2007
Նա ապրո՜ւմ է
Ապրիլ 2007թ.


Միացյալ Ժամ

Նա ապրո՜ւմ է

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր Միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կեանքն ունենայ» (Հովհ. Գ.16):

Քույր Նիլսոնն ուսուցանում էր Երեխաների Միության «Արևաշող» դասարանում: Նա բարձրացրել էր Հիսուսի այն նկարը, որտեղ պատկերված են նրա վերքերը Հարություն առնելուց հետո:

«Նկատի ունեք, որ մահանալուց հետո Նա կրկին ապրո՞ւմ էր», հարցրեց Հիթերը:

Ջեյքը բացականչեց. «Այո՜, Նա ապրում էր: Մենք նույնպես կրկին ապրելու ենք»:

Որտեղի՞ց երեքամյա Ջեյքը գիտեր, որ Հիսուսը կրկին ապրել է: Որտեղի՞ց նա գիտեր, որ ինքը նույնպես կրկին ապրելու է:

Ամեն շաբաթ Ջեյքը լսում էր քույր Նիլսոնի դասերը: Նա ուսուցանում էր Հիսուսի մասին և իր վկայությունը բերում: Ընտանեկան երեկոների ժամանակ և այլ առիթներով Ջեյքը լսում էր իր ծնողներին: Նրանք սովորեցրել և վկայություն են բերել Հիսուսի մասին: Ջեյքի սրտի զգացումները օգնել են նրան հավատալ իր ուսուցչի և ծնողների խոսքերին:

Հարություն առնելուց հետո Հիսուսը ցույց տվեց Իրեն աշակերտներին: Թովմասը նրանց հետ չէր: Մյուս աշակերտներն ասացին Թովմասին, որ տեսել են Հիսուսին: Սակայն Թովմասն ասաց. «Եթե նորա ձեռքերումն բևեռների նշանը չտեսնեմ, և իմ մատը չդնեմ բևեռների տեղը, և իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատալ» (Հովհ. Ի.25):

Ութ օր անց Հիսուսը ցույց տվեց Իրեն Թովմասին: Հիսուսը թույլ տվեց Թովմասին զգալ Իր ձեռքերի մեխերի հետքերը և շոշափել Իր կողը: Ապա Հիսուսն ասաց. «Որովհետև տեսար ինձ՝ հավատացիր. երանի նորանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհ. Ի.29):

Ջեյքի նման, մենք կարող ենք հավատալ Հիսուսին, թեև չենք տեսնում Նրան: Մեր հավատը կզորանա, երբ առանց տեսնելու գիտենանք, որ Հիսուսը մեր Փրկիչն է:

Խաղ

Սոսնձեք Ը4 էջը ստվարաթղթի վրա և կտրեք Հիսուսի, Մարիամ Մագդաղենացու, Առաքյալների և Թովմասի նկարները: Կետագծերով ծալեք և ամրակներով այնպես ամրացրեք, որպեսզի նկարները կանգնեն: Ձեր ընտանիքին պատմեք Հովհաննես Ի-ում զետեղված պատմությունը՝ յուրաքանչյուր անձի մասին, ով տեսել է Փրկչին հարություն առնելուց հետո:

Մտքեր Միացյալ Ժամի Վերաբերյալ

  1. 1. Ցուցադրեք երեք հատ կոշիկի տուփ: Տուփերը հերթով բաց արեք և հանեք յուրաքանչյուրում գտնվող մի զույգ կոշիկը: (Կարող եք նաև ցուցադրել կոշիկների նկարներ): Ցույց տվեք մի զույգ երկարաճիտք կոշիկներ, ներկայացնելու համար այն զինվորներին, որոնք հսկում էին Հիսուսի գերեզմանը: Այնպես պատմեք պատմությունը, որպեսզի երեխաները կարողանան պատկերացնել, իբրև այնտեղ էին, երբ Հիսուս Քրիստոսը դրվեց գերեզմանի մեջ: Հաջորդը, օգտագործեք մի զույգ սանդալներ, Մարիամ Մագդաղենացու պատմությունը պատմելու համար: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարելի է զգալ, գտնվելով գերեզմանի պարտեզում, երբ հայտնվեց հարություն առած Փրկիչը: Եվ վերջում, ցույց տվեք մի զույգ կոշիկներ, որ այժմ հագնում են երեխաները: Հարցրեք, թե ինչ զգացումներ ունեն որպես Եկեղեցու անդամ` իմանալով, որ հարություն են առնելու Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության շնորհիվ: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ և հարություն առավ:

  2. 2. Երեխաներին ասացեք, որ պատրաստվում եք մի բարդ հարց տալ նրանց: Հարցրեք. «Քանի՞ մարգարե կա այսօր երկրի վրա»: Բացատրեք, որ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ կարգված է որպես մարգարե, տեսանող և հայտնող: Դա նշանակում է, որ երկրի վրա մենք ունենք 15 մարգարե: Բացատրեք, որ այնուամենայնիվ, Եկեղեցու նախագահը միակն է, որ կարող է հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու համար: Գերագույն համաժողովից մեկ շաբաթ առաջ, խնդրեք տարիքով ավելի մեծ մի քանի երեխաների երկու շաբաթվա ընթացքում ելույթ պատրաստել գերագույն համաժողովին ելույթ ունեցած որևէ Առաքյալի ուղերձի մասին: Երբ երեխաներից յուրաքանչյուրը պատմում է ուղերձի մասին, հնարավորության դեպքում ցուցադրեք այդ Առաքյալի նկարը: