2007
Ինչո՞ւ էր Հոգին ինձ ասում
Ապրիլ 2007թ.


Ինչո՞ւ էր Հոգին ինձ ասում

1980 թվականի ամռանը իմ միսիան Մասաչուսետս Բոստոնի Միսիայում մոտենում էր ավարտին: Մի երեկո մենք պայմանավորվածություն ունեինք փրկության ծրագրի մասին սովորեցնելու մի խոստումնալից երիտասարդ համալսարանական ուսանողի:

Դասի ընթացքում մի քանի անգամ ես գրեթե ցնցվեցի ինձ տրված Սուրբ Հոգու անընդհատ վկայությունից, որ այն սկզբունքները, որոնք մենք սովորեցնում էինք, ճշմարիտ էին: Ես հիշում եմ գրեթե բարձրաձայն աղոթեցի. «Ես գիտեմ դա: Անցած այս երկու տարիների ընթացքում ես սովորեցրել եմ այս դասը բազմաթիվ անգամներ: Երախտապարտ եմ, որ զգում եմ Քո Հոգին, բայց խնդրում եմ, որ վկայես մեր ունկնդրին նույնպես»:

Այդ երեկոյից կարճ ժամանակ անց, ես հանդիպեցի իմ միսիայի նախագահին, և նա տեղեկացրեց ինձ, որ իմ մայրը մահացել էր ողբերգական ավտովթարից: Բնականաբար, այս հանկարծակի կորուստը ուժեղ հարված էր իմ ընտանիքին և մեր ողջ համայնքին: Բայց երբ այդ պահի զգամունքներն անցան և կարողացա մտածել, ես կատարյալ պարզությամբ հիշեցի Հոգու հզոր վկայությունը, որը ստացա փրկության ծրագրի դասի ընթացքում: Ես գիտեի, որ դա սիրառատ Երկնային Հոր գործն էր, որը նախապատրաստում էր ինձ կորստին, որ պետք է տեղի ունենար:

Երբեք չի անցնում մի օր, որ ես չկարոտեմ մայրիկիս ուսուցմանն ու ընկերակցությանը: Բայց նաև երբեք չի անցնում մի օր, որ ես չհիշեմ, թե ինչպես սիրառատ Երկնային Հայրը հոգատարությամբ նախապատրաստեց ինձ գալիք կորստին: