Scripture Stories
Բենիամին թագավորը


«Բենիամին թագավորը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Մոսիա 1-5

Բենիամին թագավորը

Ծառայել ժողովրդին և Աստծուն

Նկար
Բենիամինը գրում է ոսկե թիթեղների վրա

Բենիամին թագավորը Աստծո մի մարգարե էր, որը ղեկավարում էր Զարահեմլայի երկիրը: Նա ջանասիրաբար ծառայում էր իր ժողովրդին և ուսուցանում Աստծո մասին։ Աստծո այլ մարգարեների օգնությամբ Բենիամինը Զարահեմլան դարձրեց ապրելու համար խաղաղ և ապահով մի վայր:

Մորմոնի Խոսքերը 1․17-18, Մոսիա 1․1-7

Նկար
Բենիամինը խոսում է Մոսիայի հետ

Բենիամինը ծերացավ։ Նա խնդրեց իր որդուն՝ Մոսիային, որ հավաքի ժողովրդին: Բենիամինը ցանկանում էր նրանց ասել, որ Մոսիան կլինի իրենց նոր թագավորը:

Մոսիա 1․9-10

Նկար
ընտանիքը վրանում

Երկրի բոլոր կողմերից շատ մարդիկ հավաքվեցին։ Նրանք իրենց վրանները խփեցին տաճարի մոտ՝ լսելու Բենիամին թագավորին։

Մոսիա 2․1, 5-6

Նկար
մարդիկ աշտարակի մոտ

Բենիամին թագավորը խոսեց աշտարակից, որպեսզի շատերը կարողանային լսել իրեն։ Բենիամինն ասաց, որ Աստված է օգնել իրեն առաջնորդել նրանց։ Որպես թագավոր՝ նա ուսուցանեց նրանց հնազանդվել Աստծո պատվիրաններին։ Նա չէր վերցրել նրանց փողերը և չէր ստիպել նրանց ծառայել իրեն։ Փոխարենը՝ նա ձգտել էր ծառայել իր ժողովրդին և Աստծուն։

Մոսիա 2․7-16

Նկար
միմյանց օգնող մարդիկ

Բենիամինը մարդկանց ասաց, որ երբ նրանք ծառայում են միմյանց, նրանք նաև ծառայում են Աստծուն: Հետո նա ասաց նրանց, որ այն ամենը, ինչ նրանք ունեն, Աստծուց է: Դրա դիմաց Աստված ցանկանում էր, որ նրանք հնազանդվեն Իր պատվիրաններին: Երբ նրանք հնազանդվեցին, Աստված նրանց ավելի շատ օրհնություններ տվեց:

Մոսիա 2․17-24, 41

Նկար
Բենիամինը խոսում է իր կողքին կանգնած Մոսիայի հետ

Բենիամինը նրանց ասաց, որ այլևս չի կարող լինել նրանց թագավորը կամ ուսուցիչը: Նրա որդի Մոսիան կլինի նրանց նոր թագավորը:

Մոսիա 2․29-31

Նկար
Հիսուս Քրիստոսը բժշկում է մի մարդու

Այնուհետև Բենիամին թագավորն իր ժողովրդին ասաց, որ մի հրեշտակ է հայտնվել իրեն։ Հրեշտակն ասաց, որ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, գալու է երկիր: Նա հրաշքներ կգործի և կբժշկի մարդկանց։ Նա կկրի ցավեր և կմահանա բոլոր մարդկանց փրկելու համար։ Բենիամինն ուսուցանեց, որ Հիսուսը կների բոլոր նրանց, ովքեր հավատացել են Իրեն և ապաշխարել:

Մոսիա 3․1-12, 17-18

Նկար
երջանիկ մարդիկ

Ժողովուրդը հավատաց այն ամենին, ինչ Բենիամինը ուսուցանեց Հիսուսի մասին: Նրանք հասկացան, որ պետք է ապաշխարեն։ Ամբողջ ժողովուրդը աղոթեց և խնդրեց Աստծուն ներել իրենց։ Երբ նրանք աղոթեցին, Աստծո Հոգին նրանց հետ էր: Նրանք իրենց երջանիկ էին զգում և գիտեին, որ Աստված ներել է իրենց Հիսուսի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ:

Մոսիա 4․1-3, 6-8

Նկար
ժողովուրդը Բենիամինի և Մոսիայի հետ

Մարդիկ փոխվեցին և ներքուստ նոր մարդիկ դարձան, որովհետև հավատում էին Հիսուսին: Այժմ նրանք ցանկանում էին անընդհատ բարի գործեր կատարել։ Նրանք խոստում տվեցին հետևել Աստծո պատվիրաններին իրենց ողջ կյանքում: Քանի որ նրանք հավատացին Հիսուսին և տվեցին այս խոստումը, նրանք կոչվեցին Հիսուսի ժողովուրդ:

Մոսիա 5․2-9, 15, 6․1-2