2009
Հարցեր և պատասխաններ
Հոկտեմբեր 2009


Հարցեր և պատասխաններ

«Մեր ընտանիքում ես ամենափոքրն եմ տարիների մեծ տարբերությամբ: Իմ եղբայրների և քույրերի խաղերի ու զրույցների ժամանակ ես միշտ ինձ մենակ եմ զգում: Ի՞նչ կարող եմ ես անել մեր հարաբերությունները լավացնելու համար»:

Այս փորձությունը կարող է հնարավորություն լինել իմաց տալու քո եղբայրներին ու քույրերին, որ դու ցանկանում ես ավելի ներգրավված լինել իրենց կյանքում: Հնարավոր է նրանք չեն գիտակցում, որ դու լքված ես զգում: Կարող ես նաև ծնողներիդ հետ խոսել այդ մասին: Նրանք լավ մտքեր կունենան:

Ինքդ որոշ խաղեր առաջարկի քո եղբայրներին ու քույրերին և մտածիր ինչ-որ թեմաների մասին, որ կարող եք խոսել նրանց հետ: Հաշվի առ նրանց ժամանակը և հետաքրքրությունները, երբ մտածում ես, թե ինչպես ժամանակ անցկացնես նրանց հետ: Նրանց լսելը և նրանց խաղերի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելը ոչ միայն կօգնի ձեր հարաբերություններին, այլ նաև կօգնի քեզ սովորել: Նրանք անցնում են մի ճանապարհով, որով կարող է դու անցնես մի քանի տարի հետո:

Հիշիր՝ որքան կարևոր են ընտանիքները Երկնային Հոր ծրագրում: Եթե աղոթես Նրա օգնության համար, Նա կարող է ոգեշնչել քեզ մտքերով, որոնք կբարելավեն եղբայրների և քույրերի հետ քո հարաբերությունները: Քաջություն ունեցիր գործելու ըստ ստացված հուշումների:

Խոսիր նրանց հետ

Մեր ընտանիքում ես նույնպես ամենափոքրն եմ տարիների մեծ տարբերությամբ, բայց ես նկատում եմ, որ իմ եղբայրներն ու քույրեը նույն հետաքրքրությամբ ցանկանում են ճանաչել ինձ, որքան ես նրանց: Քո եղբայրներն ու քույրերը, հավանաբար, ցնցված կլինեն, եթե դու միայն զանգահարես և խոսես նրանց հետ կամ հրավիրես մի-օր միասին ճաշի գնալու: Պատմիր նրանց այն, ինչ կատարվում է քո կյանքում: Նրանց համար մեծ նշանակություն կունենա, որ դու բավականաչափ վստահում ես, որպեսզի կիսվես նրանց հետ քո մտքերով ու զգացումներով: Խոսիր նրանց հետ նաև հոգևոր թեմաներով: Դա կօգնի քեզ ավելի շատ մոտենալ ոչ միայն նրանց, այլ նաև քո Երկնային Հորը:

Քելսի Հ, 16 տարեկան, Ալբերտա, Կանադա

Լավ օրինակ եղիր

Ես նույնպես եղել եմ նման դժվար իրավիճակում: Իմ կարծիքով՝ լավագույն բանը, որ կարող ենք անել, օրինակ լինելն է մեր ավագ եղբայրներին ու քույրերին: Այս ձևով սեր ու խաղաղություն կտիրի ձեր մեջ: Մենք պետք է ասենք նրանց, թե որքան ենք սիրում նրանց և պետք է ձգտենք միաբանցած լինել որպես ընտանիք: Շուտ, թե ուշ, նրանք կգիտակցեն, թե որքան ենք մենք սիրում նրանց: Ես գիտեմ, որ այդ խնդիրները կլուծվեն քայլ առ քայլ:

Ադամ Բ, 16, Գիոր-Մոսոն-Սոպրոն, Հունգարիա

Միասին ժամանակ անցկացրեք

Դպրոցի և այլ առօրյա գործերի պատճառով երբեմն դժվար է լինում ավագ եղբայրների և քույրերի հետ ժամանակ անցկացնել: Բայց երբ հնարավորություն է առաջանում, գնա և զրուցիր նրանց հետ, պատմիր նրանց քո օրվա մասին և հարցրու, թե ինչպես են նրանց գործերը: Եթե դու ինչ-որ խնդիրներ եք ունենում, ապա կարող ես հարցնել նրանց կարծիքը, որպեսզի նրանք իմանան, որ դու գնահատում ես նրանց կարծիքը: Վարվիր նրանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վարվեին քեզ հետ: Կարող ես նրանց հետ խաղալ և միասին ժամանակ անցկացնել՝ դա շատ օգնում է: Պետք է նաև նրանց ասես, թե որքան շատ ես սիրում նրանց: Բայց ամենակարևորը սա է՝ աղոթիր: Երկնային Հայրը միշտ կօգնի քեզ:

Քետրին Մ., 14 տ., Այդահո, ԱՄՆ

Բարի եղիր նրանց հետ

Որպես մեր ընտանիքում ամենափոքրը՝ ես երբեմն լքված եմ զգում իմ իմ եղբայրների և քույրերի խաղերի ու զրույցների ժամանակ, և դա ինձ ցավ է պատճառում: Սակայն երբ մտածում եմ Հիսուս Քրիստոսի մասին, ես գիտակցում եմ, որ ունենալով ընդհանուր արժեքներ մեր ընտանիքում, մենք կարող ենք ամրացնել ու քաջալերել մեկմեկու: Բոլորի հետ վարվեք բարությամբ ու արժանապատվությամբ: Հետաքրքրություն ցույց տվեք նրանց հանդեպ և թող նրանք իմանան, որ դու մտածում ես նրանց մասին:

Ջոզեֆ Մ, 16տ., Լեյետ, Ֆիլիպիններ

Վայելեք միասին անցկացրած յուրաքանչյուր պահ

Երբեմն ես մոռացված եմ զգում, որովհետև իմ քույրերն ունեն իրենց միջոցառումները, ինչպես որ իմ ծնողները: Ժամանակի ընթացքում ես հասկացել եմ, որ նրանք բոլորը սիրում են ինձ, և հարցը նրանում չէ, որ նրանք չեն ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, այլ որ ամեն բանին ժամանակ կա: Կարևոր է վայելել յուրաքանչյուր պահը, որ դու կարող ես լինել նրանց հետ՝ ծիծաղել, բարի և սիրալիր լինել, և ամենակարևորը, ցույց տալ նրանց քո սերը: Կարևոր է, որ դուք աղոթեք և հարցնեք մեր Հորը, որ օգնի ձեզ մոտ լինել ձեր եղբայրներին ու քույրերին: Նա կլսի ձեզ և կօգնի ձեզ:

Ռոբերտո Ս. 18տ. Սանտիագո, Չիլի

Ժամանակ տրամադրիր զրուցելու

Ես ամենափոքրն եմ յոթ երեխաների մեջ: Երբ փոքր էի, ես մենակ էի զգում, սակայն գիտակցում էի նաև, որ նրանք սիրում են ինձ, նույնիսկ ավելի շատ, քան ես մտածում էի: Հավանաբար, այժմ դուք կապված չեք զգում նրանց հետ, սակայն լավագույն ժամանակը, որ ես անցկացրել եմ իմ եղբայրների և քույրերի հետ, եղել է զրուցելը: Ես հասկացել եմ, որ նրանք ինձ շատ են վստահել, և դա դեռ այդպես է: Որպեսզի նրանց հետ խոսեմ՝ ես օգնում էին նրանց իրենց պարտականություններում, բարի է վերաբերվում, չէի բարկանում նրանց վրա և խնդրում էի միանան և օգնեն ինձ: Դա ինձ օգնում էր զգալ, որ շրջապատված եմ և սիրված:

Մարիա Հ., 19տ., Մեխիկո, Մեքսիկա