2007
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2007թ.


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս մտքերը կարող եք օգտագործել դասարանում կամ տանը ուսուցանելիս:

«Հաղորդությունը և Զոհաբերությունը», էջ 10. Խնդրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին փակել աչքերը: Թող նրանք պատկերացնեն իրենց մկրտությունը, հաղորդություն ընդունելը և Փրկչի կյանքից մի տեսարան: Ինչպիսի՞ համանմանություն կա այդ իրադարձությունների մեջ: Պատմեք, թե ինչ սովորեց Երեց Դեյվիդ Բ. Հեյթը անգիտակից վիճակում գտնվելու ժամանակ, այնուհետև հրավիրեք ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչպես է հաղորդությունը կապված Քրիստոսի զոհաբերության հետ: Թվարկեք, թե ինչպես կարող ենք հիշել Փրկչին հաղորդությունն ընդունելիս:

«Երիտասարդներին ուղղված երեք ուղերձ», էջ 26. Խնդրեք ընտանիքի անդամներին նկարել ինչպիսին կլինի իրենց կյանքը 20 տարի անց: Թող նրանք նկարագրեն այն և քննարկեն իրենց ծրագրերը, որոնք հուսով են իրականացրած կլինեն այդ ժամանակ: Կարդացեք Երեց Ըրլ Ք. Թինջիի խորհուրդը, որը կօգնի նրանց երջանիկ ապագա ունենալ:

«Պարելու ազատություն», էջ 32. Խնդրեք ընտանիքին գրել ինչպիսի նպատակներ ունեն, որոնք կցանկանային իրականացնել: Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով, թե ինչպես իրականացնել իրենց իղձերը: Կարդացեք և քննարկեք ինչպիսի ընտրություններ է կատարում Մավին իր նպատակներին հասնելու համար: Ընդգծեք այն արդարակյաց մոտեցումը և քայլերը, որոնք կարևոր են մեր նպատակներին հասնելու համար:

«Երկնքի պատուհանները», էջ 40. Խնդրեք ընտանիքի անդամներին զգացմունքային արժեք ներկայացնող առարկաներ բերել և ասել, թե ինչու են նրանք թանկ գնահատում դրանք: Պատմեք Հնդկաստանի չորս կանանց մասին պատմությունը: Ինչպե՞ս է մեր տասանորդը արժեքավոր Տիրոջ համար: Պատմեք Հնդկաստանում աղոթատունը նվիրագործելու մասին: Ինպե՞ս էին մարդիկ օրհնվել տասանորդ վճարելով: Կրկնեք և քննարկեք ինչպիսի խոստումներ է տալիս Երեց Հ. Բրայան Ռիչարդսը հավատարիմ տասանորդ վճարողներին:

«Մոր ազդեցությունը», էջ Ը14. Ցույց տվեք ընտանիքի մի նկար: Քննարկեք, թե ինչպես է մայրը առաջնորդում ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Պատմեք ինչպիսի ուղեցույց հանդիսացավ Երեց Կառլոս Հ. Ամադոյի մայրը մկրտվելու և միսիա ծառայելու համար: Խնդրեք ընտանիքի անդամներին բացիկներ պատրաստել իրենց մայրիկի համար` շնորհակալություն հայտնելով նրան իր ազդեցության համար: