինը կգնամ»,- ասում է Իրինկան ամեն ամսվա առաջին կիրակի օրը: Աթոռը ձեռքերով ամուր բռնած և աչքերը ոգևորությամբ լի, նա քաջություն է դրսևորում: Իրինկան ընդամենը ինը տարեկան է, բայց կարծես բոլոր ութ անդամներից նա ամենահամարձակն է, որը կանոնանվոր եկեղեցի է հաճախում Բուլղարիայի իր ճյուղում:

Նախքան ոտքի կանգնելը, Իրինկան սովորաբար սպասում է, միգուցե մեկ ուրիշը ցանկանա առաջինը վկայություն բերել: Բոլորը նրան իրենց հայացքներով հավանություն են տալիս և սպասում, որ նա առաջ գնա: Ապա, լայն ժպիտով նա քայլերն ուղղում է դեպի ամբիոն: Ճյուղի նախագահը նրան աթոռ է տալիս, որ նա վրան կանգնի և կարողանա տեսնել անդամներին: Իրինկան, որը Երեխաների Խմբի միակ երեխան է, նայում է հավաքվածների փոքր խմբին և սկսում է խոսել:

Նա չի լարվում այն բանից, որ բոլորը իրեն են նայում: Անդամները լսում են նրա անուշ ձայնը: Երբ նա խոսքում է Քրիստոսի, սուրբ գրությունների և Եկեղեցու ճշմարտացիության մասին, նա ազդում է մյուսների վկայության վրա:

Երբ նա նստում է, լռություն է տիրում և թվում է, հոգին դիպչել է մյուսների սրտին: Այնուհետև անդամներից մեկն է ոտքի կանգնում և վկայություն բերում, նրան հաջորդում է մեկ ուրիշը և այդպես շարունակ: