2009
Խաղաղության վայր
Հոկտեմբեր 2009


Խաղաղության վայր

Դոմինիկյան Հանրապետությունից այդ երկու երիտասարդ կանանց համար տաճարը շատ ավելին է, քան միայն սքանչելի շինություն: Այն նաև մեծ հույսերի և երազանքների կենդանի հիշեցում է:

Դիլիշիա Սոտոն, 16 տարեկան, մինչ այժմ հիշում է այն օրը, երբ տաճարը նվիրագործվեց իր հարազատ քաղաքում՝ Սանտո Դոմինգոյում, Դոմինիկյան Հանրապետություն. «Այդ ժամանակ ես միայն ինը տարեկան էի, բայց ասացի. «Այ քեզ բան: Տաճարը այստեղ է»: Ես միշտ տեսնում էի, ինչպես էին մարդիկ գնում այլ երկրներ կնքվելու և ուխտեր կապելու: Ես մտածեցի. «Այժմ իմ ընտանիքը և ես կարիք չունենք գնալու մեկ այլ երկիր, որովհետև մոտակա տաճար ունենք»»:

Այսօր այդ տաճարը մայրաքաղաքում հրաշալի և բարձր շինություն է, այնքան տպավորիչ իր սրաձողով և լավ խնամված տարածքով, որ շատ մարդիկ կողքով անցնելով մտածում են, թե այն պետք է որ մայր տաճար լինի: Դիլիշիան ուրախությամբ բացատրում է, որ նույնիսկ տաճարն ավելի սուրբ է: Տաճարի տարածքում տիրում է լուռ պատկառանքի մթնորոլտ, որը կտրուկ տարբերվում է կենտրոնի փողոցներում և շուկաներում եռացող էներգիայից:

Խաղաղության այդ վայր վերջերս այցելեցին Դիլիշիան և նրա 14-ամյա ընկերուհին, Կելսիա Սենթ Գարդիենը: Երկուսն էլ Սանտո Դոմինգո Դոմինիկյան Հանրապետության Ինդեպենդենսիա Ցցի Միրադոր Ծխի անդամներ են: Երկուսն էլ նախկինում եղել են տաճարում և մահացածների համար մկրտություն կատարել: Բայց այդ օրը նրանք եկան պարզապես զբոսնելու այգիներում, զրուցելու և շենքից դուրս զգալու Սուրբ Հոգին, որը տաճարը կրում է իր ներսում:

Դիլիշիայի ցանկությունները

«Ես խորագույն սեր եմ տածում Տիրոջ հանդեպ, և ես այնքան երախտապարտ եմ նրա համար, ինչ Նա արել է իմ կյանքում», - ասում է Դիլիշիան: «Իմ անմիջական ընտանիքը Եկեղեցու անդամներ են, բայց իմ հորաքույրները, մորաքույրները, քեռիները, հորեղբայրները և նրանց երեխաները՝ ոչ»: Երբ նրանք գալիս են մեր տուն, ես միշտ պատրաստ պահում եմ Մորմոնի Գիրքը, որովհետև կարող է հնարավորություն լինել կիսվելու նրանց հետ ավետարանով»: Նա նաև կիսվում է ավետարանով ընկերների հետ և «ցանկացած մարդու հետ, ով իսկապես հետաքրքրված է»: Եվ ամեն անգամ, երբ դա անում է, նա ասում է. «Ես այնքան ուժեղ եմ զգում Սուրբ Հոգին: Ամեն անգամ, երբ ես կիսվում եմ իմ վկայությամբ, ես կրկին ու կրկին զգում եմ Եկեղեցու ճշմարտացիությունը»:

Նա հիշում է փրկության ծրագրի մասին սեմիանարիայի դասը: «Նախքան այս աշխարհի ստեղծվելը, մեծ Խորհուրդ եղավ Երկնքում, և մենք հետևեցինք մեր Երկնային Հորը և ընդունեցինք այն զոհաբերությունը, որ Հիսուս Քրիստոսը պետք է կատարեր մեզ համար»,- ասում է նա: «Մեր ուսուցիչը բացատրել է, որ մենք կարող ենք ասել, որ այն ժամանակ հնազանդվել ենք Երկնային Հորը, քանի որ այժմ երկրի վրա ենք ունենալով մսից և ոսկորներից կազմված մարմին: Երբ նա ասաց դա, ես գիտեի, որ ճշմարիտ է: Այդ գիշեր իմ աղոթքներում ես լաց եղա և շնորհակալություն հայտնեցի Աստծուն այդ գիտելիքի համար»:

Դիլիշիան մեջբերում է Ա Կորնթացիս Գ.16. «Որովհետև այս աշխարհքի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջին»: «Եթե ես նույնպես տաճար եմ, - ասում է նա, - ապա պետք է լինեմ նույնքան մաքուր և գեղեցիկ, որքան տաճարն է: Ինչպիսի հրաշալի օրհնություն է լինել այս Եկեղեցում և լինել առաքինի երիտասարդ կին»:

Նա ասում է, որ իր մեծագույն ցանկությունն է մի օր նորից ապրել իր Երկնային Հոր հետ: «Ես այնքան երախտապարտ եմ, որ Նա տվել է մեզ տաճարը, որպեսզի մենք կարողանանք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իր մոտ վերադառնալու համար», - ասում է նա: «Նրան շնորհակալություն հայտնելու լավագույն եղանակը ապրելն է այն ձևով, որով Նա մեզ խնդրում է»:

Դիլիշիան ասում է. «Տերը ցանկանում է, որ մենք մտնենք Նրա տուն, սովորենք Նրա մասին և գտնենք Նրա մոտ տանող ճանապարհը»: Նա ասում է, որ հաճույքով մասնակցում է մահացածների մկրտություններին, որովհետև «դա օգնում է նրանց, ովքեր սպասում են վարագույրի մյուս կողմում, որպեսզի արվի այն, ինչ իրենք չեն կարող անել իրենց համար»:

Կելսիայի պարտավորությունները

Կելսիան համաձայն է: «Մեր նախնիները ունեն մեր կարիքը, որպեսզի կատարվի այդ աշխատանքը, և ես գիտեմ, որ նրանք շնորհակալ կլինեն մեզ դրա համար», - ասում է նա: «Հատկապես ես սպասում եմ իմ տատիկին տեսնելու, որին երբեք չեմ տեսել այս կյանքում: Մենք պետք է հավաստիանանք, որ նրա համար արվի տաճարային ողջ աշխատանքը»:

Տաճարի մասին խոսելիս Կելսիան խոր հուզմունք է ապրում: «Ես պարտավորվել եմ այնպիսի որոշումներ ընդունել, որոնք կօգնեն ինձ կնքվել իմ ընտանիքի հետ», - ասում է նա: «Մենք պետք է հարգենք ավետարանը և պահենք պատվիրանները al pie de la letra [ըստ րենքի տառի]», - ասում է նա: «Մենք դա անում ենք, որովհետև մենք սիրում ենք մեր Երկնային Հորը, իսկ հնազանդությունն այն է, երբ մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Նրան»:

Նրա ընտանիքը միացավ Եկեղեցուն 2006թ. դեկտեմբերին, Հաիթիից Դոմինիկյան Հանրապետություն տեղափոխվելուց վեց տարի անց: «Ես այնքան շնորհակալ եմ միսիոներների համար, որոնք թակեցին մեր դուռը: Հիանալի էր զգալ Հոգին և սովորել մեզ համար Երկնային Հոր ծրագրի մասին: Այն պահից, ինչ ավետարանը մտավ մեր կյանք, մեր ընտանիքները շատ ավելի մտերիմ դարձան: Ես երախտապարտ եմ, որ Նա ինձ և իմ ընտանիքին թույլ տվեց միավորվել, թեև ամենադժվար պահին: Այն, որ մենք կարող ենք ունենալ հավերժ կնքվելու հնարավորություն, թվում է, ամենամեծ օրհնություններից մեկը»:

Նրա ծնողները այժմ մասնակցում են տաճարի նախապատրաստական դասընթացներին, և դա նրան հիշեցնում է, որ պետք է պատրաստվել այն օրվան, երբ նա կամուսնանա տաճարում: «Իմ հիմնական նպատակն է, որ իմ ապագա ամուսինը և ես արժանի լինենք միմյանց և հավերժական ընտանիք ունենալուն»:

Կիսվել խաղաղությամբ

Երկու ընկերուհիները անցնում են ձողի կողքով, որի վրա ծածանվում է իրենց ազգային դրոշը: «Անգամ տաճարի դրոշը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է հավատարիմ լինենք», - ասում է Դիլիշիան: «Սա ավելին է, քան միայն գույներ: Այն պարունակում է կարգախոսը. Dios, patria, libertad [Աստված, երկիր, ազատություն] և ցույց է տալիս Քրիստոնեական խաչը և Տաս Պատվիրանները: Այն հիշեցնում է, որ մեր երկիրը հիմնվել է մարդկանց կողմից, ովքեր հավատում էին Աստծուն, և որ Աստված դեռ կարևոր է այստեղ»:

Նրանք նաև անցան տաճարի մուտքի մոտով, որտեղ դռան վերևում, ինչպես յուրաքանչյուր տաճարում, փորագրված են այս խոսքերը. Santidad al Señor, la Casa del Señor (Սրբություն Տիրոջը, Տիրոջ Տունը):

«Երբ ես կարդում եմ այս խոսքերը, ես լցվում եմ զորավոր վկայությամբ, որ դրանք ճշմարիտ են», - ասում է Դիլիշիան: «Ես հիշում եմ, ինչպես մենք մի երեկո եկանք այստեղ Միացյալի խմբով, պարզապես այցելելու տարածքը: Վերջում եպիսկոպոսը հարցրեց, թե ինչ մենք զգացինք այստեղ: Մենք խոսեցինք և եզրափակեցինք մի բառով. Խաղաղություն»:

Կելսիան ու Դիլիշիան հեռացան, մտածելով մի բառ պարունակող այդ կատարյալ պատասխանի մասին, … կատարյալ, որովհետև տաճարը խաղաղության վայր է:

Լուսանկարներ Ռիչարդ Մ. Ռոմնիի