2009
Տատիկի մկրտությունը
Հոկտեմբեր 2009


Տատիկի մկրտությունը

Մարիլենա Կրետլի Պրետել Բուստո, Սան Պաոլո, Բրազիլիա

2001թ. հունիսի 30-ին ես պատրաստում էի իմ դստեր ծննդյան տորթը, երբ հեռախոսը զանգեց: Զանգում էր Բրազիլիայից իմ քույրը, հաղորդելու, որ մեր տատիկը մահացել էր:

Դա տխուր լուր էր, սակայն ես չտխրեցի: Ի վերջո, իմ սիրելի տատիկը ապրեց մոտ 102 տարի: Ես ուրախ էի, որ նա ազատվեց իր ծերացած մահկանացու մարմնից և գնաց հոգիների աշխարհ:

Ապա ես սկսեցի մտածել նրա մահվան և աղջկաս ծննդյան օրվա զուգադիպության մասին, փորձելով նշանակություն գտնել ժամանակի մեջ: Օրերը անցնում էին, և ես հասկացա. Ինձ համար ավելի հեշտ կլիներ հիշել այդ օրը, եթե ես մկրտվեի տատիկիս համար նրա մահից մեկ տարի անց: Ես պարտավորնեցի անել դա, իմանալով, որ պետք է միայն սպասեմ մինչև իմ դստեր հաջորդ ծննդյան օրը:

Այդ տարին արագ անցավ: Սակայն ես չկարողացա տաճար գնալ տատիկիս մահվան տարեդարձի օրը, քանի որ ապրում էի Պորտուգալիայում և հաճախում Մադրիդ Իսպանիա Տաճարը: Բայց չէր անցնում անգամ մեկ օր, որ ես չմտածեի Ժոզեֆինա տատիկի փոխարեն մկրտվելու իմ պարտականության մասին:

Միայն 2002թ. հոկտեմբերին մենք կարողացանք գնալ տաճար: Ամուսինս և ես գնացինք մեր որդու Մեթյուի հետ, որը պետք է իր օժտումը ստանար միսիային պատրատվելու համար: Ես ուրախ էի, որ տաճար եմ գնում, և մտածում էի, որ մի առանձնահատուկ զգացողություն պետք է ունենամ տատիկիս համար մկրտվելիս:

Ամուսինս կատարեց մկրտությունը, սակայն ես ոչինչ չզգացի: Որդիս կատարեց հաստատումը, և կրկին, ոչինչ: Ոչինչ չզգալու իմ անհանգստությունն անցավ, և ես պարզապես ուրախ էի, որ տատիկիս համար արարողությունները կատարվեցին:

Օժտումից հետո, մենք գնացինք կնքման սենյակ, որպեսզի տատիկս կնքվեր իր ծնողներին: Երբ մենք ծնկի իջանք զոհասեղանի մոտ արարողությունը կատարելու և կնքողը սկսեց խոսալ, ես մի ցնցում զգացի իմ գլխում, որն անցավ ամբողջ մարմնովս: Դժվար է նկարագրել, սակայն այդ այրող զգացման պահին ես վստահ էի, որ Ժոզեֆինա տատիկն ուրախանում էր իր ծնողների հետ կնքվելու համար: