Scripture Stories
Նոր տուն խոստումի երկրում


«Նոր տուն խոստումի երկրում», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Նոր տուն խոստումի երկրում», Մորմոնի Գրքի պատմություններ

2 Նեփի 4-5

Նոր տուն խոստումի երկրում

Նեփիացիները և լամանացիները

Նկար
ընտանիքները հավաքված են Լեքիի շուրջը

Լեքիի և Սարիայի ընտանիքը շարունակում էր աճել խոստումի երկրում: Նրանց երեխաներն իրենց երեխաներն էին ունեցել: Լեքին ծերանում էր: Մահից առաջ նա օրհնություններ տվեց իր ընտանիքի անդամներին: Նա ասաց, որ երբ նրանք պահեն Աստծո պատվիրանները, Տերը կօգնի նրանց:

2 Նեփի 4․3-12

Նկար
Լամանը և Լեմուելը նայում են Նեփիին

Լեքիի մահից հետո Նեփին առաջնորդեց ժողովրդին: Նա պատվիրեց նրանց հնազանդվել Տիրոջը: Լամանը և Լեմուելը զայրացած էին: Նրանք ցանկանում էին սպանել Նեփիին, որպեսզի իրենք առաջնորդեին:

2 Նեփի 4․13, 5․1-4

Նկար
մի խումբ մարդիկ ճամփորդում են

Տերն ասաց Նեփիին, որ հեռանա իր ընտանիքի և այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են հետևել Տիրոջը: Նրանք շատ օրեր ճամփորդեցին և նոր բնակավայր գտան։

2 Նեփի 5․1, 5-8

Նկար
մարդիկ հողագործությամբ են զբաղվում

Նրանք, ովքեր գնացին Նեփիի հետ, կոչվում էին նեփիացիներ, իսկ նրանք, ովքեր մնացին, կոչվում էին լամանացիներ: Նեփիացիները խնդրեցին Նեփիին առաջնորդել իրենց: Նրանք աշխատասեր էին։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ և անասնաբուծությամբ, նաև կառուցեցին տաճար և այլ շինություններ։ Քահանաներն ու ուսուցիչները նրանց սովորեցնում էին Տիրոջ մասին, և ժողովուրդը երջանիկ էր:

2 Նեփի 5․9-11, 13-17, 26-27