2007
Ընտանեկան Պատմության Գրադարանը տոնում է աշխարհի տարբեր երկրների ավանդույթները
Ապրիլ 2007թ.


Ընտանեկան Պատմության Գրադարանը տոնում է աշխարհի տարբեր երկրների ավանդույթները

Դեկտեմբերյան միջոցառումներից երկուսը ընթացան Սուրբ Ծննդյան Սկանդինավյան զարդարանք պատրաստելով և երգելով “Auld Lang Syne” հիմնի շոտլանդական տարբերակը, որոնք տեղի ունեցան Ընտանեկան Պատմության Գրադարանում, Սոլթ Լեյք Սիթիում: Նրանք, ովքեր մասնակցեցին երեկոյան անվճար դասերին, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 22-ը, սովորեցին զանազան երկրների և էթնիկ խմբերի տոնական ավանդույթներ:

Կարճատև դասերի մեծ մասը ծրագրվում և ուսուցանվում էին տարբեր երկրների բնիկների կողմից, ովքեր քննարկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին դեկտեմբերյան տոնակատարությունները, ուտելիքը, զարդարանքներն ու երաժշտությունը: Դասերի մուտքն ազատ էր հասարակության համար և ներկայացվում էին նաև ընտանեկան միջոցառումներ:

Ընտանիքներին խրախուսվում էր տոհմաբանական աղյուսակի մանկական տարբերակ պատրաստել: Երեխաներին առաջարկվում էր նկարել իրենց, իրենց ծնողների և պապերի ու տատերի նկարներն աղյուսակի վրա: Յուրաքանչյուրը ստանում էր անանուխաբլիթ և այն ընտանիքները, ովքեր կարողանում էին լրացնել չորս սերունդներով աղյուսակ, ստանում էին գրիչ, որի վրա տպված էին (Family history is fun) «Ընտանեկան պատմությունը հետաքրքիր է» խոսքերը:

Ընտանիքներն իրենց հետ կարող էին տուն տանել ընտանեկան երեկոյի և ընտանեկան պատմության վերաբերյալ գաղափարների ցուցակներ: Թղթերից մեկում բացատրվում էր, թե ինչպես երեխաները և ծնողները կարող էին հարցազրույց անցկացնել իրենց պապերի ու տատերի հետ:

Հիմնական երկրների թվում էին Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շոտլանդիան, Նիդեռլանդները, Չեխական Հանրապետությունը, Շվեդիան և Դանիան: Քննարկվում էին նաև հրեական և պիոներների ավանդույթները:

Դայան Լուսլը` սկսնակների ծառայության տնօրենը, ասաց, որ սա առաջին անգամ էր որ գրադարանը հովանավորել է նման միջոցառում:

Քույր Լուսլը բացատրեց, որ միջոցառումները նպատակ ունեն բերել այն մարդկանց, ովքեր սովորաբար չեն գալիս Ընտանեկան Պատմության Գրադարան: Նա ասաց. «Գրադարանի նպատակներից մեկը գրադարան գալն ավելի հաճելի փորձառություն դարձնելն է: Մենք ուզում ենք, որ մարդիկ գան և պարզեն, որ դա ավելի հեշտ է, քան նրանք կարծում էին»:

Եկեղեցու գլխավոր Ընտանեկան Պատմության Գրադարանն իր տեսակի մեջ ամենամեծն է և մուտքն ազատ է լայն հասարակության առջև և անվճար: Ըստ հաշվարկների, օրը 1,900-ից ավելի այցելուներ են հաճախում գրադարան, երբ այն բաց է:

Անվճար դասեր են առաջարկվում նրանց համար, ովքեր ունեն տարբեր փորձառություններ, ներառյալ սկսնակներին և 125 լիաժամկետ և ոչ լիաժամկետ օգնելու պատրաստ աշխատակազմի մասնագետ անդամներ: Մոտ 400 ուսուցանված կամավորներ նույնպես նվիրաբերում են իրենց ժամանակը` օգնելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.familysearch.org: