2007
Սովորել Աստծո օրենքը
Ապրիլ 2007թ.


Սովորել Աստծո օրենքը

«Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի» (Մաղաքիայի Գ.10):

Իրական պատմության հիման վրա

«Սա 10-րդ կապն է»,- Դեյվիդի հայրը բարձր կանչեց դեպի նա: «Քշի՛ր ձիերին դեպի այս բարձր տեղը»:

Պատանի Դեյվիդ Օ. Մակքեյը նայեց դեպի այն դաշտը, ուր ցույց տվեց հայրը: Առաջին ինը կույտերը, որ նրանք հավաքել էին, լիքն էին ցածրորակ խոտերով: Դեյվիդը գիտեր, որ հայրը մտադիր է այս տասներորդ, լավագույն խոտից հավաքված կապը, տանել եպիսկոպոսի պահեստ որպես տասանորդ: Սակայն նա չէր հասկանում, թե ինչո՞ւ նրանք չէին կարող տալ Տիրոջն այն նույն կապերից մեկը, որ հավաքել էին:

Դեյվիդը պատասխանելով հորը բացականչեց. «Ո՛չ, արի հավաքենք այս խոտը, ինչպիսին որ կա»:

Դեյվիդի հայրը չպատասխանեց: Դեյվիդը պատրաստվում էր կրկնել իր ասածը, երբ տեսավ, որ հայրը շրջվել և քայլում է ուղիղ դեպի իրեն: Հանկարծ դաշտի զեփյուռը դադարեց, և արևը չափազանց կիզիչ դարձավ: Դեյվիդը սրբեց քրտինքն իր ճակատից ու վզից: Նա գիտեր, որ հայրը չի անցնում դաշտը, որ իր գլուխը շոյի այդ անհարգալից պատասխանի համար: Նա անցնում էր այդ ճանապարհը հավաստիանալու համար, որ Դեյվիդը ինչ-որ բան կհասկանա:

«Ո՛չ, Դեյվիդ»: Հայրը շատ կտրուկ էր խոսում, մինչդեռ նրա ձայնի հանգստությունը Դեյվիդին դրդեց առավել ուշադիր լսել: «Սա 10-րդ կապն է, և միայն լավագույնը պետք է տալ Աստծո համար»: Դեյվիդի հայրը շատ մոտիկից էր նայում որդու դեմքին, հավաստիանալով, որ վերջինս լսում է: Ապա նա շրջվեց և հետ քայլեց:

Դեյվիդը կուլ տվեց կոկորդին կանգնած ծանրությունը և քշեց ձիերին դեպի բարձր դաշտը: Հնձած խոտը սայլի մեջ լցնելիս, նա սկսեց մտածել, թե ինչ էր փորձում սովորեցնել իրեն հայրը: Չնայած նա գիտեր, որ տասանորդը նույնպես օրենք է, ինչպեսև հնազանդությունն ու զոհաբերությունը, Դեյվիդը ցանկանում էր իրենց ընտանիքի կարիքն առաջին տեղը դասել: Սակայն Աստված ասել է, որ պետք է առանձնացնել հոտերի առաջնեկներին, լավագույններին, և Իրեն տալ (տես Դատավորաց ԺԲ.6):

«Հայրս լավագույնն է տալիս Աստծուն, և մենք նորից ենք ունենում լավագույնը»,- մտածեց Դեյվիդը: «Թերևս ահա, թե ինչպես ենք մենք դարձնում Տիրոջը մեր մտքերի ու կյանքի կենտրոնը»:

Եղել են ժամանակներ, երբ Դեյվիդը տեսել է, թե ինչպես է մայրը տասանորդի գումարը վճարում: Փոխանակ նա սկզբում ծախսեր գումարը՝ գնելով այն, ինչի կարիքը որ ուներ, ապա մնացած գումարը հատկացներ տասանորդի համար, նա հակառակը՝ անհապաղ ուղարկում էր տասանորդը եպիսկոպոսին, ապա տնօրինում այն գումարը, որ մնացել էր: Առաջինը և լավագույնը միշտ տրվում էր Աստծուն:

Դեյվիդը խոտով բարձված սայլակը քշեց փոշոտ ճանապարհով դեպի եպիսկոպոսի պահեստը: Նա սայլը քշեց պահեստի բակը և բեռնաթափեց խոտը: Նրա հոր համար զոհաբերություն էր Տիրոջը բերել իր ունեցած լավագույն խոտը, սակայն Դեյվիդը գիտեր, որ հայրը միայն այդպես էր ցանկանում վարվել: Նա ցանկանում էր իր լավագույնը տալ Տիրոջը, ինչպես Երկնային Հայրը Իր կատարյալ Որդուն տվեց աշխարհին:

Լծված ձիերին դեպի տուն քշելիս, մի լավ զգացում համակեց Դեյվիդին: Նա ուրախ էր, որ հայրը սովորեցրեց իրեն տասանորդի օրենքը: Այդ դասը նա կհիշեր իր ողջ կյանքի ընթացքում:

Մեջբերում՝ Teachings of Presidents of the Church: David O. McKay (2003), xv. Նախագահ Մակքեյը (1873–1970) ծառայել է որպես Եկեղեցու իններորդ Նախագահ 1951–1970 թվականներին:

Նկար

«Տասանորդի վճարումը վկայում է, որ մենք ընդունում ենք զոհաբերության օրենքը: Այն նաև պատրաստում է մեզ նվիրաբերման օրենքին և սելեստիալ թագավորության մյուս բարձր օրենքներին»:

Երեց Դալլին Հ. Օուքս, Տասներկու Առաքյալների Քվորումից, “Tithing,” Ensign, May 1994, 34.