2007
Քեյփ թաունի ռեկորդակիր սքաուտը
Ապրիլ 2007թ.


Քեյփ թաունի ռեկորդակիր սքաուտը

Նա միայն երրորդ Սկաուտն է Հարավային Աֆրիկայի պատմության մեջ, որն երեք անգամ դարձել է Սփրինգբոք Սկաուտ, սակայն առաջինն է, որը նաև վաստակել է Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրումը:

Ինչ երկրում էլ որ ապրեք, մեծ ջանքեր են պահանջվում Սքաուտինգի բարձրագույն մրցանակին արժանանալու համար: Պատկերացրեք, թե ինչպիսի ջանքեր են պահանջվում այդ մրցանակը երեք անգամ վաստակելու համար: Ռոկո Դու Պլեսիսը առաջին Սփրինգբոք Սքաուտն է Հարավային Աֆրիկայի Ֆըրստ Էդջմիդ Զորամասի 26-ամյա պատմության մեջ: Այսպիսով, երեք անգամ Սպրինգբոք Սքաուտ դառնալը վիթխարի նվաճում է:

Ինչևէ, կա մեկ այլ մրցանակ, որը Ռոկոն վաստակել է անցյալ տարի, և որը նմանապես կարևոր է իր համար: «Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրումը օգնեց ինձ ավելի մեծ նվաճումների հասնել իմ անձնական և հոգևոր աճի մեջ», - ասում է նա: «Դա կապված է մեր Երկնային Հոր հետ մեր հարաբերությունների հետ»:

«Սքաուտների ծրագիրը շատ պահանջկոտ է», - ասում է Ռոկոն, որը Քեյպ Թաուն Հարավային Աֆրիկա Ցցի Պանորամա Ծխի անդամ է: Դժվար է վաստակել Սպրինգբոքը: Անշուշտ, Սքաուտների ղեկավարները օգնում են ձեզ: Բայց միևնույն է, դժվար է: «Եթե դուք շատ չեք աշխատում, եթե չեք կատարում ձեր պարտականությունները, ապա չեք ստանա այն», - ավելացնում է Ռոկոն: Հիմնականում, պլանավորումը և ջանքերը ընդգրկվում են ցանկացած պարգևատրման մեջ, երբ դուք առաջընթաց եք ապրում Սքաուտների ծրագրում, որը Հարավային Աֆրիկայում չի հովանավորվում Եկեղեցու կողմից:

Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրման վերաբերյալ Ռոկոն ասում է, որ մեծ դեր խաղացին իր ծնողների և Երիտասարդ Տղամարդկանց ղեկավարների աջակցությունը: «Նրանք ուզում են, որ դու վաստակես Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրումը, իսկ դրա շատ պահանջները դու արդեն իսկ անում ես քո առօրյա կյանքում», - ասում է նա: Այդ ժամանակ մնում է միայն աշխատել ծնողների և ղեկավարների հետ այդ բնագավառներում քո առաջադիմությունը գրի առնելու համար: «Նորմալ Մորմոնի կյանքի շատ ոլորտներ արդեն համապատասխանում են Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրման պահանջներին, եթե դու անում ես դրանք»: Մի խոսքով, եթե երիտասարդ տղամարդը այցելում է Եկեղեցու ժողովներին, կանոնավոր աղոթում է, ուսումնասիրում է սուրբ գրությունները և կատարում իր քահանայական պարտականությունները, նա ճիշտ ուղու վրա է:

Դառնալ Սպրինգբոք Սքաուտ

Ողջ երկրում Սքաուտների միայն մեկ կամ երկու տոկոսն է արժանանում Հարավային Աֆրիկայի բարձրագույն մրցանակին: Եվ Սպրինգբոքի Սքաուտների միայն մեկ կամ երկու տոկոսն է կարողանում կատարել Հետախույզի երեք հնարավոր խնդիրներից մեկից ավելին: Ռոկոն կատարեց բոլոր երեքը, դառնալով այդ նվաճմանը հասած Հարավային Աֆրիկայի երրորդ Սքաուտը:

Հարավ Աֆրիկյան Սքաուտների ծրագիրը սկսվում է Ճանապարհագնացից, անցնում Արկածախնդրին, ապա Առաջին Դասարան, և ավարտվում Հետախույզով: Հետախույզի կոչումն ունի երեք տարբեր բաժիններ` Երկրային Սքաուտներ, Օդային Սքաուտներ և Ծովային Սքաուտներ: Սովորաբար, Սքաուտն ընտրում է այդ բնագավառներից մեկը, իր վերջին նվաճման համար, որը Սփրինգբոքն է: Ռոկոն ընտրեց բոլոր երեքը:

Բացի մնացած բոլոր ենթաբաժիններից ու պահանջներից, կան հավաքական բաժիններ, որոնք հատուկ են Հետախույզի յուրաքանչյուր տեսակին: Երկրային Հետախույզը վաստակում է իր Անտառում կողմնորոշվելու և Քարտեզավորման կրծքանշանը: Օդային Հետախույզը վաստակում է Օդագնացի և Օդային Երթևեկության Վերահսկիչի կրծքանշանները: Ծովային Հետախույզը վաստակում է իր Նավավար և Մակույկավար կրծքանշանները նավարկելու և թիավարելու համար:

Ռոկոն բացատրում է, որ սովորաբար երկու շաբաթ և կիրակի է պահանջվում յուրաքանչյուր մրցանակի դասընթացն անցնելու համար: Կան սպիտակ կրծքանշաններ, որոնք ներկայացնում են հմտության տեսական մասը: Եվ կան կանաչ նշաններ` հմտության գործնական կիրառումը: Օրինակ, Անտառում կողմնորոշվելու կրծքանշանը վաստակելու համար, նախ պետք է սովորել այն մասին, թե ինչպես գոյատևել անապատում, գտնել ուղղությունը աստղերի օգնությամբ և կրակ վառել առանց լուցկու: Ապա հետևում է գործնական կիրառումը: Ձեզ գցում են անտառի մեջ 48 ժամ, և դու ինքնուրույն պետք է գործես:

Այսպիսով, Ռոկոն մի քանի տարի է ինչ զբաղված է Սքաուտական շարժումով: Օրինակ, անցած տարի փետրվարից մինչև դեկտեմբեր նա մի քանի անգամ հանգստյան օրերին քաղաքից դուրս էր գտնվում: «Թվում էր, թե ես մշտապես այդ դասընթացներին եմ մասնակցում, - ասում է նա, - բացի դա, վերջին հինգ տարիների ընթացքում Ռոկոն զորախմբի ղեկավար էր: Դա նշանակում է, որ նա պատասխանատու էր զորախմբի բոլոր արշավները կազմակերպելու համար: Նա պետք է պլանավորեր սնունդը, կատարեր գնումները, կոորդինացներ խմբի ժողովները, տպեր դիմումները մյուս Սքաուտների և նրանց ծնողների ստորագորւթյան համար, և հսկեր ճամբարային բոլոր տարածքները:

Արժեքավոր հատկանիշներից մեկը, որը Ռոկոն ձեռք բերեց այդ ընթացքում, համառությունն էր: «Իմ նշաններից առնվազն կեսը ես չեմ կարողացել վաստակել դասընթացի առաջին փորձից», - ասում է նա: «Վեց ամիսների ընթացքում դուք կարող եք նորից հանձնել քննությունները, կամ որևէ մեծահասակի, որն ունի տվյալ նշանը, խնդրեք քննի ձեզ»: Օրինակ, Առաջին Օգնության պահանջներից մեկը վիրակապելն է: «Ես չէի կարողանում վիրակապել, որովհետև իմ վիրակապերից մեկի հանգույցների մի մասը դուրս էին գալիս և խանգարում», - ասում է Ռոկոն: «Եվ ես ստիպված էի վիրակապման մասը նորից ու նորից անցնել, որպեսզի վաստակեի Առաջին Օգնության երկրորդ աստիճանը»:

Բացի կրծքանշաններից, կան այլ ծրագրեր, որոնք Սքաուտները պետք է կատարեն իրենց Սփրինգբոքը վաստակելու համար: Դրանցից մեկը շինարարության ծրագիրն է: Ռոկոն որոշեց կամուրջ կառուցել: Նա սկզբում պետք է նախագծեր և կառուցեր կամուրջի նմուշը: Ապա վեց այլ Սքաուտների հետ մեկ թիմով Ռոկոն պետք է կառուցեր իրական չափսերի, մոտ 6 մետր բարձրությամբ և 9 մետր երկարությամբ կամուրջ: Մոտ ինը ժամ պահանջվեց կառուցել, ապա քանդել կամուրջը:

Ապա կա նաև հասարակական ծառայություն, որը Սպրինգբոքի և Պարտականություն Աստծո հանդեպ մրցանակները նվաճելու մեծ մասն էր կազմում: Սպրինգբոքի ծառայության պահանջը բավարարելու նպատակով Ռոկոն այցելեց ավելի քան 40 տարեց մարդկանց ընտանիքներ և օգնեց նրանց տարբեր գործեր և վերանորոգումներ կատարել: «Միակ մեծ գործը, որը համընկնում էր, 40-ժամյա ծառայության ծրագիրն էր, որը ես կարող էի կատարել և Սքաուտների և Պարտականություն Աստծո հանդեպ Պարգևատրման համար», - ասում է Ռոկոն:

Իր բազմաթիվ մրցանակները վաստակելու բոլոր պահանջներից նա հատկապես առանձնացնում է մեկը, որը առավել արժեքավոր է եղել իր անձնական աճի համար: «Մորմոնի Գրքի ընթերցանությունը», - առանց տատանվելու ասում է Ռոկոն: Դա ամենամեծ և ամենահատուցող խնդիրն էր»:

Դառնալ միսիոներ

«Ես արդեն մեկ անգամ կարդացել էի Մորմոնի Գիրքը մոտ մեկ տարի առաջ, սակայն ես կարդում էի այն պարզապես կարդալու համար», - բացատրում է Ռոկոն: «Երբ ես սկսեցի կրկին այն կարդալ, ես իսկապես ուզում էի սովորել և վկայություն ձեռք բերել դրա մասին»: Երկրորդ անգամ Մորմոնի Գիրքը կարդալիս նա լիովին այլ կերպ էր մոտենում այդ գործին: «Այժմ, ամեն անգամ, երբ կարդում եմ, ես նախապես աղոթում եմ, խնդրելով, որպեսզի Երկնային Հոր Հոգին ինձ հետ լինի կարդալիս»:

Ռոկոն արդեն սկսել է իր հաջորդ մեծ ծրագիրը, որն է` ավելի ակտիվ կիսվել ուրիշների հետ իր վկայությամբ, մինչ պատրաստվում է ծառայել որպես լիաժամկետ միսիոներ: Սքաուտական նրա փորձը և Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրումը օգնել են իրեն իր անձնական զարգացման և միսիոներ դառնալու գործում: «Ավետարանը տարածելու համար պետք է իմանայի, թե ինչ է գրված Մորմոնի Գրքում, և պետք է իմանայի նաև, որ այն ճշմարիտ է», - ասում է նա: «Երկրորդ անգամ Մորմոնի Գիրքը կարդալուց հետո ես դրա մասին վկայություն ստացա»:

Եթե անգամ պետք չլիներ վաստակել Պարտականություն Աստծո հանդեպ պարգևատրումը, ինչպես ասում է Ռոկոն, նա միևնույն է կկատարեր պահանջների մեծ մասը, որովհետև պարզապես ցանկանում էր պատրաստվել միսիոներական ծառայությանը: Եկեղեցի այցելելը, սուրբ գրությունները կարդալը, ամեն օր աղոթելը և ծառայություն մատուցելը Ռոկոյի էության մասն են կազմում, այն, ինչպիսին պետք է լինի Վերջին Օրերի Սուրբը:

Այժմ, երբ նա ստացել է լիաժամկետ միսիոներ ծառայելու իր կանչը, այն վկայությունը, որը կառուցել է Երեց դու Պլեսիսը, շատ ավելի օգտակար է երևում, քան Սպրինգբոքի շինարարության ծրագրի ժամանակ պարանից ու գերանից կառուցած կամուրջը: Ինչևէ, Սքաուտների ծրագրի ընթացքում սովորած անտառում կողմնորոշվելու հմտությունները կարող են նաև օգտակար լինել Զիմբաբվեյում, Զամբիայում և Մալավիում ծառայելիս: