2009
Տաճար հաճախող ժողովուրդ
Հոկտեմբեր 2009


Տաճար հաճախող ժողովուրդ

Ընտանեկան պատմությունը, ընկերակցությունը և մահացածների համար մկրտությունները ոգեշնչում են չափահաս անդամներին ստանալ իրենց տաճարային օժտումները:

Գարի և Ջենիֆեր Թաքերները ունեին մի երազանք: Նրանք երկուսն էլ կամենում էին հավերժական ընտանիք ունենալ: Բայց Ջենիֆերը գրեթե կորցրել էր հույսը: Այդ երազանքին հասնելու ուղին անցնում է տաճարով, մի բան, որին Գարին պատրաստ չէր:

Այդ ժամանակ նրանց եպիսկոպոսը ոգեշնչվեց մի գաղափարով, որը կօգներ Թաքերներին, ինչպես նաև շատ ուրիշների Թրի Ֆորքս ծխում, Բոուզման Մոնտանա Ցցում, հասնել հավերժական ընտանիք ունենալու երազանքին: Մի քանի տարի առաջ Եպիսկոպոս Ահարոն Բաժուկը մասնակցում էր ցցի եպիսկոպոսների և նորադարձների մի ժողովի: Տարածքային Յոթանասունականը, որը նախագահում էր, հարցրեց մի նոր անդամի. «Դուք եղե՞լ եք տաճարում մահացածների համար մկրտություններ կատարելու»: Նա եղել էր:

Եպիսկոպոս Բաժուկը երբեք չէր մտածել օժտում չստացած չափահասներին տաճար տանելու մասին: Հաջորդ շաբաթ մահացածների համար մկրտություններ կատարելու նպատակով, նա ծխի չափահասների համար պայմանավորվածություն ձեռք բերեց Մոնտանայի Բիլինգսի Տաճարի հետ: Այցելությունը տաճար հաջող էր և հետագա ամիսներին ծխի երեցներն ու քահանայապետերն օժտում չստացած ավելի շատ չափահասների ուղեկցեցին տաճար: «Այն դարձավ մեծ հոգևոր փորձառություն նրանց համար, միավորելով նրանց ցանկությունն ու պարտավորությունը՝ իրենց օժտումները ստանալու համար»,- ասում է Եպիսկոպոս Բաժուկը:

Նախապատրաստություն

Նախապատրաստվելու նպատակով չափահաս անդամներն աշխատում են եպիսկոպոսի հետ, որ արժանի դառնան տաճար այցելելուն: Հետո նրանք անցնում են տաճարային նախապատրաստության դասընթացը: Դասընթացի հանդեպ նրանց հետաքրքրությունն իսկապես մեծանում է, երբ նրանք մկրտություններ են կատարում մահացածների համար: Նրանք հասկանում են, որ տաճարի մասին խոսելը դասընթացի ժամանակ մի բան է, բայց իրականում Տիրոջ Հոգինտաճարում զգալը մեկ այլ բան:

«Մեծ է ինչ-որ մեկին տաճար տանելու հնարավորությունը, որը մի գուցե նախապատրաստված չէ լրացուցիչ ուխտեր կապելուն, բայց կարող է դեռևս արարողություններին մասնակցելու փորձառություն ունենալ»,- ասում է եպիսկոպոս Բաժուկը: «Կարծում եմ դա համապատասխանում է այն զգացմանը, որը Եկեղեցին փորձում է հաղորդել «Եկեք տաճար» իր տաճարային նախապատրաստության գրքույկում»:1

Թրի Ֆորքս Ծխում երեցների քվորումի նախագահ Դեյվիդ Բոյդն ասում է, որ մկրտություններ կատարելու համար տաճար հաճախելը մատչելի է դարձնում. «Նրանք սկսում են տեսնել իրենց սեփական օժտումները ստանալու հնարավորությունը: Նրանցից շատերը նախկինում երբևէ նույնիսկ ոտք չեն դրել տաճարի հողի վրա, այսպիսով այս չափահասների մկրտության ուղևորությունները անդամներին տալիս է այդ հնարավորությունը:

Ծխում վերջերս ակտիվացած բազմաթիվ անդամներ նախքան իրենց սեփական օժտումները ստանալը մկրտություններ են կատարում մահացածների համար: «Դա երբեք արժանավորության հարց չի եղել»,- ասում է Եպիսկոպոս Բաժուկը: «Դա նախապատրաստվածության հարց է»: Ոմանք արժանի էին և նախապատրաստված մկրտություններ անելու, բայց մտավոր կամ հոգեպես պատրաստ չէին ընդունել օժտման ուխտերը: Տղամարդկանց համար դա նաև ժամանակ է պատրաստվելու Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալուն:

Ընտանեկան պատմությունը ևս արագացնում է տաճարային աշխատանքը: Ծխի անդամները, ինչպես օրինակ Լարի և Քերոլայն Այսոմները, աշխատում են ծխի ընտանեկան պատմության կենտրոնում պատրաստելով հարյուրավոր ընտանեկան անուններ: Այս երեք ջանքերը՝ տաճարային նախապատրաստության դասընթացը, ընտանեկան պատմությունը և տաճարային երկրպագությունը, գործում են միասին: Նրանք, ովքեր կատարում են ընտանեկան պատմություն, ջանք են թափում անուններ պատրաստել տաճար գնացողների համար: Տաճար գնացող անդամները ուրախությամբ են տաճարային աշխատանք կատարում իրենց նախնիների և իրենց ընկեր ծխի անդամների նախնիների համար: Իսկ տաճարում լինելը դրդում է անդամներին պատրաստվել տաճար վերադառնալուն:

Անցած մի քանի տարիների ընթացքում Թրի Ֆորքս Ծխի 22 անդամներ անցան տաճարային նախապատրաստության դասընթացը, իսկ նրանցից 14-ը սկսեցին կանոնավոր տաճար հաճախել մկրտություններ կատարելու մահացածների համար: Այնուհետև ավարտելով դասընթացը 14-ից 13-ը ստացան իրենց սեփական օժտումները: Նրանցից ոմանք ամուրի էին կամ այրիացած, բայց մյուսները, ինչպես օրինակ Գարի և Ջենիֆեր Թաքերները, կնքվեցին որպես ընտանիք:

Ընկերակցություն

Գարին միացավ Եկեղեցուն 1992 թվականին, մի քանի ամիս առաջ, նախքան իր և Ջենիֆերի ամուսնությունը: Նա արդեն անդամ էր: Բայց երկարժամյա աշխատանքը և սխալ ընկերների հետ ընկերությունը դժվարացրեց Գարիի համար ակտիվ մնալ Եկեղեցում, նույնիսկ ունենալով իր կնոջ աջակցությունը: Նա ասում է, որ երկար տարիներ է վատնել «ծխախոտ ծամելով» և հայհոյելով»:

Երբ ծնվեց նրանց դուստրը՝ Քոուդին, Քույր Թաքերը փորձեց մեծացնել նրան ավետարանով, տանելով նրան Եկեղեցի, չնայած Եղբայր Թաքերը չէր ուզում, որ Եկեղեցական նյութ լիներ տանը: Նա քաջալերում էր իր ընտանիքին եկեղեցի գնալ, բայց ինքը չէր հաճախում: Երբ Քոուդին դարձավ ութ տարեկան, նա մկրտվեց միսիոների կողմից և ոչ թե՝ իր հոր: Եղբայր Թաքերն ասում է. «Ես շատ երջանիկ եմ, որ ես այնտեղ էի, բայց շատ եմ ափսոսում, որ մասնակցելու փոխարեն միայն նայում էի»:

Հաջորդ տարիներին անդամների ընկերակցությունն օգնեց Գարիին կրկին ակտիվ դառնալ Եկեղեցում Ջենիֆերը հրավիրում էր ծխի անդամներին կամ միսիոներներին ճաշի, գիտենալով, որ Գարիի հետ զրուցելու հնարավորություն կտա նրանց: Նա երախտապարտ է այդ անդամներին և միսիոներներին՝ իր վրա դրական ազդեցություն թողելու համար:

Օրինակ՝ Դեյլ Փրայսը Ջենիֆերի մոր տնային ուսուցիչն էր և ծանոթացել էր Գարիի և Ջենիֆերի հետ այդ ձևով: Երբ Եղբայր Փրայսն այցելեց Եղբայր Թաքերին, նրանք սկզբում ավետարանի մասին չէին խոսում: Նրանք խոսում էին մի ընդհանուր հետաքրքրության՝ որսորդության մասին: Փրայսները նաև նստում էին Թաքերների հետ ծխի միջոցառումների ժամանակ, բերում էին ուտելիք իրենց ուտելիքի պահեստից, երբ Եղբայր Թաքերը աշխատանք չէր ունենաում, և նրանց մեղր էին տալիս, որը իրենց մեղուներն էին պատրաստում: Հացին քսած մեղրը Թաքերների սիրելի ուտելիքն է: Փոքրիկ նվերը, ինչպես Եղբայր Փրայսն էր նկարագրում, պետք է «քաղցրացներ հարաբերությունները»:

Անելով փոքրիկ և հասարակ բաներ

Թաքերներին օգնեց նաև իրենց ցցի նախագահի խորհուրդը: Նախագահ Դեյվիդ Հիփը խնդրեց ցցի անդամներին անել «յոթ փոքր և հասարակ բաներ». (1) Անհատապես կարդալ սուրբ գրություններն ամեն օր, (2) կարդալ սուրբ գրությունները ընտանիքով առնվազն շաբաթվա հինգ օրը, (3) անհատապես աղոթել ամեն առավոտ և գիշեր, (4) ընտանիքով աղոթել ամեն առավոտ և գիշեր, (5) ամեն կիրակի ընտանիքով եկեղեցի հաճախել, (6) ամեն երկուշաբթի գիշերը ընտանեկան երեկո կազմակերպել, և (7) ամեն ամիս տաճար հաճախել:

Գարին տեսնում էր, որ այդ ամենը կօգնի իր ընտանիքին մոտ լինել միմյանց, մի բան, որ նա շատ էր ցանկանում, այսպիսով Թաքերները սկսեցին ընտանիքով աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները և կազմակերպել ընտանեկան երեկոներ: Այս ջանքերն օգնեցին Գարիին պատրաստվել ընկալելու իր եպիսկոպոսի տաճար գնալու հրավերը:

2006 թվականի հունվարին եպիսկոպոսի տանը Թաքերները մասնակցեցին մի հավաքի: Եպիսկոպոս Բաժուկը մի կողմ տարավ Գարիին և խոսեց նրա հետ տաճարի մասին: Հենց այնտեղ Գարին տվեց եպիսկոպոսին իր ծխախոտ ծամելու տուփը, որպեսզի այն այլևս գայթակղություն չլիներ իր համար: Այդ ժամանակ և հետագա հարցազրույցների ընթացքում նա բազմաթիվ հարցեր ուներ եպիսկոպոսին: Եպիսկոպոսը շեշտեց մկրտության ժամանակ կապած ուխտերով ապրելու կարևորությունը, որպեսզի Գարին կարողանար արժանի լինել Հոգուն:

Թաքերները սկսեցին անցնել տաճարային նախապատրաստության դասընթացը, իսկ Ջենիֆերն ամեն ամիս սկսեց հաճախել տաճար՝ իր ծխի հետ կատարելու մկրտություններ մահացածների համար: Գարին աշխատում էր արժանի դառնալ գնալու համար: Նրանց դուստր Քոուդին, որը 11տարեկան էր, հուզված էր, որ կարող էր շուտով տաճար գնալ մկրտություններ կատարելու: Երբ նա 12 տարեկան դարձավ, Գարին արդեն կարող էր տաճար գնալ նրա հետ: Առաջին անգամ էր, որ երկուսով տաճարում էին:

Քոուդին ասում է. «Դա հրաշալի էր: Այնտեղ շատ խաղաղ է: Հայրիկս գնաց, այնպես որ դա շատ ավելի կարևոր հարց էր»: Գարին ասում է, որ զգաց «աներևակայելի խաղաղություն և ուրախություն այդ առաջին անգամը»:

Հաջորդ կիրակի տաճարային նախապատրաստության դասընթացին Գարին այլ մարդ էր: «Մի լույս էր առաջ եկել»,- ասում է Քույր Էլնա Սքոֆիլդը, որը ուսուցանում է այդ դասընթացը մի քանի տարիների ընթացքում Գարին դասից հետո մնաց հարցեր տալու համար: Նա զգացել էր Հոգին տաճարում և ցանկանում էր վերադառնալ, ոչ միայն մկրտություններ կատարելու, այլ իր օժտումը ստանալու և իր ընտանիքի հետ կնքվելու համար:

Հաջորդ ամիս Թաքերները եպիսկոպոսի և ծխի մյուս անդամների հետ կրկին տաճար գնացին:

Հաղթահարելով փորձությունները

Նախքան Եղբայր և Քույր Թաքերները կստանային իրենց օժտումները և կկնքվեին տաճարում, նրանք այդ շաբաթների ընթացքում զգացին հակառակորդի ընդդիմությունը: Գարին առաջընթաց էր ապրում, բայց նա դեռ կասկածներ ուներ տաճարում լինելու իր արժանավորության վերաբերյալ: Հավերժական ընտանիքի վերաբերյալ նրանց երազանքը մոտ էր, բայց ուղղակի կարծես անհասանելի էր: Թաքերները գիտեին, որ պետք է ավելի հաճախ աղոթեին, ուժ խնդրելու համար: «Մենք միշտ ստանում էինք այն՝ հանգստացնող խաղաղության և հավաստիացման ձևով, որ բոլոր բաները Տիրոջ ձեռքում են»,- ասում է Քույր Թաքերը: «Նույնիսկ մինչև այն պահը, երբ մենք տաճար մտանք, Նրա հանգստացնող Հոգին մեր ողջ ընտանիքի հետ էր»:

Գարին և Ջենիֆերն իրենց օժտումները ստանալուց հետո, ծնկի իջան կնքման սենյակում իրենց երեխաների՝ ճերմակ հագած Քոուդիի և Գարրեթի հետ: Երբ վեց տարեկան Գարրեթը տեսավ իր մորն արտասվելիս, նա ձգվեց նրա այտերից մաքրելու արցունքները: Գարին և Քոուդին նույնպես ուրախությունից լալիս էին: Նույնիսկ կնքողն էր հուզվել:

Թաքերներն ասում են իրենց ընտանիքը այժմ վայելում է ավելի ուժեղ կապվածություն և ավելի լավ հաղորդակցություն: Գարին ասում է. «Մենք ավելի երջանիկ ենք: Կինս և ես ավելի մտերիմ ենք և մեր երեխաները տեսնում են դա»: Գարին կարծում է, որ նա ավելի լավ օրինակ է իր ընտանիքի անդամների համար, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, և նա հուսով է, որ իր ծխի այլ ընտանիքներ կկամենան նույն օրհնությունները, որոնք Տերը տվել է Թաքերներին տաճարի միջոցով:

Հղումներ

  1. Տես Նախապատրստվել մտնել Սուրբ Տաճար (գրքույկ, 2002), 1.

Ձախից Բիլինգս Մոնտանայի Տաճարը՝ Սթիվ Բանդերսոնի, Բիլինգս Մոնտանայի Տաճարի մկրտարանի լուսանկարը՝ Նորման Չայլդսի, աջից՝ լուսանակար Դրեյք Բուսաթի, © Busath Photography:

Գարի, Ջենիֆեր, Քոուդի և Գարրեթ Թաքերները երջանիկ են լինել Մոնտանայի Բիլինգս Տաճարում:

Թրի Ֆորքս ծխի անդամները կանոնավորապես երկուսուկես ժամ մեքենայով գնում են՝ ծառայելու Մոնտանայի Բիլինգս Տաճարում: Հաճախող չափահասներից մի քանիսը կատարում են մկրտություններ մահացածների համար, երբ իրենք և իրենց կողակիցները ստանում են իրենց օժտումները և կնքվում:

Լուսանկարները տրամադրվել են Թաքերների կողմից: