2009
Հոգ տարեք աճող սերնդին
Հոկտեմբեր 2009


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Հոգ տարեք աճող սերնդի համար

Ուսուցանեք այս սուրբ գրություններն ու մեջբերումները, կամ, անհրաժեշտության դեպքում, մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:

ՎևՈւ 123.11.«Մի հրամայական պարտականություն է, որ մենք պարտական ենք աճող սերնդին»:

Ո՞րն է իմ պարտականությունը աճող սերնդի հանդեպ

Երեց Նիլ Ա. Մաքսվել (1926–2004) Տասներկու Առաքյալների Քվորումից. «Պահված լինելով Տիրոջ կողմից այս ժամանակի համար, [աճող սերունդը] պետք է այժմ պահպանվի …. և նախապատրաստվի մարդկության պատմության մեջ իր առանձնահատուկ պահին: Նրանք պահվել են առաջ գալու այս ժամանակաընթացքում, բայց այժմ նրանք պետք է մղվեն առաջ հանդիպելու իրենց ժամադրավայրերում: …

«Երիտասարդները չեն տարբերվում ապագա նորադարձներից: Կան վճռորոշ պահեր, երբ նրանց հոգիները սկսում են հակվել դեպի Տերը կամ հեռանալ Նրանից: Միշտ չէ, որ նման վճռորոշ պահեր կարող են ստեղծվել, բայց պետք է օգտագործել պահը, երբ այն ի հայտ է գալիս: Առավել հաճախ այս պահերն առաջանում են ծնողների, տատիկների, պապիկների, եպիսկոպոսի, չափահաս ղեկավարի կամ արդարակյաց հասակակցի հետ խաղաղ և ակնածալի զրույցների ժամանակ» Ensign, Apr. 1985, 8, 10):

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ՝ Յոթանասունի Նախագահությունից. «Մեր աճող սերունդը արժանի է դեպի չափահասություն իրենց ճամփորդության ընթացքում նրանց աջակցելու և զորացնելու մեր լավագույն ջանքերին: …Մեր կատարած յուրաքանչյուր գործողությունում, մեր գնացած յուրաքանչյուր տեղում, յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ երիտասարդ անձնավորության հետ հանդիպելիս մենք պետք է ունենանք լավատեղյակություն՝ զորացնելու, հոգ տանելու և նրանց կյանքում բարու համար ազդեցություն լինելու անհրաժեշտության մասին» («Մեր աճող սերունդը», Լիահոնա, մայիս 2006, 47):

Ինչպե՞ս կարող եմ հոգ տանել աճող սերնդի համար:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի (1910–2008). «Երբեք մի մոռացեք, որ այս փոքրիկները Աստծո դուստրերն ու որդիներն են և դուք խնամատարի դեր եք կատարում նրանց համար, որ Նա ծնող էր նախքան ձեր ծնողներ լինելը, և Նա չի հրաժարվել այս փոքրիկների հանդեպ ունեցած Իր ծնողական իրավունքներից կամ հետաքրքրությունից: … Մեծացրեք ձեր երեխաներին սիրով, խնամքով և Տիրոջ խորհրդով: Հոգ տարեք ձեր փոքրիկներին: Ողջունեք նրանց ձեր տներում և հոգ տարեք և սիրեք նրանց ձեր ողջ սրտով: Նրանք գուցեև հետագա տարիներին անեն որոշ բաներ, որոնք դուք չէիք կամենա, որ նրանք անեին, բայց եղեք համբերատար, եղեք համբերատար: Դուք չեք ձախողվում, քանի դեռ շարունակում եք փորձել» (“Words of the Living Prophet,” Liahona, May 1998, 26–27):

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ. «Դաստիարակել նշանակում է զարգացնել, հոգ տանել և մեծացնել: … Դաստիրակության համար անհրաժեշտ է կազմակերպվածություն, համբերություն, սեր և աշխատանք: Աճին օգնում է դաստիարակելը, որն իսկապես կանանց շնորհված զորավոր և ազդեցիկ դեր է» («Մայրեր, ովքեր գիտեն», Լիահոնա, նոյեմբեր 2007, 76, 77):

Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական. «Որպես Սփոփող Միության քույրեր մենք կարող ենք օգնել միմյանց զորացնելու ընտանիքները: Մեզ հնարավորություններ է տրվում ծառայել բազմաթիվ իրավիճակներում: Մենք մշտապես առնչվում ենք երեխաների և պատանիների հետ, ովքեր գուցե կարիքն ունեն այն բանի, ինչ մենք կկարողանանք առաջարկել: Տարեց քույրեր, դուք, լավ խորհուրդներ և փորձառություն ունեք կիսվելու երիտասարդ մայրերի հետ: Երբեմն Երիտասարդ Կանանց ղեկավարը կամ Երեխաների Միության ուսուցիչն ասում կամ անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է ամրապնդելու այն, ինչ ծնողն է փորձում սովորեցնել: Եվ ակնհայտ է, որ մեզ պետք չէ որևէ առանձնահատուկ կոչում՝ ընկերոջը կամ հարևանին օգնության հասնելու համար» («Ես կզորացնեմ քեզ, ես կօգնեմ քեզ» Լիահոնա, նոյեմբեր 2007, 117):

Լուսանկարները և ետին պլանը Քրեգ Դայմոնդի: