2009
Ես խոստացել եմ Երկնային Հորը
Հոկտեմբեր 2009


Ես խոստացել եմ Երկնային Հորը

Հիրոկո Ֆուկուդա, Տոչիգի, Ճապոնիա

Երբ Յուկարին երեք տարեկան էր, մանկապարտեզում նրանց սուրճով կաթ էին տալիս: Քանի որ Յուկարիի մայրը նրան սովորեցրել էր Իմաստության Խոսքի մասին, Յուկարին չէր խմում սուրճով կաթը: Նա փոխարենը իր բաժակի մեջ ջուր էր լցնում և դա էր խմում:

Մի օր Յուկարին ասաց իր մայրիկին. «Ես էլ եմ ուզում մյուսների պես սուրճով կաթ խմել»: Մայրիկը նստեց նրա հետ և նրան բացատրեց, որ Երկնային Հայրը սիրում է իրեն և չի ցանկանում, որ Յուկարին սուրճ ըմպի, և դա պատվիրան է: Այդ օրից, Յուկարին վստահ էր, որ ինքը երբեք չի ցանկանա սուրճ խմել: Ավելի քան մեկ տարի անցավ:

Մի օր, երբ Յուկարիի ուսուցիչը բացակայում էր, մեկ այլ ուսուցիչ եկավ դասարան: Ինչպես միշտ, Յուկարին ջուր էր խմում: Ուսուցիչը տեսավ դա և հարցրեց. «Ինչո՞ւ ես ջուր խմում»: Յուկարին բացատրեց, որ ինքը այցելում է եկեղեցի, և խոստացել է Երկնային Հորը, որ սուրճ չի խմելու: Ուսուցչի վրա տպավորվեցին նրա խոսքերը: Այդ օրից, մանկապարտեզում դադարեցին սուրճով կաթ մատուցել, և փոխարենը այլ ըմպելիքներ սկսեցին մատուցել: