2007
Մեկ հոտի և մեկ հովվի մասին վկայությունները մատչելի են DVD սկավառակի վրա
Ապրիլ 2007թ.


Մեկ հոտի և մեկ հովվի մասին վկայությունները մատչելի են DVD սկավառակի վրա

Բացառապես հինգ տարի Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, Մեկ հոտի և մեկ հովվի մասին վկայությունները Ջոզեֆ Սմիթի հուշահամալիրում ցուցադրվելուց հետո և Առաջին Նախագահության հրահանգով, Մեկ հոտի և մեկ հովվի մասին վկայություններ կինոնկարը մատչելի է դարձվում DVD սկավառակի վրա Եկեղեցու բաշխիչ կենտրոնների միջոցով:

Մեկ հոտի և մեկ հովվի մասին վկայությունները վիպերգական պատմություն է` նկարագրելով Քրիստոսի ծառայությունը ժողովրդին հնադարյան Իսրայելում և հետագայում Նրա հայտնվելը հնադարյան Ամերիկայում, ինչպես պատմվում է երկու կտակարաններում` Աստվածաշնչում և Մորմոնի Գրքում: Դրան հետևում է Հելամի մտացածին ընտանիքի վկայությունները նշանների և Փրկչի կողմից Ամերիկաներ գալու մասին:

Երբ կինոժապավենն առաջին անգամ էր ներկայացվում, Երեց Նիլ Լ. Անդերսենը, Յոթանասունից, բացատրեց. «Կինոնկարի նպատակն է հաստատել, որ Հիսուսը Աստծո Որդին է, «աշխարհի լույսն ու կյանքը», և ցույց տալ այն հրաշագործ ազդեցությունը, որ Փրկիչն ունի նրանց կյանքի վրա, ովքեր հավատում են Նրան»:

Այդ ֆիլմի նկարահանումները տևեցին ավելի քան երկու տարի և պահանջվեց հնադարյան Ամերիկաների մշակույթների լարված հետազոտություններ: Այն նկարահանվել է Յուտայում, Կալիֆորնիայում և Հավայան կղզիներում կինոնկարահանման 57 հրապարակներում, որոնցից ամենամեծը մոտավորապես ֆուտբոլի մարզադաշտի չափ էր: 48 գլխավոր դերակատարներ, 52 դերասաններ և դերասանուհիներ և 1,000-ից ավել մասսայական տեսարանների մասնակիցներ կյանքի կոչեցին այդ պատմությունը: Տաճարային Հրապարակի նվագախումբը և Թաբերնաքլի Երգչախումբը ապահովեցին երաժշտական մասը:

65-րոպեանոց կինոժապավենն (հ. 01607) այժմ մատչելի է բազմալեզու DVD սկավառակի վրա ողջ աշխարհում Եկեղեցու բաշխիչ կենտրոններում՝ 18 լեզուներով (Ամերիկյան նշաններով, կանտոներեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, մանդարին, նորվեգերեն, պորտու գալերեն, ռուսերեն, իսպաներեն, շվեդերեն և ուկրաիներեն):