2007
Հարցեր և պատասխաններ
Ապրիլ 2007թ.


Հարցեր և պատասխաններ

«Իմ Եկեղեցու ընկերներից մեկը չի ապրում ըստ ավետարանի չափանիշների: Ես մտահոգվում եմ նրա համար: Ինչպե՞ս կարող եմ օգնել»:

  • Մի ցածրացրեք ձեր չափանիշները` ձեր ընկերոջն օգնելու համար:

  • Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին օգնի ձեզ իմանալ, ինչ պետք է անել, ապա գործեք:

  • Վստահ եղեք, որ Երկնային Հայրը կաշխատի ձեր միջոցով, որպեսզի դուք փոխեք ձեր ընկերոջ կյանքը:

  • Հրավիրեք ձեր ընկերոջը մասնակցել ոգեշնչող միջոցառումների, որպեսզի նա կարողանա զգալ Հոգին և ցանկություն ունենա լավ որոշումներ կայացնել:

  • Օրինակ եղեք, ցույց տալով, թե ինչպես է պատվիրանները պահելը ձեզ երջանկություն բերում:

Լիահոնա

Դու կարող ես օգնել, լինելով նրա ընկերը: Քո ընկերը մի գուցե փորձում է հասկանալ, թե ով է ինքը և ինչ դեր ունի: Նա պետք է խոսի մեկի հետ, մասնակցի միջոցառումներին և իր առաջ օրինակ տեսնի: Առանց քեզ արդարացնելու կամ նրան քննադատելու հնարավորություններ փնտրիր խոսելու նրա հետ այն ժամանակների մասին, երբ դու ապրել ես ըստ չափանիշների և օրհնվել:

Բարձր պահիր քո չափանիշները: Ինչ էլ որ անես, չցածրածնես քո չափանիշները ընկերոջդ օգնելու նպատակով: Խուսափիր այնպիսի իրավիճակներից, երբ Սուրբ Հոգին կհեռանա և չի հուշի քեզ: Չնայած քո ընկերասիրությանը և մտահոգությանը, քո ընկերը կարող է որոշել շարունակել սխալ ընտրություններ կատարել: Մի գուցե դու շփվես այլ մարդկանց հետ, քան նույնպես ցածրացնես չափանիշներդ:

Ժամանակ հատկացրու աղոթելուն: Աղոթիր քո ընկերոջ համար, սակայն քեզ համար նույնպես աղոթիր: Աղոթիր նրան օգնելու հնարավորությունների համար, և աղոթիր, որպեսզի տեսնես այդ հնարավորությունները և ուղղություն ստանաս, երբ դրանք հանդիպում են: Աղոթիր, որ քո գործողությունները ներշնչվեն ընկերոջդ հանդեպ Քրիստոսանման սիրով, ոչ թե միայն նրան փոխելու քո ցանկությամբ: Ապա գործիր:

Մի հուսահատվիր: Մի գուցե ընկերդ անմիջապես չփոխվի: Դա պահանջում է շարունակական և անկեղծ ջանքեր: Իրականում, դու կարող է չհասկանաս, թե ինչ ազդեցություն կարող են գործել քո խոսքերը կամ օրինակը, բայց եթե փորձում ես ընկերաբար հասնել նրան, դու ազդեցություն ես գործում: Մորմոնի Գրքի մարգարե Հակոբը կարծում էր, որ իր որդի Ենովսը ուշադրություն չի դարձնում իր ուսմունքներին, բայց մի օր Ենովսը հիշեց «խոսքերը, որոնք [նա] հաճախ լսել էր [իր] հորն ասելիս» և նա ապաշխարեց (տես Ենովս 1.3–5): Քո խոսքերն ու օրինակն ազդեցություն կգործեն, թեև դա հնարավոր է անմիջապես ի հայտ չգա:

Ներգրավիր քո ընկերոջը: Հիշիր հովվի մասին Փրկչի առակը, որը թողել էր 99 ոչխարին մեկ կորած ոչխարին գտնելու համար: Նա չգնաց ու պարզապես տեսավ կորած ոչխարին ու վերադարձավ: Նա այդ ոչխարին հոտ վերադարձրեց: (Sես Ղուկաս ԺԵ.4–7:) Հրավիրիր քո ընկերոջը բարձր չափանիշներ ունեցող մարդկանց հետ միջոցառումների: Այդ փորձառությունները կօգնեն նրան տեսնել արդարակյաց մարդկանց օրհնությունները և ավելի ազատ զգալ բարձր չափանիշներ ունեցող մարդկանց շրջապատում: Մի գուցե, նա հասկանա, որ այդ միջոցառումներից ստացած երջանկությունն ավելի մեծ է, քան այն ժամանակավոր հաճույքները, որը նա ստանում է անհնազանդությունից:

Փորձելով օգնել ընկերոջդ, դու կարող ես օգնության համար ապավինել Տիրոջը, որովհետև Նա նույնպես ցանկանում է, որ ընկերդ լավ ընտրություններ կատարի: Երբ Նեփին օգնում էր մարդկանց, Տերը նրան ասաց. «Ես կդարձնեմ քեզ զորեղ խոսքում ու արարմունքում» (Հելաման 10.5, շեղագրումն ավելացված է), և Նա իսկապես այդպես էլ արեց: Երկնային Հայրը աշխատում է քո միջոցով, եթե դու Նրան նվիրես քո ժամանակն ու ջանքերը:

Ընթերցողներ

Ես մի ընկեր ունեի, որը երկար ժամանակ ակտիվ էր Եկեղեցում: Նա միշտ գալիս էր մենակ, որովհետև նրա ընտանիքը որոշել էր այլևս չգալ: Ես տպավորված էի նրա ուժով և քաջությամբ: Սակայն մի օր ես լսեցի, որ նա այլևս չի գալիս եկեղեցի: Ես ուժգին զգացում ունեցա Սուրբ Հոգու կողմից, որ պետք է խոսեմ նրա հետ: Ես նրան ասացի, թե որքան տպավորված էի, երբ նա մենակ գալիս էր եկեղեցի, և ասացի նրան, չհանձվել: Այդ հաջորդ Կիրակի նա եկավ հաղորդության ժողովին, և դրանից հետո շարունակեց գալ եկեղեցի: Լինելով հավատարիմ և ապրելով ըստ ավետարանի մենք կարող ենք օրինակ լինել մեր ընկերների համար և տալ նրանց այն սերն ու աջակցությունը, որի կարիքը նրանք ունեն:

Մարինա Վ., 18, Շվեդիա

Շարունակիր լինել նրա ընկերը: Քո ընկերը նայում է քեզ և հետևում այն ամենին, ինչ անում ես: Նա մի գուցե ուզում է ունենալ այն, ինչ դու ունես, սակայն չգիտի ինչպես: Պարտադիր չէ, որ դու համաձայնվես այն ամենի հետ, ինչ նա ասում կամ անում է, միայն նրան իմաց տուր, որ միշտ իր կողքին ես: Մի գուցե որոշ օրեր դա դժվար լինի, սակայն արժէ անել դա: Տիրոջը դիմիր օգնության համար, և ամեն ինչ կստացվի:

Ստեֆանի Ս., 16, ԱՄՆ

Ես իսկապես կարծում եմ, որ պետք է խոսել նրա հետ: Եղիր ուղղակի, սակայն մեղմ: Կարծում եմ դրա համար քաջություն է պահանջվում, և մտածում եմ, որ ավելի լավ կլինի անել դա աղոթելուց հետո, որովհետև դու կարող ես օգնություն ստանալ: Ես նույնպես նման ընկերներ ունեմ, և քանի որ ուզում եմ նրանց հետ գնալ սելեստիալ արքայություն, ես աշխատում եմ ամեն կերպ առաջնորդել նրանց ճիշտ ուղղությամբ: Մի գուցե դու ինքդ պետք է փոխվես որևէ մեկի վրա ազդեցություն գործելու համար: Շատ կարևոր է, որ ամեն օր ձգտես դառնալ ավելի լավ անձնավորություն:

Էյմի Հ., 17, Ճապոնիա

Ես մի ընկեր ունեմ, որը չէր հետևում Եկեղեցու մի քանի չափանիշների, և ես զղջում եմ, որ չեմ ասել նրան, թե ինչ եմ մտածում այդ մասին: Ասացեք ձեր ընկերոջը, թե ինչ եք զգում, և աղոթեք նրա համար: Շարունակեք լինել ընկեր, սակայն մի հասեք այն պահին, երբ անեք այն, ինչ նա է անում: Եթե դա լուրջ է, խոսեք եպիսկոպոսի հետ:

Դեբորա Ս., 14, ԱՄՆ

Դու պետք է լավ օրինակ լինես քո ընկերոջ համար: Հրավիրիր նրան երիտասարդների միջոցառմանը: Ավելի արդյունավետ կլինի, եթե դու գնաս նրա հետ: Կիսվիր քո վկայությամբ, նշելով այն, ինչ ստացել ես ավետարանի չափանիշներին հետևելու արդյունքում:

Հարեդ Ք., 16, Ֆիլիպիններ

Իմ ընկերոջ հետ ես կփորձեի զվարճանալ և մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք չեն շեղվում ավետարանի սկզբունքներից: Այդպիսով, նա կտեսնի, որ կան ուրախանալու շատ ձևեր` առանց սխալ բաներ անելու: Ես չէի օգնի նրան այն գործերում, որոնք սխալ են, սակայն խորհուրդ կտայի նրան և կամրացնեի նրան օրինակի միջոցով: Լավ կլիներ խոսել նրա հետ և ասել նրան, որ դուք մտահոգվում եք իր մասին, և հիշեցնել, որ մի օր նրա թույլ կողմը կարող է ուժեղ դառնալ (տես Եթեր 12.27): Նրան ասացեք, որ նա պետք է որոշում կայացնի, բայց դուք միշտ պատրաստ եք օգնել իրեն:Դուք պետք է ուժեղ լինեք և թույլ չտաք, որ ձեր ընկերոջ վարքն ազդի ձեր գործողությունների վրա:

Ջորջ Բ., 17, Էկվադոր

Նման իրավիճակներում օրինակը շատ կարևոր է: Մենք կարող ենք նաև անընդհատ աղոթել մեր ընկերների համար և նրանց օգնելու ուղիներ փնտրել: Մենք կարող ենք ծոմ պահել և խնդրել Երկնային Հորը տալ մեզ ճիշտ խոսքերը, որպեսզի օգնենք նրան հասկանալ, թե ինչու է ըստ ավետարանի ապրելը մեզ երջանիկ դարձնում:

Վիրջինիա Ս., 17, Ուրուգվայ

Պատասխանները միայն օգնության և պատկերացում կազմելու համար են, ոչ թե Եկեղեցու վարդապետության հայտարարություն:

Նկար

«Մեր երիտասարդներից շատերը գնում են սխալ ուղղությամբ և հրապուրվում ճաշակելու աշխարհի մեղքերից: Հուսահատված այդ անձնավորությունները փնտրում են նրանց զորությունը, ովքեր կարող են հաստատուն մնալ ճշմարտության մեջ: Արդար ապրելու և օգնող ձեռք մեկնելու ու հասկացող սիրտ տալու միջոցով, դուք կարող եք փրկել: Որքան մեծ կլինի այդ ժամանակ ձեր ուրախությունը: Որքան հավերժական կլինի այն օրհնությունը, որը դուք եք պարգևել»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, “An Example of the Believers,” Ensign, Nov. 1992, 98: