2009
Տաճարը Երկնային Հոր պարգևն է
Հոկտեմբեր 2009


Ընկերն ընկերոջը

Տաճարը Երկնային Հոր պարգևն է

2000թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից

«Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (ՎևՈւ 137.10):

Նկար
Elder Yoshihiko Kikuchi

Մի քանի տարի առաջ ես հանձնարարությամբ մասնակցում էի Կալիֆորնիայում մի ցցի համաժողովի: Յուտա վերադառնալիս, ինքնաթիռում կողքիս ուղևորը 70-ն անց մի գեղեցիկ կին էր: Նրա անունը Պատի էր, և նա սիրում էր զրուցել:

Պատին պատմեց ինձ իր ընտանիքի մասին՝ իր ամուսնու և որդու մասին, որ մահացել էին: Մեր զրույցը տևեց մինչև վայրէջք կկատարեինք: Ես ասացի. «Պատի, դուք խոսում էիք ողջ թռիչքի ժամանակ: Նախքան Սոլթ Լեյք Սիթիում վայրէջք կատարելը, կուզենայի մի քանի հարց տալ ձեզ»:

Ես նրան անկեղծորեն հարցրեցի. «Պատի, դու գիտե՞ս, որ կրկին տեսնելու ես քո մահացած ամուսնուն»:

Նա ասաց. «Օ՜, արդյո՞ք դա հնարավոր է»:

Ապա ես հարցրեցի. «Դու գիտե՞ս, որ կրկին տեսնելու ես նաև քո մահացած որդուն, Մաթին, որը մանուկ հասակում է մահացել»:

Նրա աչքերը խոնավացան, և նրա ձայնը դողաց: Տիրոջ Հոգին դիպչեց նրան: Նա շատ էր կարոտել նրանց:

Ապա ես թախանձագին հարցրեցի նրան. «Պատի, դու գիտե՞ս, որ ունես սիրող ու բարի Երկնային Հայր, որը շատ է սիրում քեզ»:

Նա ասաց. «Իրո՞ք»:

Ես շարունակեցի. «Պատի, դու գիտե՞ս, որ քո Երկնային Հայրը հատուկ ծրագիր ունի քեզ համար, և քո ընտանիքը կարող է հավերժ լինել»:

«Կարող ենք հավե՞րժ լինել»,- հարցրեց նա:

«Երբևէ լսե՞լ ես այդ ծրագրի մասին»,- հարցրեցի ես:

Նա ասաց. «Ոչ»:

Անկեղծորեն ես նրան հարցրեցի. «Դու կուզենայի՞ր իմանալ այդ մասին»:

«Այո, իհարկե»,- նա պատասխանեց:

Նա խորապես ազդվեց Տիրոջ Հոգուց:

Միսիոներներն ուսուցանեցին Պատիին: Երեք շաբաթ անց, մինչ Յուտայում էր գտնվում, Պատին զանգահարեց ինձ. «Եղբայր Կիկուչի, Պատին է: Ես պատրաստվում եմ մկրտվել: Դուք կգա՞ք իմ մկրտության ծառայությանը»:

Ես և կինս ներկա եղանք նրա մկրտությանը: Շատ անդամներ բարյացակամորեն էին վերաբերվում նրան: Օ՜, երբեք չեմ մոռանա նրա ուրախ դեմքը, երբ նա դուրս եկավ ջրից:

Ես երբեք չեմ մոռանա մեկ տարի անց նրա արցունքները սուրբ զոհասեղանի մոտ Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում: Ես հիշում եմ նրա դեմքի խաղաղությունը և երկնային փայլը, երբ նա կնքվեց իր մահացած ամուսնու, որդու և կենդանի դստեր հետ, որն արդեն Եկեղեցու անդամ էր:

Իմ ընկեր Պատին գտավ Տեր Հիսուս Քրիստոսին: Տաճարային կնքման շնորհիվ այժմ նա գիտի, որ իր ընտանիքը հավերժ է Տիրոջով:

Նկարները՝ Դիլին Մարշի, լուսանկարները տրամադրել է Կիկուչի ընտանիքը, եթե նշված չէ. գազարի լուսանկարը © Getty Images; ֆոնի լուսանկարը Վելդեն Ս. Անդերսենի

Երեց Կիկուչին կիմոնոյով իր երկուամյակի օրը: Կարո՞ղ եք տեսնել նրա ձեռքի խաղալիքը:

Երեց Կիկուչին (ձախից) 13 տարեկանում իր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ: