2007
Գործիք դառնալ Աստծո ձեռքերում հոգ տանելով աղքատի ու կարիքավորի մասին
Ապրիլ 2007թ.


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Գործիք դառնալ Աստծո ձեռքերում հոգ տանելով աղքատի ու կարիքավորի մասին

Այս ուղերձից աղոթքով ընտրեք և կարդացեք այն սուրբ գրություններն ու ուսմունքները, որոնք կհամապատասխանեն քույրերի կարիքներին, որոնց այցելում եք: Կիսվեք ձեր փորձով ու վկայությամբ: Ուսուցանվող քույրերին ևս խրախուսեք կիսվել իրենց փորձով ու վկայությամբ:

Ի՞նչ է Տերն ասում աղքատի ու կարիքավորի մասին հոգ տանելու վերաբերյալ:

Երեց Ռասել Մ. Նելսոն, Տասներկու Առաքյալների Քվորումից. «Մեր Երկնային Հայրը մտահոգված է կարիքավորների և աղքատների համար: Նրանք բոլորը Նրա զավակներն են … Աղքատները, հատկապես այրիները, որբերը և օտարականները, միշտ եղել են Աստծո և աստվածության մտահոգությունը … Օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր հոգ են տանում աղքատների համար» (“In the Lord’s Own Way,” Ensign, May 1986, 25):

Մատթեոս ԻԵ.37–40. «Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք:

Երբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ:

Թագավորն էլ կպատասխանե և կասեն նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»:

Ինչպե՞ս ես կարող եմ դառնալ գործիք ուրիշների համար հոգ տանելու գործում:

Մոսիա 4.26. «Դուք պետք է բաժին հանեիք ձեր ստացվածքից աղքատներին՝ ամեն մարդ ըստ նրա, ինչ ինքն ունի, ինչպես օրինակ, կերակրելով քաղցածին, հագցնելով մերկին, այցելելով հիվանդին, և ծառայելով ի սփոփանք նրանց՝ և՛ հոգևորով, և՛ աշխարհիկով, ըստ նրանց կարիքների»:

Երեց Հենրի Բ. Այրինգ, Տասներկու Առաքյալների Քվորումից. «Ես երբեք չեմ դիտում տնային ուսուցումը կամ այցելող ուսուցիչների ծրագիրը որպես պարզապես ծրագրեր: … Այդ աշխատանքը հնարավորություն է, ոչ թե բեռ: … Ամեն անդամ ուխտ է կապել բարի գործեր անելու, ինչպես կաներ Փրկիչը: Այսպիսով, վկայություն բերելու կամ մարդկանց համար հոգ տանելու ցանկացած կոչ լրացուցիչ ծառայության խնդրանք չէ, դա օրհնություն է, որը ստեղծվել է սիրող Երկնային Հոր և Նրա Որդու, Հիսուս Քրիստոսի կողմից: … Յուրաքանչյուր կոչ հնարավորություն է ապացուցելու, թե ինչ օրհնություններ են գալիս ուխտյալ ժողովուրդ լինելու շնորհիվ, և յուրաքանչյուր կոչ հնարավորություն է, որի համար դուք համաձայնվել եք հաշվետու լինել» (“Witnesses for God,” Ensign, Nov. 1996, 31):

Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթոն, Նախագահող Եպիսկոպոս. «Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ մերն է պատասխանատվությունը «կերակրելու սովածին, հագցնելու մերկին, ապահովելու այրի կնոջը, չորացնելու որբ երեխաների արցունքները, մխիթարելու տուժածին, լինի դա այս, թե որևէ այլ եկեղեցում, անգամ ոչ եկեղեցում, որտեղ էլ որ գտնենք նրանց» (Times and Seasons, 15 Mar. 1842, 732): Թող որ մենք առատաձեռն լինենք, նվիրելով մեր ժամանակը և հոգ տանելով նրանց համար, ովքեր տառապում են» (“Go, and Do Thou Likewise,” Ensign, May 1997, 77):

Բոննի Դ. Փարքին, Սփոփող Միության գերագույն նախագահ. «Տիրոջ Պահեստը, որտեղ «բավականին կա օգտագործելու համար», այն է, ինչ խորհրդանշանաբար Տերը հանձնել է մեր պատասխանատվությանը (ՎևՈւ 104.17): Դա մի կին է, որը ազդում է մյուսի վրա: Դա մի քույր է, որը առաջարկում է լսել կամ խոսել մեկ այլ քրոջ հետ, որը երևի միայնակ է: Դա մի քույր է, որը մտերմանում է մեկ այլ քրոջ հետ, որին նա այցելում և ուսուցանում է: Դա դուք եք և ես, մեր ուժով, մեր ունակություններով և մեր տաղանդներով` ուրիշի կյանքն օրհնելու համար» (“Welfare, the Crowning Principle of a Christian Life,” BYU Women’s Conference, May 1, 2003, 3):