2009
Բարձրացնել մյուսներին և ինձ
Հոկտեմբեր 2009


Բարձրացնել մյուսներին և ինձ

Քեթի Վայթեյքեր Մարշալ, Վաշինգտոն, ԱՄՆ

1990 թվի Գոհաբանության տոնն էր: Ես նոր էի անցել բարդ ապահարզանի միջով և անծանոթ քաղաքում իրավաբանության առաջին կուրսի ուսանող էի: Երեխաներս գնացել էի տոնը անցկացնելու իրենց հոր տանը և կյանքում առաջին անգամ Գոհաբանության տոնին ես մենակ մնացի:

Սկզբում ես ուզում էի խղճալ ինքս ինձ և մի լավ լաց լինեի: Բայց հետո սկսեցի հաշվել իմ օրհնությունները: Ես ունեի երկու սքանչելի երեխա, հիանալի տուն, գիտելիք ձեռքբերելու հնարավորություն, իսկ Հիսուս Քրիստոսի ավետարանը ինձ առաջնորդում էր իմ կյանքում: Ես իսկապես շատ բաներով էի օրհնված:

Երբ Գոհաբանության տոնը մոտենում էր, ես լսեցի, որ իրավաբանության մի խումբ ուսանողներ պլանավորում են գնալ տեղական միսիայի՝ օգնելու Գոհաբանության ճաշ մատուցել անտուններին: Ես մտածեցի, որ միսիային օգնելը ավելի լավ է, քան մենակ նստել տանը և տանջվել, և ես միացա իմ ուսանող ընկերներին:

Մի քանի օր անց ես կարտոֆիլի պյուրե էի լցնում սոված, շնորհակալ, կյանքից քշված մարդկանց ափսեների մեջ: Արցունքները, որը պատեցին աչքերս, իմ հանդեպ խղճահարության արցունքներ չէին, այլ Աստծո բոլոր զավակների հանդեպ սիրո արցունքներ:

Գոհաբանության Օրը չէր լինի Գոհաբանության տոն առանց ջեռոցում հնդկահավի: Բայց 6 կիլոգրամ քաշ ունեացող հնդկահավը չափազանց շատ էր ինձ համար, և ես հրավիրեցի հեռավոր երկրներից և նահանգներից մի քանի ուսանողների միանալ ինձ ճաշին: Ես ուզում էի կիսվել Գոհաբանության ավանդական ամերիկյան ճաշով, բայց ես խնդրեցի նրանց նույնպես մասնակցություն ցուցաբերել: Ես բոլորին խնդրեցի տնից բերել իրենց սիրած ճաշատեսակը: Գոհաբանության մեր ճաշը դարձավ գեղեցիկ և հիշարժան ճաշկերույթ՝ բլիթներով և այլն:

Բենիամին Թագավորը հայտարարել է. «Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել. Որ դուք կարողանաք սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Գոհաբանության այդ Օրը ես իմաստություն ձեռքբերեցի: Ես ուրախություն գտա ծառայության մեջ, երբ ավելի հեշտ էր նստել և տառապել: Ծառայությունը երջանկության բանալին է ոչ միայն տոն օրերին, երբ հեշտ է հասկանալ, թե ինչ է պակասում մեր կյանքում, այլ նաև ցանկացած այլ ժամանակ: Անկախ նրանից, թե ինչպիսին է մեր իրավիճակը, մենք միշտ կարող ենք օգնել ինչ-որ մեկին: Բարձրացնելով մեր եղբայրներին և քույրերին, մենք բարձրացնում ենք մեզ ևս:

Ես մտածեցի, որ միսիային օգնելը ավելի լավ է, քան մենակ նստել տանը և տանջվել, և ես միացա իմ ուսանող ընկերներին: Մի քանի օր անց ես կարտոֆիլի պյուրե էի լցնում սոված մարդկանց ափսեների մեջ: