2009
Նոր Ավետարանի արվեստի գիրքը
Հոկտեմբեր 2009


Նոր Ավետարանի արվեստի գիրքը

Մատչելի է զսպանակակար մի գիրք, որը Վերջին Օրերի Սրբերին հնարավորություն կտա օգտագործել 137 գունավոր նկարներ սովորելու և դասավանդելու համար:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի գրասենյակում կախված է Հեյնրիխ Հոֆմանի Փրկչի մի նկար: Մարգարեն ասում է, որ այս նկարը հիշեցնում է նրան անել այն, ինչ Փրկիչը կկամենար որ ինքն անի: Նկարները կարող են հզոր ազդեցություն ունենալ մեզանից յուրաքանչյուրի վրա, ճիշտ ինչպես այս նկարն է ազդում Նախագահ Մոնսոնի վրա:

Ցանկանալով ապահովել մատչելի նկարներ անդամների օգտագործման համար Եկեղեցու դասընթացներում և մեր տներում, Եկեղեցին մատչելի է դարձրել 137 նկարների և լուսանկարների Ավետարանի արվեստի գիրքը: Այս նկարները կարող են բարելավել դասերն ամենուրեք՝ սկսած Ավետարանի Վարդապետության դասարանից մինչև Երեխաների Միության համատեղ ժամի ուսուցանման ընթացքում: Դրանք կարող են օգտագործվել նաև ընտանեկան երեկոյի, սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության, միսիոներական աշխատանքի և տնային կամ այցելությամբ ուսուցման ժամանակ:

Այս ժողովածուի յուրաքանչյուր նկար ուսուցանելու պահ է ստեղծում, սուրբ գրքից մի պատմություն պատմելու և մի սկզբունք սովորեցնելու հնարավորություն ընձեռում: Մեզ օգնելու համար Ավետարանի արվեստի գիրքը պարունակում է մի ցուցակ, որը նկարները միացնում է սուրբ գրությունների պատմությունների հետ: Այդ սուրբ գրություններն ուսումնասիրելը կխորացնի յուրաքանչյուր նկարում արտացոլված իրադարձությունների և ավետարանական սկզբունքների մեր հասկացողությունը:

Հետևյալը երեք ուղիներ են, որոնցով Ավետարանի արվեստի գիրքը կարող է օգտագործվել որևէ դաս ուսուցանելու ժամանակ:

  1. Մտածեք որոշ անձանց առաջարկել տվյալ նկարի հետ կապված սուրբ գրության հատված գտնել: Խնդրեք նրանց կարդալ սուրբ գրությունը կամ ամփոփել այն, երբ միասին քննարկեք նկարը:

  2. Մտածեք մարդկանց հարցեր տալ, որ նկարագրեն, թե ինչ են տեսնում նկարում: Ավետարանի ի՞նչ սկզբունքներ է այս նկարն ուսուցանում: Ինչպե՞ս կարող ենք այսօր կիրառել այդ սկզբունքները մեր կյանքում:

  3. Որոշակի ավետարանական սկզբունք ուսուցանելուց հետո, հրավիրեք մյուսներին հետազոտել Ավետարանի արվեստի գիրքը, որոնելով նկարներ, որոնք կարտացոլեն այդ սկզբունքը: Հարցրեք մարդկանց, թե ի՞նչ են զգում, երբ նայում են նկարին այժմ, երբ քննարկել են դրա իմաստը:

Ավետարանը սովորելու և ուսուցանելու ողջ ընթացքում, եկեք աղոթքով ոգեշնչում որոնենք (տես ՎևՈՒ 42.14,–17): Այդպիսով, Սուրբ Հոգին այլ գաղափարներ կբերի մեր միտք, որպեսզի բավարարենք նրանց կարիքները, ում մենք ուսուցանում ենք: Ավետարանի արվեստի նոր գիրքը կարևոր միջոց է, որը կօգնի մեզ միմյանց օգնել գալու դեպի Քրիստոս և ստանալու հավերժական կյանքի օրհնությունները:

Ձախից՝ Քրիստոսի պատկերը, Հենրիխ Հոֆմանի, տրամադրվել է Ս. Հարիսոն Քոնրոյի կողմից, լուսանկարային պատկերները Մեթյու Ռեյերի, Հյուն-Գյու Լիի, Քրիստինա Սմիթի կողմից: