2009
Անճոռնի բադիկ, թե՞ չքնաղագեղ կարապ Կախված է ձեզանից
Հոկտեմբեր 2009


Անճոռնի բադիկ, թե՞ չքնաղագեղ կարապ Կախված է ձեզանից

Մանուկ հասակում ես հիշում եմ մայրիկիս Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի բադիկը» հեքիաթը կարդալիս: Հավանաբար, նա կարդում էր, որովհետև ես ամաչում և անհամապատասխան էի զգում ինձ, ինչևէ այդ պատմությունը և նրա բարոյագիտությունը մշտապես տպավորվել է իմ հիշողության մեջ:

Իմ հիշած տարբերակում մայր բադը համբերատար թուխս էր նստել, սպասելով, թե երբ պիտի ձվերից ճուտիկներ դուրս գան: Շուտով, ի ուրախություն մայրիկի, ձվերից դեղին փրչոտ բադիկներ դուրս եկան: Սակայն ամենամեծ ձուն դեռ չէր ճաքել ու ոչինչ դուրս չէր եկել: Մայր և մյուս բադիկները սպասում էին ու հետևում: Երբ, ի վերջո, ձվի կճեպները ճաքեցին, դեղին բադիկները տեսան, որ ընտանիքի նոր անդամը տեսքով տարբերվում է: Նրանք հավաքվում են նրա շուրջը և հայտարարում իրենց մորը և հորը. «Նա բոլորովին նման չէ մեզ: Նա անճոռնի է»: Նրանք նրան մենակ են թողնում ու լողում հեռանում: Անճոռնի բադիկը հեռանում է բնից և փորձում թաքնվել: Նրա ունեցած բոլոր հանդիպումները լինում են բացասական և վհատեցնող: Նա հաճախ սկսում է մտածել. «Բոլորն ինձ ատում են, որովհետև ես անճոռնի եմ»:

Ապա նրա կյանքում հրաշք է տեղի ունենում: Նա տեսնում է ուրիշների, որոնց տեսքը և շարժումները իրեն նման էին: Նա ընկերանում է նրանց հետ և նրանք տանում են նրան իրենց մայրիկի մոտ և հարցնում. «Մայրիկ, մայրիկ, մենք փոքրիկ մի եղբայր ենք գտել: Կարո՞ղ է նա մշտական մնալ մեզ հետ»: Գեղեցիկ, քնքուշ մայր կարապը իր սպիտակ թևը տարածում է անճոռնի բադիկի վրա և մեղմ ձայնով ասում նրան. «Դու ամենևին բադիկ չես: Դու փոքրիկ կարապ ես և մի օր այս լճակի թագավո՜րը կլինես»:

Ես սիրում էի լսել այս հեքիաթը երեխա ժամանակ: Ես չէի գիտակցում, որ դրանից սովորած իմ դասերն ինձ կօգնեն պատանեկության դժվար տարիներին: Ես մկրտվեցի որպես Եկեղեցու անդամ երբ ութ տարեկան էի, սակայն, աստիճանաբար, իմ ընտանիքը քիչ ակտիվ դարձավ:

Այդահոյի փոքրիկ քաղաքում, որտեղ ես մեծացել եմ, կինոթատրոն կար, որտեղ ամեն շաբաթ օր ցերեկային ներկայացումներ էին լինում: Ես միշտ գնում էի իմ երկու կամ երեք ընկերների հետ: Կինոթատրոնում կարճ ֆիլմ էին ցուցադրում սպորտի մասին և մեկ այլ ֆիլմ ներկա իրադարձությունների մասին: Ամենատարածվածը կովբոյական ֆիլմերն էին շատ տարբերակներով:

Մի շաբաթ օր ընդմիջման ժամանակ աշխատակիցները մի սպորտային հեծանիվ դուրս բերեցին բեմ: Այն կարմիր գույնի էր, գեղեցիկ, և նրանք պատրաստվում էին տալ դա լսարանից այն անձին, որի տոմսը կշահեր խաղարկության ժամանակ: Օ՜, որքա՜ն էի ցանկանում այդ հեծանիվը:

Հայտարարողը ձեռքը մտցրեց արկղի մեջ և դուրս բերեց մի տոմս: Երբ նա կարդաց տոմսի թիվը, ես տեսա, որ հաղթող տոմսը իմն է: Սակայն ես չէի շարժվում և ոչ էլ որևէ բան ասում: Ես չափազանց ամաչում և անհարմար էի զգում: Ես բավականաչափ վստահություն չունեի՝ կանգնելու և բոլորին ցույց տալու, որ հաղթող տոմսն իմ ձեռքին է: Նա ևս երկու անգամ հայտարարեց հաղթող թիվը և երկու դեպքում էլ ես տոմսս պահեցի՝ այնպես որ ոչ ոք չտեսնի: Ի վերջո, խաղավարը կարդաց մեկ ուրիշ թիվ: Պարզվեց, որ նոր թիվը ինձ հետ կինոթատրոն եկած ընկերներից մեկի մոտ է: Նա վեր ցատկեց, գոչեց և վազեց դեպի բեմը՝ իր հեծանիվը ստանալու: Այդ հեծանիվը կարող էր ի՛մը լինել:

Մայնակ քայլելով տուն այդ շաբաթ օրը՝ ես մտածում էի անճոռնի բադիկի պատմության մասին: Ես շատ նման էի զգում այդ փոքր կարապին: Ես կարծես թափառում էի անտառում, փորձելով թաքնվել, և որ ոչ ոք ինձ չէր սիրում: Ես չէի գիտակցում, թե ով եմ ես և ինչ կարող եմ դառնալ: Վերադառնալով տուն՝ ես զգում էի, որ ինչ-որ բան պետք է փոխվեր: Հիշում եմ, որ մտածում էի. «Մեծանալու ժամանակն է: Ես երբեք այևս այդպես չեմ վարվի»:

Ես սկսեցի նկատել, որ շատերը կային իմ շրջապատում, որ ինձ սիրում էին և իմ մասին հոգ էին տանում: Ինձանով հետաքրքրվում էր մեր ծխի եպիսկոպոսությունը, ինչպես նաև ցցի նախագահը, որն ապրում էր մեր փողոցում: Նրանք ինձ ուսուցանում էին ավետարանը: Նրանք ինձ հետ կիսվում էին իրենց վկայությամբ Փրկչի և Նրա թանկագին Քավության իրականության և նրա մասին, թե ինչ կարող է այն անել ինձ համար: Նրանք մի քանի անգամ ինձ համար կարդում էին Ջոզեֆ Սմիթի և Սրբազան պուրակում տեսած նրա տեսիլքի մասին: Այդ փորձառությունից հետո ես հրաշալի սովորություն եմ զարգացրել՝ կարդալու Ջոզեֆ-Սմիթ—Պատմությունն ամեն շաբաթ: Անելով այդ՝ ես համոզված եմ, որ զորություն ունեմ հաղթահարելու ցանկացած բան, որ հանդիպում է ինձ շաբաթվա ընթացքում:

Իմ կյանքի այդ ժամանակահատվածում, երբ ես օգնության կարիք էի զգում, իմ Երկնային Հայրն օրհնեց ինձ: Նա գիտեր, թե ով եմ ես և ուղարկում էր իր ծառաներին, որ օգնի ինձ բացահայտելու իմ ով լինելը: Նրանք իրենց ձեռքը դնում էին իմ ուսին և իրենց գործերով ցույց տալիս, որ ես ամենևին անճոռնի բադիկ չեմ, և եթե արժանի մնայի և պահեի Աստծո պատվիրանները, ես կարող էի դառնալ «լճակի արքան»: Քավության օրհնությունն ու հասկացողությունը սկսեց ինձ լրացուցիչ ուժ և վստահություն տալ:

Երբ դարձա 16 տարեկան, այս լավ մարդիկ ինձ քաջալերեցին հայրապետական օրհնություն ստանալ: Իմ երաշխավորագիրը ստանալուց հետո, ես նստեցի իմ հին հեծանիվը և քշեցի մի քանի մղոն՝ հայրապետի տուն: Նա մեկ անգամ ևս բացատրեց, թե ինչ է հայրապետական օրհնությունը և թե ինչպես այն կօրհնի իմ կյանքը: Նա դրեց իր ձեռքերն իմ գլխին: Այդ փորձառությունից հետո իմ կյանքն այլևս նույնը չէր:

Ես ստացա Շոտլանդիայում միսիայի ծառայության կանչ և հրաշալի փորձ ձեռք բերեցի: Տուն վերադառնալուց մի քանի շաբաթ անց ես եկեղեցական ժողովում հանդիպեցի իմ ապագա կնոջը: Մենք սկսեցինք ժամադրվել, և ես նրան ամուսնանալու առաջարկություն արեցի: Մենք ամուսնացանք Սոլթ Լեյքի տաճարում:

Իմ հայրապետական օրհնության մեջ մի նախադասություն հուշում էր, որ ինձ թույլ կտրվի իմ մահկանացու կյանքն անցկացնել հրեշտակի հետ: Այն ժամանակ, երբ հայրապետը տվեց ինձ այդ օրհնությունը, ես չգիտեի ինչ էր նշանակու այդ բառը, ինչ մնաց այդ արտահայտության իմաստը: Այն օրը, երբ ես կնքվեցի կնոջս հետ և դուրս եկա տաճարից, ես հասկացա այդ նախադասության իմաստը: Նա եղել է իմ կյանքի լույսը: Նրա շնորհիվ ինձ թույլ է տրվել ապրելու լույսի մեջ: Նա ուրախություն և երջանկություն է բերել մեր 8 երեխաներին, 25 թոռներին և 2 ծոռներին: Իմ երեխաները բոլորը նրան երանելի են անվանում: Ես երախտապարտ եմ Աստծուն ավետարանի օրհնությունների և սուրբ տաճարի ուխտերի ու արարողությունների համար:

Սատանան կցանկանար, որ մենք հավատայինք, որ մենք անճոռնի բադիկ ենք, հնարավորություն չունենալով նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ես վկայում եմ, որ Աստված յուրահատուկ ձևով սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Ինչպես հաճախ ասում էր Տասներկու Առաքյալներից՝ Երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–1926). «Աստծո անձնական ձևավորման ազդեցությունը դրսևորվում է մեր կյանքի մանրամասներում»:1 Մենք նրա զավակներն ենք: Ես հասկացել եմ, որ հետևելով ավետարանի պատվիրաններին, մենք կարող ենք բարձրանալ մեր ներկա իրավիճակից և դառնալ «լճակի թագավորներ ու թագուհիներ»:

Ես գիտեմ ևս մեկ բան: Գիտեմ, թե ով եք դուք և որտեղից եք եկել: Հայտնությունները մեզ հիշեցնում են, որ նախաերկրային կյանքում մենք հավատարիմ ենք եղել (տես Հայտնություն ԺԲ.7–11, ՎևՈՒ 138.56, Աբրահամ 3.22–23): Երբ մեր վկայությունները կապում ենք այդ մեծ ճշմարտության հետ, յուրաքանչյուր օրը օրհնություն է դառնում մեզ համար:

Կանգնիր սահմանագծի Տիրոջ կողմում: Եթե Նա կարող է հոգալ ինձ նման երկչոտ ու ամաչկոտ տղայի մասին, Նա կհոգա նաև ձեր մասին թե՛ ներկայում, թե՛ ապագայում: Դուք Աստծո ընտրված որդին կամ դուստրն եք: Ընտրեք ապրել այնպես, որ հասնեք ձեր մեջ դրված ներուժին:

Հղումներ

  1. Neal A. Maxwell, «Becoming a Disciple», Ensign, June 1996, 17:

Դուք Աստծո ընտրված որդին կամ դուստրն եք: Ընտրեք ապրել այնպես, որ հասնեք ձեր մեջ դրված ներուժին:

Վատ կարծիքի՞ ես քո մասին:

Մտածիր այս մասին. Դու Աստծո զավակն ես: Նրա օգնությամբ դու կարող ես հասնել քո մեծ ներուժին: (Տես Հռովմայեցիս Ը.16–17):

Կինոթատրոնի աշխատակիցները մի սպորտային հեծանիվ դուրս բերեցին բեմ: Այն կարմիր գույնի էր, գեղեցիկ, և նրանք պատրաստվում էին նվիրել այն: Օ՜, որքա՜ն էի ցանկանում այդ հեծանիվը:

Ես տեսա, որ հաղթող տոմսը իմն է: Սակայն ես չէի շարժվում և ոչ էլ որևէ բան ասում: Ես չափազանց ամաչում և անհարմար էի զգում:

Քավության օրհնությունն ու հասկացողությունը սկսեց ինձ լրացուցիչ ուժ և վստահություն տալ:

Պատկերազարդում՝ Ջերրի Հարստոնի, բացառությամբ նշվածների. թևերի լուսանկարի հեղինակ՝ © Getty Images. թռչունների լուսանկարը՝ Գրաամ Ֆորդի © Getty Images

Հատված «Քրիստոսը Քեթսեմանիում», նկարից՝ Հեյնրիխ Հոֆման. C. Harrison Conroy Co. թույլտվությամբ