2009
Տաճարի օրհնությունները
Հոկտեմբեր 2009


Տաճարի օրհնությունները

2005թ. նոյեմբերի 15-ին Բրիգամ Յանգ Համալսարանում կայացած հավաքի ելույթից: Տես ելույթի ամբողջական տեքստը անգլերենով http://speeches.byu.edu էջում:

Տաճարը սուրբ վեհացման վայր է, սուրբ վայր, որտեղ կատարվում են կարևոր փրկող ծեսեր և արարողություններ մեզ վեհացմանը նախապատրաստելու համար:

Նկար
Elder Robert D. Hales

Տաճարի օժտման օրհնությունները, ինչպես մկրտությունը, էական են մեզանից յուրաքանչյուրի համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստվենք, որ լինենք մաքուր Աստծո տաճար մտնելու համար:

Տաճար մտնելու և սուրբ ուխտերը մեզ վրա վերցնելու հնարավորությունը մահականացու կյանքում մեզ մատչելի մեծագույն օրհնություններից մեկն է: Այնուհետև, երբ մենք մեզ վրա ենք վերցնում այդ ուխտերը, ամեն օր դրանցով ապրելով, մենք ապացուցում ենք մեր հավատքը, սերը, նվիրվածությունը և հոգևոր պարտավորվածությունը՝ հարգելու Երկնային Հորը և Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին: Մեր հնազանդությունը նաև պատրաստում է մեզ հավերժության մեջ Նրանց հետ ապրելուն: Տաճարի փրկող ծեսերը էական, անգամ առանցքային դեր ունեն երջանկության հավերժական ծրագրում:

Տաճարի Վարդապետությունը

Տաճարը իսկապես վայր է, որտեղ դուք ձեզ զգում եք «աշխարհից, և ոչ աշխարհից»: Երբ դուք անհանգիստ եք և կարևոր որոշումների առաջ եք կանգնած, որոնք ծանրանում են ձեր մտքի և հոգու վրա, դուք կարող եք օգտվել տաճարից և ստանալ հոգևոր առաջնորդություն:

Մենք պետք է վկայություն ձեռք բերենք և պատկառանքի զգացում տաճարի՝ որպես Տիրոջ տան հանդեպ: Տաճարի սրբությունը պահպանելու և Հոգին հրավիրելու համար, որն օրհնում է նրանց, ովքեր մտնում են սուրբ տաճար իրենց ծեսերի և ուխտերի համար, մեզ ուսուցանում են, որ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել տաճար: Տաճարում պատկառանքը կենսական նշանակություն ունի Հոգին հրավիրելու հարցում, որը կբնակվի այնտեղ ամեն ժամ, ամեն օր:

Երբ ես փոքր տղա էի, հայրս Լոգան Այսլենդից, Նյու Յորք, ինձ բերեց Սոլթ Լեյքի Տաճար, որպեսզի ես քայլեի այդ տարածքում, դիպչեի տաճարին և քննարկեի տաճարի կարևորությունը իմ կյանքում: Այդ պահին էր, երբ ես որոշեցի, որ մի օր կվերադառնամ ստանալու տաճարի ծեսերը:

Պատմության ընթացքում, ամեն տնտեսության մեջ, Տերը մարգարեներին պատվիրել է կառուցել տաճարներ, որպեսզի Իր ժողովուրդը կարողանա ստանալ տաճարի ծեսերը: Մովսեսը և Իսրայելցիները օրհնվեցին, ունենալով շարժական տաճար, տաղավար, որտեց կատարվում էին սուրբ ծեսերը Մովսեսի օրենքով և որտեղ, երբեմն, Տերը խոսում էր Մովսեսի հետ: Սողոմոն թագավորը կառուցեց սքանչելի տաճար Երուսաղեմում, որը հետագայում կործանվեց: Ապա, Քրիստոսի ծառայության ժամանակ, կառուցվեց մեկ այլ տաճար Երուսաղեմում:

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ Նեփին տաճար կառուցեց Սողոմոնի տաճարի ձևով (2 Նեփի 5.16): Նեփիացի այլ մարգարեներ, ներառյալ Հակոբը և Բենիամին թագավորը, մարդկանց սովորեցնում էին տաճարում (տես Հակոբ 1.17; Մոսիա 1.18):

Նշանակալից է, որ երբ հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց Նեփիացիներին մ.թ. 34, Նա այցելեց տաճար (տես 3 Նեփի 11.1–11):

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Եկեղեցին ամբողջովին կազմակերպված չէ, իր պատշաճ ձևով, և չի կարող լինել, մինչև չավարտվի Տաճարը, որտեղ կլինեն տեղեր Քահանայության ծեսերի սպասավորման համար»:1

Կիրթլենդի Տաճարը վերջին օրերում առաջին տաճարն էր, և այն կարևոր դեր է խաղացել քահանայության բանալիների վերականգնման գործում: Աղոթքի արդյունքում Կիրթլենդի Տաճարում 1836թ. ապրիլի 3-ին Ջոզեֆ Սմիթին այցելեց Հիսուսը (տես ՎևՈւ 110): Փրկիչը հայտնվեց փառքի մեջ և ընդունեց Կիրթլենդի Տաճարը որպես Իր տուն: Այդ առիթով Մովսեսը, Եղիասը և Եղիան նույնպես հայտնվեցին, որպեսզի հանձնեին քահանայության բանալիները, որոնք կրում էին: Եղիան վերականգնեց կնքող զորության բանալիները, ինչպես խոստացել էր Մաղաքիան, որպեսզի մենք կարողանանք վայելենք մեր կյանքում տաճարի բոլոր օրհնությունները:

Մեր պիոներ նախնիները կառուցեցին Նավույի Տաճարը և սուրբ ծեսեր կատարեցին այնտեղ: Նավույի Տաճարն առաջինն էր, որտեղ կատարվեցին օժտումները և կնքումները, ինչը մեծ ուժ հաղորդեց պիոներներին, մինչ նրանք կրում էին Սիոնից Սոլթ Լեյքի դաշտավայր տեղափոխվելու դժվարությունները: Նրանք սուրբ տաճարում օժտվեցին զորությամբ: Ամուսին և կին կնքվեցին միմյանց հետ: Երեխաներ կնքվեցին իրենց ծնողների հետ: Նրանցից շատերը ճանապարհին կորցրեցին իրենց ընտանիքի անդամներին, բայց նրանք գիտեին, որ դա իրենց համար վերջ չէր: Նրանք կնքվեցին տաճարում հավերժության համար: Ավելի ուշ Նախագահ Բրիգամ Յանգի կողմից ստացած հայտնության միջոցով Սրբերը ավելի շատ տաճարներ կառուցեցին Արևմուտքում:

Այսօր կան 130 գործող տաճար, որոնք թույլ են տալիս Եկեղեցու հավատարիմ անդամներին ողջ երկրագնդի վրա գնալ Տիրոջ տուն և ստանալ տաճարային իրենց ծեսերը և ուխտեր կապել Նրա հետ:

Տաճարի ծեսերը

Տաճարի հիմնական նպատակն է՝ ծեսեր կատարել, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայությունում մեր վեհացման համար: Տաճարի ծեսերը տանում են մեզ դեպի մեր Փրկիչը և տալիս են մեզ այն օրհնությունները, որ մատչելի են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Տաճարները ուսում ստանալու ամենամեծ համալսարաններն են, որ հայտնի են մարդուն, որոնք մեզ գիտելիք և իմաստություն են տալիս աշխարհի Արարման մասին: Օժտման հրահանգները մեզ առաջնորդություն են տալիս այն մասին, թե ինչպես մենք պետք է ապրենք մեր մահկանացու կյանքը: Օժտում բառը նշանակում է «պարգև»: Ծեսը բաղկացած է մի խումբ հրահանգներից, թե ինչպես մենք պետք է ապրենք, և ուխտերից, որոնք մենք պետք է կապենք Փրկչին հետևելով արդարակյաց ապրելու համար:

Մեկ այլ կարևոր ծես է հավերժության համար կնքվելը սելեստիալ ամուսնության մեջ: Ամուսնության այս ուխտը թույլ է տալիս երեխաներին կնքվել իրենց ծնողների հետ, իսկ ուխտի մեջ ծնված երեխաներին դառնալ հավերժական ընտանիքի մի մասը:

Վարդապետություն և Ուխտերը մեզ ուսուցանում է. «Ինչ-որ դու կնքես երկրի վրա, կնքված կլինի երկնքում. և ինչ-որ դու կնքես երկրի վրա, իմ անունով և իմ խոսքով, ասում է Տերը, այն հավերժ կապված կլինի երկինքներում» (ՎևՈւ 132.46):

Երբ զույգը ծնկի է իջնում աղոթարանի առաջ, որպես կնքող ես գիտեմ, թե ինչ դեր եմ խաղում որպես Տիրոջ ներկայացուցիչ: Ես գիտեմ, որ այն ինչ կնքվում է երկրի վրա, բառացիորեն կնքվում է երկնքում, և երբեք չի կարող քանդվել, եթե կնքվածները հավատարիմ մնան և դիմանան մինչև վերջ:

Տարիների ընթացքում ես տեսել եմ զույգեր, որոնք կարողացել են պահպանել ամուր և կենդանի ամուսնություն, մնալով հավատարիմ ուխտերին, որոնք իրենց վրա են վերցրել տաճարում: Այդ հաջողակ զույգերը մի քանի ընդհանուր կողմեր ունեն:

Առաջինը, այդ զույգերը անհատապես գիտեն, որ իրենք Աստծո որդիներն ու դուստրերն են: Նրանք ունեն հավերժական նպատակ մեկ անգամ ևս ապրելու մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք աշխատում են ապրել, մի կողմ դնելով բնական մարդուն (տես Մոսիա 3.19):

Երկրորդ, նրանք գիտեն վարդապետությունը և տաճարի փրկող ծեսերի և ուխտերի կարևորությունը և անհրաժեշտությունը հավերժական նպատակներին հասնելու համար:

Երրորդ, նրանք որոշում են ձեռք բերել Աստծո արքայության հավերժական օրհնությունները, ոչ թե աշխարհի ժամանակավոր ունեցվածքները:

Չորրորդ, այդ զույգերը հասկանում են, որ երբ կնքվում են ժամանակի և ողջ հավերժության համար, երբ ընտրել են հավերժական ընկեր, ապա մյուսների հետ հարաբերություններ ունենալու իրենց օրերը վերջացել են: Կարիք չկա ավելի հեռուն նայելու:

Հինգերորդ, այդ զույգերը իրենցից առաջ մտածում են միմյանց մասին: Եսասիրությունը թմրեցնում է հոգևոր զգացումները: Հաղորդակցվելով Տիրոջ հետ աղոթքով, նրանք աճում են միասին, ոչ թե առանձին: Նրանք հաղորդակցվում են միմյանց հետ, այսպիսով երբեք չթողնելով, որ փոքր բաները վերածվեն մեծ բաների: Նրանք շուտ են սկսում խոսել «փոքր վիրավորանքների» մասին, չվախենալով վիրավորել: Այս դեպքում, երբ թեյնիկի ճնշումը մեծանում է և սուլիչը սուլում, ապա դառը զգացումների պոռթկում տեղի չի ունենում: Ավելի լավ է թողնել, որ մի փոքր գոլորշին դուրս գա, քան սպասել մինչև կափարիչը թռնի եռացող ճնշումից: Նրանք պատրաստ են ներողություն խնդրել, եթե վիրավորել են նրան, ում սիրում են: Նրանք արտահայտում են իրենց սերը միմյանց հանդեպ և դառնում ավելի մտերիմ: Նրանք բարձրացնում և ամրացնում են միմյանց:

Տաճարի օրհնությունները

Տաճարը սուրբ վեհացման վայր է, սուրբ վայր, որտեղ կատարվում են կարևոր փրկող ծեսեր և արարողություններ մեզ վեհացմանը նախապատրաստելու համար: Կարևոր է, որ մենք վստահորեն իմանանք, որ սուրբ տուն մտնելու մեր նախապատրաստությունը և այդ ծեսերին ու ուխտերին մեր մասնակցությունը մեր մահկանացու կյանքի առավել նշանակալից իրադարձություններից են:

Մենք մեր կամքով դուրս ենք եկել Հայր Աստծո ներկայությունից և մտել մահկանացու այս փորձաշրջանի մեջ, մեր ազատ ընտրությամբ, իմանալով, որ մենք կունենանք «հակառակություն բոլոր բաներում» (2 Նեփի 2.11): Մեր նպատակն է մեզ վրա հագնել Աստծո ողջ սպառազինությունը և դիմակայել ամբարիշտների կատաղի նետերին հավատքի վահանով և Հոգու թրով (տես ՎևՈւ 27.15–18), դիմանալ մինչև վերջ և արժանի լինել կանգնելու և ապրելու Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ ողջ հավերժություն՝ հասնելու համար հավերժական կյանքին:

Հղումներ

  1. History of the Church, 4.603.

Սոլթ Լեյք Տաճարի լուսանկարը Վեյդեն Ս. Անդերսենի; աջում. լուսանկար Ջոն Լյուկի

Մովսեսը և Իսրայելցիները օրհնվեցին, ունենալով շարժական տաճար, տաղավար, որտեղ կատարվում էին սուրբ ծեսերը Մովսեսի օրենքով և որտեղ, երբեմն, Տերը խոսում էր Մովսեսի հետ:

Նկարներ Թեդ Հենինգերի