2009
Ուժ գտնել հնազանդության միջոցով
Հոկտեմբեր 2009


ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ

Ուժ գտնել հնազանդության միջոցով

Նկար
President Thomas S. Monson

Մեր աշխարհում այսօր շեշտը պետք է դնել երիտասարդության վրա: Ամեն մեկը ցանկանում է երիտասարդ տեսք ունենալ, զգալ երիտասարդ և լինել երիտասարդ: Իսկապես, ամեն տարի մեծ գումարներ են ծախսվում այնպիսի ապրանքներ արտադրելու վրա, որոնք, մարդիկ հույս ունեն, կվերադարձնեն երիտասարդ տեսքը: Մենք կարող ենք մեզ հարցնել. «Արդյո՞ք երիտասարդության այս որոնումները հատուկ են մեր օրերին, մեր սերնդին»: Մեր պատասխանը գտնելու համար մենք պետք է թերթենք պատմության էջերը:

Դարեր առաջ, բացահայտումների մեծ դարաշրջանում, կազմվում էին արշավախմբեր և նավեր ուղարկվում, որոնց անձնակազմերը վստահությամբ և արկածախնդրությամբ լի նավարկում էին չուսումնասիրված ծովերով երիտասարդության աղբյուրի որոնումների: Ըստ այդ ժամանակների առասպելի ինչ-որ մի զարմանալի տեղ կար անարատ ջրի հրաշալի մի աղբյուր, և երիտասարդությունը վերադարձնելու համար պետք էր միայն խմել այդ աղբյուրի հոսող ջրից:

Պոնս դե Լիոնը, որը նավարկեց Կոլոմբոսի հետ, հետագայում այլ ճանապարհորդություններ կատարեց Բահամյան և Կարիբյան այլ տարածքներ, լիովին հավատալով այդ առասպելին և փորձելով գտնել երիտասարդության այդ ըմպելիքը: Նրա, ինչպեսև շատ ուրիշների ջանքերը, ոչինչ չհայտնաբերեցին, քանի որ մեր Աստծո աստվածային ծրագրին համաձայն մենք մտնում ենք մահկանացու կյանք ճաշակելու երիտասարդությունը, սակայն միայն մեկ անգամ:

Ճշմարտության աղբյուրը

Թեև գոյություն չունի երիտասարդության աղբյուր, կա մեկ այլ աղբյուր, որը պարունակում է ավելի թանկ ջուր, այսինքն՝ հավերժական կյանքի ջուրը: Դա ճշմարտության աղբյուրն է:

Մի բանաստեղծ այսպես է նկարագրել ճշմարտության որոնումների իրական կարևորությունը.

Այո, ի՞նչ է ճշմարտությունը: Ամենափայլուն մրցանակը,

Որին մահկանացուները կամ Աստվածները կարող են տենչալ:

Գնա, փնտրիր անդունդներում, ուր նրա ցոլքն է ընկած,

Կամ անդադար ձգտումի մեջ բարձրացիր անհուն երկինք.

Սա է ազնվաբարո մեծագույն ցանկությունը: …

Ապա, ո՞րն է ճշմարտությունը: «Առաջին ու վերջինը,

Ժամանակի սահմաններից դուրս:

Երնքից եկող և երկրի շատրվանից դուրս թափղղ,

Ճշմարտությունը՝ գոյության իմաստը,

Հավերժական, անփոփոխ, մշտական:1

Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մայիսին Նախագահ Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնության մեջ Տերը հայտարարել է.

«Ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն, …

Ճշմարտության Հոգին Աստծուց է: … Նա [Հիսուսը] ստացավ ճշմարտության լրիվությունը, …

Եվ ոչ մի մարդ չի ստանում լրիվությունը, մինչև չի պահում նրա պատվիրանները:

Նա, ով պահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»:2

Այս լուսավորվածության դարում, երբ ավետարանի լրիվությունը վերականգնվել է, ինձ կամ ձեզ պետք չէ նավարկել անհայտ ծովերով կամ քարտեզի վրա չնշված ճանապարհներով ճշմարտության աղբյուրը գտնելու համար: Քանզի սիրող Երկնային Հայրը գծել է մեր ուղին և անխափան քարտեզ տրամադրել՝ հնազանդություն:

Հայտնությամբ տրված Նրա խոսքը հստակ նկարագրում է այն օրհնությունները, որոնք գալիս են հնազանդության արդյունքում, և այն անխուսափելի ցավը և հուսահատությունը, որն ուղեկցում է ճամփորդին, որը շեղվում է ուղիղ ճանապարհից, գնալով մեղքի և սխալի արգելված ուղիներով: Կենդանիների զոհաբերության ավանդույթ ունեցած սերունդների դարում Սամուելը համարձակորեն հայտարարել է. «Հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը»:3

Մարգարեները, անցյալի և ժամանակակից, գիտեին այն ուժի մասին, որը գալիս է հնազանդության միջոցով: Մտածեք Նեփիի մասին. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:4 Կամ Մորմոնի գեղեցիկ նկարագրությունը Մոսիայի որդիների ուժի մասին.

«Նրանք դարձել էին ուժեղ ճշմարտութան իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք ուսուցանում էին, նրանք ուսուցանում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ»5

Պահեք պատվիրանները:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873–1970), գերագույն համաժողովներից մեկի բացման ժամանակ Եկեղեցու անդամներին ուղղված իր ուղերձում մեզ ուղղություն է տվել, որը նախատեսված է մեր ժամանակների համար, լինելով շատ պարզ, սակայն զորեղ. «Պահեք Աստծո պատվիրանները»:6

Այսպիսին էր մեր Փրկչի ուղերձը, երբ Նա հայտարարեց. «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ»:7

Վարդապետի գործերը Նրա խոսքերի ապացույցն էին: Նա ցույց տվեց անկեղծ սեր Աստծո հանդեպ, ապրելով կատարյալ կյանքով, հարգելով այն սուրբ առաքելությունը, որ Իրենն էր: Նա երբեք գոռոզ չէր: Նա երբեք փքված չէր հպարտությամբ: Նա երբեք անհավատարիմ չեղավ: Նա միշտ խոնարհ էր: Նա միշտ անկեղծ էր: Նա միշտ ճշմարիտ էր:

Թեև Նա փորձվեց ստերի տիրոջ կողմից, այսինքն դևի, թեև Նա ֆիզիկապես թուլացավ 40 օր և 40 գիշեր ծոմ պահելու արդյունքում և հետո քաղցած էր, երբ չարը Հիսուսին աշխարհի առավել հրապուրիչ և գայթակղիչ առաջարկություններն արեց, Նա մեզ ցույց տվեց հնազանդության աստվածային օրինակ, հրաժարվելով շեղվել նրանից, ինչը գիտեր, որ ճշմարիտ է:8

Երբ Նա Գեթսեմանի այգում կանգնեց տառապանքների առաջ, երբ Նա տարավ այնպիսի ցավ, որ քրտինքի փոխարեն արյունը կաթաց գետնի վրա, Նա մարմնավորեց հնազանդ Որդուն, ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»:9

Գալիլեայի Պետրոսին Հիսուսն ասաց. «Իմ ետևից եկ»: Փիլիպպոսին նա տվեց նույն հրահանգը. «Իմ ետևից եկ»: Եվ մաքսատանը նստած Ղևիին եկավ հրամայական կանչը. «Իմ ետևից եկ»: Անգամ նրան, ով վազեց նրա ետևից, ով մեծ հարստություններ ուներ, տրվեցին այդ խոսքերը. «Ինձ հետևիր»:10 Եվ ձեզ և ինձ այդ նույն ձայնը, այդ նույն Հիսուսն ասում է. «Իմ ետևից եկ»: Արդյո՞ք մենք պատրաստ ենք հնազանդվել:

Հնազանդությունը մարգարեների նշանն է, սակայն պետք է հասկանալ, որ ուժի այդ աղբյուրը մատչելի է մեզ այսօր:

Ժամանակակից օրինակ

Մի մարդ, ով լավ սովորեց հնազանդության դասը, ով գտավ ճշմարտության աղբյուրը, բարի և անկեղծ, համեստ միջոցների և պայմանների տեր մարդ էր: Նա միացել էր Եկեղեցուն Եվրոպայում, և, ջանասիրաբար խնայելով և զոհաբերելով, կարողացավ գաղթել Հյուսիսային Ամերիկա՝ նոր երկիր, անծանոթ լեզու, այլ սովորույթներ, սակայն նույն Եկեղեցին նույն Տիրոջ ղեկավարության ներքո, որին նա վստահում և հնազանդվում էր: Նա դարձավ անբարյացկամ քաղաքում պայքարող Սրբերի մի փոքր խմբի ճյուղի նախագահը: Նա հետևում էր Եկեղեցու ծրագրին, թեև անդամները թվով քիչ էին,իսկ հանձնարարությունները՝ բազմաթիվ: Նա օրինակ էր իր ճյուղի անդամների համար, որոնք իսկապես Քրիստոսանման էին, իսկ նրանք արձագանքում էին սիրով, որը հաճախ չէր դրսևորվում:

Նա վաստակում էր իր ապրուստը իր ձեռքերով, լինելով վաճառական: Նրա միջոցները սահմանափակ էին, սակայն նա միշտ վճարում էր լրիվ տասանորդ և ավելի շատ նվիրատվություններ: Իր փոքրիկ ճյուղում նա հիմնեց միսիոներական ֆոնդ և ամիսների ընթացքում նա միակ ներդնողն էր: Երբ նրա քաղաքում միսիոներներ էին լինում, նա կերակրում էր նրանց, և նրանք երբեք չէին հեռանում նրա տնից առանց ստանալու որոշակի նկատելի ներդրում իրենց աշխատանքին կամ բարեկեցությանը: Հեռու տեղերից Եկեղեցու անդամները, որոնք անցնում էին նրա քաղաքով և այցելում նրա ճյուղը, միշտ վայելում էին նրա հյուրասիրությունը և նրա հոգու ջերմությունը, և գնում էին իրենց ճանապարհով, իմանալով, որ հանդիպեցին մի յուրահատուկ մարդու, Տիրոջ հնազանդ ծառաներից մեկին:

Նրանք, ովքեր նախագահում էին նրան, արժանանում էին նրա խորը հարգանքին և մեծ հոգատարությանը: Նրա համար նրանք Տիրոջ ծառաներն էին, նա ծառայում էր նրանց, ապահովելով նրանց ֆիզիկական հարմարավետությունը, և հատուկ նշում իր աղոթքներում, որոնք հաճախ նրանց բարեկեցության համար էին: Մի կիրակի իր ճյուղ այցելած որոշ ղեկավարներ նրա հետ միասին մասնակցեցին ավելի քան տասնյակ աղոթքների, որոնք ասվեցին տարբեր ժողովների և անդամներին կատարած այցերի ժամանակ: Օրվա վերջում ղեկավարները հեռացան վեհացման և հոգևոր վերելքի զգացումով, ինչի շնորհիվ նրանց ուրախությունը պահպանվեց ցուրտ եղանակին մեքենայով չորս-ժամյա ճանապարհորդության ընթացքում և որն այսօր, շատ տարիներ անց, ջերմացնում է հոգին և սիրտը, այդ օրը հիշելիս:

Կրթված մարդիկ, փորձառու մարդիկ փնտրում էին այս խոնարհ, Աստծո հասարակ մարդուն, և համարում էին իրենց հաջողակ, եթե կարողանում էին նրա հետ մեկ ժամ անցկացնել: Նրա արտաքին տեսքը հասարակ էր, նրա անգլերենը թույլ էր և դժվար հասկանալի, նրա տունը չափազանց համեստ էր: Նա չուներ ոչ մեքենա, ոչ հեռուստացույց: Նա չի գրել գրքեր, ոչ էլ ասել գեղեցիկ քարոզներ, և չի արել այնպիսի բաներ, որոնց աշխարհը սովորաբար ուշադրություն է դարձնում: Սակայն, հավատարիմը գտնում էր նրա դռան ճանապարհը: Ինչո՞ւ: Որովհետև նրանք ցանկանում էին խմել ճշմարտության նրա աղբյուրից: Նրանք ավելի շատ գնահատում էին ոչ թե այն, ինչ նա անում էր, ոչ թե նրա քարոզների բովանդակությունը, այլ նրա ապրած կյանքի ուժը:

Եթե մի աղքատ մարդ մշտապես և ուրախությամբ Տիրոջը տալիս է առնվազն երկու անգամ տասերորդ բաժինը, ապա հստակ կարելի է հասկանալ տասանորդի իսկական նշանակությունը: Տեսնելով, ինչպես է նա ծառայում սովածներին և հոգ տանում օտարների մասին, կարելի է հասկանալ, որ նա դա անում էր, ինչպես կաներ Վարդապետի համար: Նրա հետ աղոթելով և աստվածային միջամտության նրա վստահությունը տեսնելով ցանկացած մարդ իրեն զգում էր հաղորդակցման նոր մակարդակի վրա:

Իսկապես կարելի է ասել, որ նա պահում էր առաջին և ամենամեծ պատվիրանը, և երկրորդը, որ դրա նման է,11 որ նա լցված էր լիարժեք գթությամբ բոլոր մարդկանց հանդեպ, որ առաքինությունը անդադար զարդարում էր նրա մտքերը, և, որ նրա վստահությունը ամրացած էր Աստծո ներկայությամբ:12

Այդ մարդը կրում էր բարության փայլը և արդարակեցության ցողերը: Նրա ուժը գալիս էր հնազանդությունից:

Ուժը, որը մենք այդքան մեծ ցանկությամբ այսօր փնտրում ենք դժվար և փոփոխական աշխարհի խնդիրները լուծելու համար, կարող է լինել մերը, եթե վճռականությամբ և քաջությամբ մենք կանգնենք և հայտարարենք Հեսույի հետ. «Ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու»:13

Ձախում. Լուսանկար Մեթյու Ռեյերի; Քրիստոսի պատկերը, Հենրիխ Հոֆման, տրամադրել է C. Harrison Conroy Co.; աջում. նկար Ջերի Թոմփսոնի

Հատված Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին նկարից, Ջեյմս Թեյլոր Հեյվուդ, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը