Scripture Stories
Աբիսը


«Աբիսը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 17–19

Աբիսը

Օգնում է իր ժողսվրդին հավատալ Հիսուսին

Նկար
Աբիսը քայլում է գյուղի միջով

Աբիսը աշխատում էր մի թագուհու մոտ, որը լամանացի էր։ Աբիսը Հիսուս Քրիստոսի մասին իմացել էր իր հոր տեսիլքից։ Երկար տարիներ նա հավատում էր Հիսուսին և ցանկանում էր հետևել Նրան։ Բայց նա այդ մասին դեռ չէր ասել մյուս Լամանացիներին։

Ալմա 19.16-17

Նկար
Աբիսը նայում է թագուհուն, թագավորին և Ամմոնին

Մի օր Ամմոն անունով մի Նեփիացի եկավ թագավորություն՝ Լամանացիներին ուսուցանելու Հիսուսի և Աստծո մասին։ Թագուհին և թագավորը հավատացին Ամմոնի ուսուցանածին։ Թագուհին և թագավորը գիտեին, որ Հիսուսը գալու է երկիր և այնպես է անելու, որ բոլորը, ովքեր կհավատան Նրան, կարող են ներվել։

Ալմա 17․12-13, 18․33-36, 39-40, 19․9, 13

Նկար
Աբիսը տեսնում է, որ բոլորն ընկնում են գետնին

Թագուհին և թագավորը զգացին Սուրբ Հոգին և այնքան ուրախացան, որ ընկան գետնին։ Ամմոնն ու ծառաները նույնպես ընկան։ Աբիսը միակն էր, որ մնացել էր կանգնած։

Ալմա 19․6, 13-16

Նկար
Աբիսը խոսում է շատ մարդկանց հետ

Աբիսն ուզում էր ժողովրդին պատմել այս հրաշքի մասին։ Նա հույս ուներ, որ մարդիկ կհավատան Աստծո զորությանը, երբ տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել։ Ուստի, Աբիսը վազեց տնից տուն։ Նա ասաց ժողովրդին, որ գնան և տեսնեն, թե Աստված ինչ է արել թագուհու և թագավորի համար։

Ալմա 19․17

Նկար
շատերը տեսնում են մարդկանց գետնի վրա

Շատ մարդիկ եկան թագուհու և թագավորի տուն։ Նրանք զարմացան, քանի որ թվում էր, թե թագուհին, թագավորը և նրանց բոլոր ծառաները մահացել են։

Ալմա 19․18

Նկար
մարդիկ վիճում են

Ժողովուրդը շփոթված էր։ Նրանք վիճում էին թագուհու և թագավորի հետ կատարվածի շուրջ։

Ալմա 19.19-21

Նկար
Աբիսը ծնկի է իջել և բռնել թագուհու ձեռքը

Երբ Աբիսը վերադարձավ, տեսավ, որ մարդիկ վիճում են։ Նա տխրեց, քանի որ նրանք չէին տեսնում Աստծո զորությունը։ Այնուհետև նա բռնեց թագուհու ձեռքը, և թագուհին վեր կացավ ու փառաբանեց Հիսուսին։

Ալմա 19․28-29

Նկար
թագավորն ու թագուհին կանգնած են Աբիսի և Ամմոնի հետ

Թագուհին բռնեց ամուսնու ձեռքը, և նա ոտքի կանգնեց։ Թագավորը ժողովրդին պատմեց Հիսուսի մասին։ Այդ ժամանակ Ամմոնն ու մյուս ծառաները ոտքի կանգնեցին։ Նրանք բոլորն ասացին մարդկանց, որ Հիսուսը փոխել է իրենց։ Նրանք այժմ ցանկանում էին միայն լավ բաներ անել։ Շատերը հավատացին նրանց։

Ալմա 19․29-36

Նկար
Աբիսը, թագուհին և թագավորը դիտում են մկրտություն

Ճիշտ ինչպես Աբիսն էր հուսացել, ժողովուրդը տեսավ Աստծո զորությունը։ Շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին։ Նրանք իրենց հետ ունեին Աստծո Հոգին։ Նրանք նույնիսկ Եկեղեցին հիմնեցին իրենց երկրում։ Նրանք տեսան, որ Հիսուսն օգնում է բոլորին, ովքեր ապաշխարում և հավատում են Իրեն։

Ալմա 19․17, 31, 35-36