Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 4


Բաժին 4

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, իր հորը՝ Ջոզեֆ Սմիթ ավագին, Հարմոնիում, Պենսիլվանիա, 1829թ. փետրվարին (History of the Church, 1.28):

1–4՝ Անվեհեր ծառայությունը փրկում է Տիրոջ ծառաներին. 5–6՝ Աստվածային հատկանիշները նրանց որակում են ծառայության համար. 7՝ Աստծո բաներն է պետք փնտրել:

1 Արդ ահա, մի ազարմանալի գործ է առաջ գալիս մարդկանց զավակների մեջ:

2 Ուստի, ո՜վ դուք, որ մտնում եք Աստծո ածառայության մեջ, տեսեք, որ ձեր ողջ բսրտով, զորությամբ, մտքով և ուժով գծառայեք նրան, որ վերջին օրը դուք կարողանաք դանարատ կանգնել Աստծո առաջ:

3 Ուստի, եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա ականչված եք գործին.

4 Քանզի ահա աարտը սպիտակել է՝ արդեն բհնձին հասել. և ահա, ով գցում է իր մանգաղն իր զորությամբ, նա հավաքում է ի գպահուստ, այնպես որ, նա չի կորչում, այլ փրկություն է բերում իր հոգուն.

5 Եվ ահավատքը, բհույսը, գգթությունը և դսերը, պարզ եաչքով ուղղված Աստծո զփառքին, որակում են նրան գործի համար:

6 Հիշեք, հավատք, աառաքինություն, գիտություն, ժուժկալություն, բհամբերություն, եղբայրասիրություն, աստվածայնություն, գթություն, գխոնարհություն, դջանասիրություն:

7 աԽնդրեք, և դուք կստանաք. թակեք, և ձեզ կբացվի: Ամեն: