2007
Առավոտը ցնծություն է գալիս
Ապրիլ 2007թ.


Եկեք լսենք Մարգարեին

Առավոտը ցնծություն է գալիս

Նկար

Մի քանի տարի առաջ, Սոլթ Լեյք Սիթիի թերթերում գրեցին իմ մոտ ընկերներից մեկի մահվան մասին, նա մահացել էր կյանքի ծաղկման շրջանում: Ես գնացի թաղմանը և միացա մարդկանց այն խմբին, ովքեր հավաքվել էին ցավակցելու հանգուցյալի ամուսնուն և անմայր մնացած երեխաներին: Հանկարծ երեխաներից ամենափոքրը՝ Կելլին ճանաչեց ինձ և բռնեց իմ ձեռքը: «Արի ինձ հետ», - ասաց նա և տարավ ինձ դագաղի մոտ, որտեղ դրված էր նրա սիրելի մոր մարմինը: «Ես չեմ լացում», - ասաց նա, - «և ոչ էլ դու պետք է լացես: Մայրիկս շատ է պատմել ինձ մահվան և Երկնային Հոր հետ ապրելու մասին: Ես պատկանում եմ իմ մայրիկին ու իմ հայրիկին: Մենք բոլորս կրկին միասին ենք լինելու»: Միտքս եկան Սաղմոսողի խոսքերը. «Երեխաների և կաթնակերների բերանից զօրություն պատրաստեցիր» (Սաղմոս Ը.2):

Արցունքներով ողողված աչքերով ես տեսա իմ փոքրիկ ընկերուհու գեղեցիկ ու հավատով լցված ժպիտը: Նրա համար, ով դեռ պինդ սեղմում էր իմ ձեռքը, այլևս չի լինելու անհույս օր: Սատարվելով իր անխախտ վկայությամբ, իմանալով, որ կյանքը շարունակվում է գերեզմանից հետո, նա, նրա հայրը, նրա եղբայրները, քույրերը և իսկապես բոլորը, ովքեր կիսում են այս սուրբ ճշմարտության գիտելիքը, կարող են հայտարարել աշխարհին. «Իրիկունը լաց է գալիս, իսկ առավօտը ցնծություն» (Սաղմոս Լ.5):

Հոգուս ամբողջ ուժով ես վկայում եմ, որ Աստված ապրում է, որ Նրա Սիրեցյալ Որդին Հարության առաջին պտուղն է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը թափանցող այն լույսն է, որ ամեն անհույս օր ցնծացող առավոտ է դարձնում:

1976թ. ապրիլի գերագույն համաժողովի ուղերձից:

Մտածեք այս հարցերի շուրջ

  1. Ոչ մի սխալ բան չկա լացելու մեջ, երբ սիրված մեկը մահանում է: Դա նույնիսկ օգնում է: Սակայն Կելլին լացելու կարիքը չէր զգում: Ինչո՞ւ:

  2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Կելլիի մայրը նրան այդքան հաճախ պատմել մահից հետո կյանքի մասին:

  3. Ինչո՞ւ է Հիսուսը Հարության առաջին պտուղը (տես Ա Կորնթ. ԺԵ.23, 2 Նեփի 2.8–9): Քննարկեք ձեր ծնողների հետ: