Scripture Stories
Հիսուսի ծնունդի նշանները


«Հիսուսի ծնունդի նշանները», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

3 Նեփի 1

Հիսուսի ծնունդի նշանները

Հավատք առ մարգարեի ուսմունքները

Նկար
մայրն ու հայրը երեխաների հետ քայլում են քաղաքում

Մոտ հինգ տարի էր, ինչ Սամուել մարգարեն ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի ծնունդի նշանների մասին։ Շատերը հավատացին և հետևում էին նշաններին։ Ոմանք էլ ասում էին, որ Սամուելը սխալվում էր, և նշանների ժամանակն արդեն անցել էր։ Նրանք ծաղրում էին հավատացյալներին և ասում, որ Հիսուսը չի գա։

Հելաման 14․2-7, 3 Նեփի 1․4-6

Նկար
ընտանիքը նստած է տանը, և հայրը խոսում է

Հավատացյալները անհանգստացած էին, բայց հավատում էին։ Նրանք շարունակում էին հետևել նշաններին։ Նշաններից մեկն այն գիշերն էր, երբ չէր մթնելու։ Արևի մայր մտնելուց հետո էլ ցերեկվա նման լուսավոր էր լինելու։ Առանց խավարի գիշերը նշան կլիներ, որ Հիսուսը ծնվելու է հաջորդ օրը՝ մեկ այլ երկրում։

Հելաման 14․2-4, 3 Նեփի 1․7-8

Նկար
ընտանիքը վախեցած է բղավոցներից

Մարդիկ, որոնք չէին հավատում, ծրագիր կազմեցին։ Նրանք ընտրեցին մի օր և ասացին, որ եթե այդ նշանը չլինի, հավատացյալները մահապատժի կենթարկվեն։

3 Նեփի 1․9

Նկար
Նեփին տեսնում է, որ մարդիկ վատ են վարվում մի ընտանիքի հետ

Նեփի անունով մի մարդ այդ ժամանակ մարգարե էր։ Նա շատ տխուր էր, որ որոշ մարդիկ ցանկանում էին մահապատժի ենթարկել հավատացյալներին։

3 Նեփի 1.10

Նկար
Նեփին ծնկի է իջնում աղոթելու

Նեփին խոնարհվեց գետնին և աղոթեց առ Աստված հավատացյալների համար, որոնք պատրաստվում էին մահանալ իրենց հավատքի պատճառով։ Նա աղոթեց ողջ օրվա ընթացքում։

3 Նեփի 1․11-12

Նկար
Նեփին ձեռքերը սեղմած աղոթում է

Ի պատասխան իր աղոթքի՝ Նեփին լսեց Հիսուսի ձայնը։ Հիսուսն ասաց, որ նշանը կտրվեր այդ գիշեր, որից հետո հաջորդ օրը Ինքը կծնվեր։

3 Նեփի 1․12-14

Նկար
մարդիկ զարմանքով նայում են երկնքին

Այդ գիշեր խավար չեղավ, թեև արևը մայր էր մտել։ Մարդիկ, որոնք չէին հավատում Սամուելի խոսքերին, այնքան զարմացան, որ ընկան գետնին։ Նրանք վախենում էին, որովհետև չէին հավատում։ Մարդիկ, որոնք հավատում էին, մահապատժի չենթարկվեցին։

3 Նեփի 1․15-19

Նկար
ընտանիքները զարմանքով նայում են պայծառ կապույտ երկնքին

Հաջորդ օրը արևը նորից ծագեց, և երկինքը շարունակ պայծառ մնաց։ Բոլոր մարդիկ իմացան, որ դա այն օրն էր, երբ ծնվելու էր Հիսուսը։

3 Նեփի 1․19

Նկար
մարդիկ նայում են երկնքին և տեսնում նոր աստղը

Մարդիկ մեկ այլ նշան տեսան։ Նոր աստղ հայտնվեց երկնքում։ Բոլոր այն նշանները, որոնց մասին խոսել էր Սամուելը, իրականացան։ Ավելի շատ մարդիկ հավատացին Հիսուսին և մկրտվեցին։

Հելաման 14.2-7, 3 Նեփի 1.20-23