2007
Անբացատրելի զանգը
Ապրիլ 2007թ.


Անբացատրելի զանգը

2004թվականի փետրվարի 7-ին, շաբաթ օրը կինս և ես գտնվում էինք հյուսիսային Իսպանիայի Գիյոն քաղաքում, որտեղ ես ծառայում էի որպես Իսպանիայի Բիլբաո Միսիայի նախագահ: Երբ մենք վերջացրեցինք մեր երեկոյան ճաշը, ես ստուգեցի իմ բջջային հեռախոսը, թե արդյոք եղել էին որևէ զանգեր, որոնք ես չէի լսել: Այն իսկապես ցույց տվեց, որ զանգահարել էր մի միսիոներ: Ես նշեցի ով էր դա և սեղմեցի համապատասխան կոճակը նրան ետ զանգահարելու համար:

Միսիոները պատասխանեց զանգին և կարճ ողջունից հետո ես հարցրեցի նրան, թե ինչի կարիք ուներ: Նա զարմացած էր և պատասխանեց, որ ինձ չի զանգահարել: Ես պնդեցի, որ իմ հեռախոսը գրանցել էր զանգ նրանից, բայց նա կրկնեց, որ չի զանգահարել:

Մենք վերջացրեցինք մեր խոսակցությունը, բայց հինգ րոպե անց նա ինձ ետ զանգահարեց և ասաց. «Նախագահ, ես խնդիր ունեմ, որն ինձ մոտ իսկապես անհարմարության զգացում է առաջացնում, և ես խիստ անհանգստացած եմ: Ես աղոթեցի և Տիրոջից օգնություն խնդրեցի, իմանալու, թե ինչ պետք է անեմ: Ես չէի ուզում զանգել ձեզ, բայց մինչ ես հարցնում էի Տիրոջից ինչ անել, դուք զանգեցիք: Ես զարմացած էի, որովհետև ես չէի զանգահարել ձեզ: Ես հասկացա, որ Տերն ասում էր ինձ, որ ես անմիջապես պետք է խոսեմ ձեզ հետ»:

Մենք որոշ ժամանակ զրուցեցինք և նրա խնդիրը լուծվեց:

Երբ ես երկու օր հետո խոսեցի նրա հետ, ես կրկին հարցրեցի, թե նա զանգահարե՞լ էր ինձ: «Ոչ, Նախագահ»,- պատասխանեց նա,- «Դա Տիրոջ գործն էր»: Նա հավաստեց, որ իր հեռախոսը ցույց էր տալիս, որ ինքը նույնիսկ պատահաբար չէր հավաքել իմ համարը:

Տերն ասել է. «Եղիր խոնարհ. և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (ՎևՈՒ 112.10): Ալման սովորեցնելով իր որդի Հելամանին, ասաց. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար» (Ալմա 37.37): Մենք պետք է անենք այն, ինչ մեր Երկնային Հայրն է կամենում, որպեսզի զգանք այն խաղաղությունը, որի կարիքը մենք մշտապես ունենք: Այդ անբացատրելի զանգն անկասկած երիտասարդ միսիոների աղոթքի պատասխանն էր: