2007
Լրացուցիչ գաղափարներ 2007թ. ապրիլի Միացյալ Ժամի համար
Ապրիլ 2007թ.


Լրացուցիչ գաղափարներ 2007թ. ապրիլի Միացյալ Ժամի համար

Հետևյալը լրացուցիչ գաղափարներ են, որոնք Երեխաների Միության ղեկավարները կարող են օգտագործել 2007թ. ապրիլին տպագրված Լիահոնայի Միացյալ ժամի հետ: Դասի, հրահանգների և միջոցառման համար, որոնք համապատասխանում են այս գաղափարներին տես «Նա ապրում է» այս համարի երեխաների բաժնի Ը4 և Ը5 էջերը:

  1. Գրեք «սխալ» բառը գրատախտակի վրա: Երեխաներին ասացեք, որ երբ նրանք ապաշխարում են, ապա սխալը դարձնում են ճիշտ: Խնդրեք երեխաներին օգնել ձեզ դարձնել «սխալ» բառը «ճիշտ»` թվարկելով, թե ինչ կարող են անել ապաշխարելու համար: Օգտագործեք երեք օրինակներ կյանքից (տես «օրինակի ուսումնասիրություն,» Ուսուցում. Չկա ավելի մեծ կոչում [1999], 161–162) ցույց տալու իրավիճակներ, երբ երեխաները պետք է ապաշխարեն: Առաջին օրինակի ուսումնասիրությունից հետո, երգեք երգ կամ օրհներգ ապաշխարության մասին և բացատրեք, որ ապաշխարությունը ավետարանի երկրորդ սկզբունքն է: Երկրորդ օրինակի ուսումնասիրությունից հետո, երգեք երգ կամ օրհներգ ապաշխարության մասին: Երրորդ օրինակի ուսումնասիրությունից հետո, երգեք երգ կամ օրհներգ ներման մասին և բացատրեք, որ մենք պետք է ներենք ուրիշներին, ովքեր ապաշխարում են: Մաքրեք «սխալ» բառը գրատախտակի վրայից և գրեք «ճիշտ» բառը: Իմ Ավետարանական Չափանիշները գրքից կատարեք անգիր մեջբերում. «Ես կընտրեմ ճիշտը: Ես գիտեմ, որ կարող եմ ապաշխարել, երբ սխալ գործեմ»: Բերեք ձեր վկայությունը ապաշխարության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

  2. Բացատրեք, որ մեր ապրող մարգարեն այսօր Եկեղեցում կրում է քահանայության բոլոր բանալիներն ու իշխանությունը: Բարձր պահեք մարգարեի նկարը: Բացատրեք, որ նա, այնուամենայնիվ, առաջնորդում է Եկեղեցին մեկ ուրիշի ղեկավարությամբ: Հարցրեք երեխաներին, թե ով է այդ անձնավորությունը (Հիսուս Քրիստոսը): Բարձր պահեք Հիսուս Քրիստոսի նկարը և դրեք այն մարգարեի նկարի վերևում, ցույց տալով, որ մարգարեն աշխատում է Նրա ղեկավարության ներքո: Երեխաներին ցույց տվեք ամենավերջին համաժողովի Լիահոնայի տպագրությունը: Բացատրեք, որ երբ մարգարեն խոսում է մեզ համար գերագույն համաժողովի ժամանակ, նա սովորեցնում է մեզ, թե Հիսուս Քրիստոսն ինչ է կամենում, որ մենք լսենք և անենք: Խնամքով ընտրեք չորս նախադասություններ մարգարեի վերջին ուղերձներից և խնդրեք ավելի մեծ երեխաներին կարդալ դրանք: Թվեք չորս բաներ, որոնք երեխաները կարող են անել՝ մարգարեի խոսքերին հետևելու համար: Օրինակ, դուք կարող եք թվել «վճարեք տասանորդ», «եղեք ավելի ներող» կամ «կարդացեք սուրբ գրքերը»: Հրավիրեք երեխաներին նկարել մի նկար այն գաղափարներից մեկի վերաբերյալ, որի վրա նրանք կամենում են աշխատել` մարգարեին ավելի լավ հետևելու համար: (տես «Նկարելու աշխատանքներ», Ուսուցում, Չկա ավելի մեծ կոչում, 166–67): Ընտրեք մի երգ կամ օրհներգ, որը կհամապատասխանի չորս սկզբունքներից յուրաքանչյուրին, որի մասին մարգարեն խոսել է վերջերս: Հրավիրեք երեխաներին, ովքեր նկարել են տվյալ սկզբունքն արտահայտող նկարը, կանգնել դասասենյակի առջև, բարձր պահելով իրենց նկարները, մինչ Երեխաների Միությունը կերգի այդ երգը: Բերեք ձեր վկայությունը քահանայության կարևորության վերաբերյալ:

  3. «Հրեշտակ հայտնվեց Ջոզեֆին» երգի ներկայացում (այս թողարկման էջ Ը13): Նախքան այս երգը սովորեցնելը, փորձեք չափ տալ հատուկ ռիթմով: Ռիթմը փոխվում է 3/4-ից 2/4 մեկ տակտ յուրաքանչյուր տողում:

    Կախեք հետևյալ բառաթերթիկները խառը հերթականությամբ` «Մորոնի», «Կումորա Բլուր», «Նեփիացիներ» և «Մորմոնի Գիրքը»: Երեխաներին ասացեք, որ երգն այս չորս բաների մասին է: Խնդրեք նրանց ձեզ օգնել, դնելով բառաթերթիկներն այն նույն հերթականությամբ, ինչպես որ երգում է: Երգեք երգը նրանց համար, հետո հարցրեք, թե որ բառաթերթիկը պետք է դրվի առաջինը: Քանի որ առաջին արտահայտությունն է «հրեշտակ հայտնվեց Ջոզեֆին» ճիշտ բառաթերթիկն է «Մորոնի»: Երեխաներին խնդրեք երգել այդ արտահայտությունը ձեզ հետ: Երգեք երգը ևս երեք անգամ, ամեն անգամ տեղադրելով մեկ բառաթերթիկ իր տեղում: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը վերցրեց ոսկե թիթեղները Կումորա բլրից, որ թիթեղները Նեփիացիների մի հիշատակարան է, և որ այդ թանկարժեք սուրբ գիրքը Մորմոնի Գիրքն է: Քանի որ երգը կարճ է, ամեն անգամ հարց տալիս երգեք ամբողջ երգը: Դա կօգնի երեխաներին ծանոթանալ բառերի և հետաքրքիր ռիթմի հետ: Խրախուսեք երեխաներին պատմել Մորմոնի Գրքի պատմությունն իրենց ընտանիքներին` երգելով այս երգը: Բերեք ձեր վկայությունը, որ երգում պատմվող պատմությունը ճշմարիտ է: