2009
Սկսիր աղոթքով
Հոկտեմբեր 2009


Սկսիր աղոթքով

Փնտրում եք պատասխաննե՞ր: Օտտավայի այս պատանիներն ասում են՝ աղոթքն է սկսելու տեղը:

Երբ 15 տարեկան Ջենին պատմում է աղոթքների պատասխաններ ստանալու մասին, նա սկսում է ներողություն խնդրելով: Նա ցավով խոստովանում է, որ մոտ մեկ տարի կանոնավոր չէր աղոթում: Գործերը նրա կյանքում լավ չէին գնում՝ ո՛չ դպրոցում, ո՛չ ընկերների հետ, ո՛չ էլ նույնիսկ եկեղեցում:

Մի գիշեր, բացատրում է Ջենին, նա ցանկանում էր կինոնկար դիտել: Նա կռացավ, որ կինոնկար ընտրի գրապահարանի ամենացածր դարակից, երբ նրա հայացքն ընկավ իր հորեղբոր նկարին, որը վերջերս անսպասելիորեն մահացել էր: Հանկարծակի, նա զգաց իրենց մտատանջող հոգսերի ծանրությունը և սկսեց լաց լինել: «Ակնթարթորեն, ես հասկացա, որ պետք է աղոթեմ», ասում է Ջենին: Նա ծնկի իջավ՝ որտեղ որ կանգնած էր և սկսեց աղոթել:

Ջենին նկարագրում է իր ստացած պատասխանը. «Հենց որ ես վերջացրեցի, ես պատասխան ստացա իմ աղոթքներին: Ես զգացի, որ ամեն ինչ կրկին լավ է: Ամեն բան լավ կլինի: Ամեն բան լավ է իմ հորեղբոր հետ: Ես սկսեցի զգալ, որ սիրում եմ դպրոցը և իմ ընկերներին: Հենց որ վերջացրեցի աղոթել, ես գիտեի, որ պետք է եկեղեցի գնայի, որովհետև դա ինձ համար է: Ես ազդվեցի և անչափ հանգիստ ու ջերմ զգացողություն ունեցա: Ես գիտեմ՝ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ և կօգնի ինձ հաղթահարել դժվարությունները»:

Ջեննիի համար այս աղոթքը մի բան էր, որը նա ցանկանում էր ասել, բայց ինչ-որ պատճառով չէր կարողանում: Այժմ միայն հիշողությունն այդ մասին բերում է նույն հանգստությունը և միևնույն համոզվածությունը, որ նրա պատասխանը Տիրոջից էր:

Ջեննի Հոլթը Օտտավայից է՝ Կանադայի գեղեցիկ մայրաքաղաքից, որը կառուցված է Օտտավա գետի անտառաշատ ափերին: Նա և նրա ընկերները Օտտավայի Օնտարիո ցցից խոսել են Եկեղեցու ամսագրի հետ աղոթքի ազդեցության մասին իրենց կյանքում:

Որտեղի՞ց են գալիս պատասխանները:

Ամենահետաքրքիր բաներից մեկը, որ քննարկում էին Օտտավայի պատանիները, իրենց աղոթքների պատասխանները ստանալն էր: Առաջինն ասաց Սյուզն Բրուկը. «Եթե սպասում ես պատասխանի, ապա պետք է լսես այն»:

Սյուզնն ասաց, որ իր պատասխանները երբեմն գալիս են կարդալով սուրբ գրությունները: Նա լավ օրինակ ուներ. «Մի օր, ես պարզապես հոգնած էի և վատ էի վերաբերվում բոլորի հետ: Ես չէի ցանկանում խոսել: Հիշում եմ, որ կարդում էի սուրբ գրությունները, չեմ հիշում որտեղ, և գրված էր. «Եղիր խոնարհ:Այն ազդեց ինձ վրա: Դա իմ պատասխանն էր»: (Տես ՎևՈւ 112.10):

Արիանա Քեյթը ուշադիր լսում է եկեղեցում: «Կարծում եմ մեր աղոթքներից շատերի պատասխանը ստանում ենք Եկեղեցու ելույթներում», ասում է նա: «Մի ժամանակ ես ցանկանում էի ստանալ իմ հայրապետական օրհնությունը: Ապա ստանալուց մեկ շաբաթ առաջ մեր ցցի հայրապետը իրականում եկավ մեր ծուխ և ելույթ ունեցավ: Ես շատ էի աղոթում դրա մասին և նրան լսելը շատ օգտակար եղավ»:

Մակենզի Լոֆտուսն ասաց, որ նա աղոթքների պատասխանը հաճախ ստանում է ընտանիքի անդամներից: Նա աղոթում էր ընտանեկան որոշման մասին և «Ես անմիջապես զգացի Հոգին, իմանալով, որ մեր կայացրած որոշումը ճիշտ է»:

Երբեմն պատասխանը բառացիորեն քայլում է քո մոտ: Երբ Թոմաս Ֆրանսիսն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Օտտավա, նա նոր դպրոցում ընկերներ ձեռք բերելու կարիք ուներ: Նա աղոթում էր, որ լավ ընկերներ գտնի: «Մի օր,- ասաց Թոմասը,- իմ դասարանի մի տղա եկավ ինձ մոտ և ասաց. «Ուզո՞ւմ ես ծանոթանալ իմ ընկերների հետ»: Դրանից հետո, մինչև հիմա, մենք ընկերներ ենք: Աղոթքն ինձ շատ օգնեց»:

Դաուսոն Լիբերտը շատ կարևոր բան ուներ ասելու աղոթքների պատասխանների մասին: Նա ասաց. «Երբեմն ստանում ես ոչ թե քո սպասած պատասխանը, այլ այն պատասխանը, որի կարիքը ունես»: Նա ասում է, որ երբեմն դու միանգամից չես հասկանում, սակայն երբ ետ ես նայում, տեսնում ես այն:

Մեկը, որի հետ կարող ես խոսել

Պատանիներից շատերը կիսվում են, թե որքան լավ է ընտանիք ունենալ, որը միասին աղոթում է: Կիֆին դե Սուզային հատկապես դուր է գալիս, որ ամեն երեկո ընտանիքով միասին աղոթում են: «Մենք կարծես հերթ ենք պահում, թե ով պետք է աղոթի: Ես զգում եմ Հոգին և գիտեմ, որ երբ տանից հեռու եմ, իմ ապահովության մասին աղոթում են»:

Բենեդիկ Բելիզայիրին դուր է գալիս ամեն առավոտ ծնողների հետ աղոթելը: «Ես գնում եմ նրանց սենյակ և մենք աղոթում ենք», ասում է նա: «Ես վկայություն ունեմ, որ Սուրբ Հոգին ինձ հետ է, և եթե զգամ Նրա կարիքը, ես կխնդրեմ Երկնային Հորը նրա համար»:

Նրա ընկերը՝ Ռութ Դեքադին, ասաց. «Շատ կարևոր է, որ երբ ասում ենք մեր աղոթքները, իմանանք, որ Երկնային Հայրը լսում է: Կա մեկը, որ լսում է ձեզ»:

Քետի Քամերոնը սիրում է վայելել աղոթքի զգացումները: «Երբ զրուցում եմ Տիրոջ հետ, ես զգում եմ, որ ինչ-որ մեկն իրականում ուզում է ինձ հետ խոսել: Ես գիտեմ, որ կարող եմ ամեն բան ասել նրան»:

Ուրիշների համար աղոթելը

Երիտասարդ տղաները, հատկապես նրանք, որ քահանայի տարիքի են, ինչպես Ռոման Ֆիլամոնտը, Ֆրեդ Քինգը և Դաուսոն և Դեյվիդ Լիբերտները, խոսեցին, թե ինչ նշանակալից ու սրբազան պարտականություն է իրենց ծխերի ու ճյուղերի անդամների համար հաղորդության աղոթքներ ասելը:

Դաուսոնն ասաց. «Հաղորդության աղոթք ասելն գնում է ավելի պարզորոշ մտածել նրա նշանակալից լինելու մասին: Ես քահանայության իշխանություն եմ կրում և զգում եմ, որ չեմ կարող չարաշահել այն»:

Ֆրեդը հիշում է հաղորդության աղոթք ասելիս, երբ առաջին անգամ քահանա էր կարգվել. «Սկզբում դա դժվար էր, և ես շարունակում էի սխալներ թույլ տալ: Մի անգամ ես ստիպված էի կրկնել այն նորից ու նորից: Սակայն Հոգին ինձ հուշեց, որ նշանակություն չունի, թե քանի անգամ պետք է փորձեի. ի վերջո, ես ճիշտ էի անելու: Դա հաճելի զգացում էր»:

Աղոթքին պետք է նախապատրաստվել:

Պատանիներից շատերը խոսեցին կարևոր բաների մասին, որ պետք է անել աղոթքին նախապատրաստվելու համար: Մեթ Լարսոնը իր ննջասենյակին պատին սուրբ գրության մի հատված է փակցրել՝ Վարդապետություն և Ուխտեր 78.19: «Նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ, այո, ավելի շատ»: Դա օգնում է նրան երախտապարտ լինել այն բեների համար, որոնք Տերը տվել է նրան: Նա գիտի, որ երախտագիտությունը պետք է լինի իր աղոթքների մասը:

Նիկ Մուլենբեկն ասաց. «Աղոթքը չի գործում, եթե ես միայն խնդրում եմ, առանց լուրջ մտորումների ու իմ սիրտն ու հոգին ներդնելու»:

Աղոթքի հրաշագործ զորությունը

Սիերա Լիբերթը հրաշալի պատմություն ունի աղոքի մասին: Երբ նա երկու տարեկան էր մի ձի ոտքով կոխ էր տվել նրա դաստակը: Նրա բթամատը պոկվել էր և մի քանի մատներ ճղվել բացվել էին: Նրա ծնողները վազում էին մի հիվանդանոցից մյուսը, որ վիրաբույժ գտնեն, որը հանձն կառնի անհնարին թվացող վնասվածքը վերականգնելու: Նա ասաց. «Մի բժիշկ ասաց ծնողներիս, որ համոզված չէ, որ իր աղոթքով վիրահատությունը լավ կանցնի: Մայրս ասաց նրան, որ նա մենակ չի լինի աղոթքներում՝ շատերը կաղոթեն, որ նա հաջողություն ունենա: Մայրս զանգահարեց տաճար, որպեսզի իմ անունն ավելացվի տաճարի աղոթքների ցուցակում»:

Այժմ՝ 13 տարեկանում, Սիերայի դաստակը լավ գործում է: Նրա բթամատը լավ աշխատում է, և նա բարձրացրեց այն, որ ծխի մյուս աղջիկները համոզվեն դրանում: Նրանք երբևէ չէին լսել այդ պատմությունը: Այն, ինչ երևում էր Սիերայի դաստակի վրա, դժվար նկատելի մի սպի էր նրա բթամատի շուրջը: Արդյունքն իսկապես շատ զարմանալի էր:

Սիերան ասաց. «Ես երջանիկ եմ զգում, իմանալով, թե ինչ կարող է անել աղոթքը ինձ համար: Դա հրաշալի բան է իմ կյանքում»:

Բոլորը համաձայն էին Քեյլ Լոֆտուսի հետ, երբ նա ասաց. «Աղոթքը շատ լավ սովորություն է, որը պետք է զարգացնել»:

Վերևում. Բրիջիտ Լեջերը, Ջենի Հոլտը, Դաուսոն Լիբերտը, Դայնա Քոնվեյը, Ռեբեկա Վեգոները և Ալեքսանդր Ռիչեր Բրուլը Օնտարիոյի Օտտավա ցցի (ձախում) մյուս երիտասարդների հետ, գիտեն, որ Երկնային Հոր կողմից մատչելի օգնության հեռավորությունը միայն մի աղոթք է:

Վերևում՝ վերևից. Ֆրեդ Քինգը և Ռոնան Ֆիլամոնտը համաձայն են, որ հաղորդության աղոթքը սուրբ է և պետք է ասվի ակնածանքով: Կիֆին դե Սուզան երախտապարտ է ընտանեկան աղոթքների համար:

Օտտավայի երիտասարդությունը աղոթում է դժվարության մեջ հանգստություն գտնելու, դպրոցի աշխատանքների, ընկերների և սպասված օրհնությունների համար: Նրանք գիտեն, որ Երկնային Հայրը պատասխանում է նրանց աղոթքներին: «Երբեմն ստանում ես ոչ թե քո սպասած պատասխանը,- ասում է Դաուսոն Լիբերտը,- այլ այն պատասխանը, որի կարիքը ունես»:

Վերևում. Մեթ Լարսոնը, նախքան աղոթելը, կարդում է իր պատիկ փակցրած սուրբ գրությունը, իսկ Նիկ Մուլենբեկն ասում է՝ աղոթքը ջանքեր է պահանջում:

Վերևում՝ ձախից. Ռութ Դիքեդին, Կատիա Գալանտը և Բենեդիկ Բելիզաիրը համաձայն են, որ շատ լավ միտք է՝ խնդել Երկնային Հորը, որ ուղարկի Սուրբ Հոգին: Ներքևում. Քետի Քամերոնը, Քերոլին Ալբերտսը և Սիերա Լիբերտը սիրում են այն զգացումները, որ վայելում են աղոթքի ժամանակ:

Լսելը. հեղինակ՝ Մայքլ Ջարվիս Նելսոն

Լուսանկարները՝ Ջենեթ Թոմասի