Scripture Stories
Ալման և Կորիհորը


«Ալման և Կորիհորը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 30

Ալման և Կորիհորը

Հավատք, որ Աստված իրական է

Նկար
Կորիհորը ժպտում է և խոսում ինչ-որ մեկի հետ, երբ նրանք միասին քայլում են բանուկ ճանապարհով

Կորիհոր անունով մի մարդ եկավ Զարահեմլա։ Նա ասաց մարդկանց, որ Աստված և Հիսուս Քրիստոսը իրական չեն։

Ալմա 30․6, 12, 37-38, 45

Նկար
Կորիհորը ժպտում է և դիմում տխուր երեխային

Կորիհորն ասաց, որ մարդիկ կարող են ինչ-որ բան իմանալ միայն այն դեպքում, եթե տեսնեն։ Նա ծաղրում էր մարդկանց, որոնք հավատում էին Հիսուսին։

Ալմա 30․13-16

Նկար
Կորիհորը ժպտում է և խոսում ամբոխի հետ

Կորիհորն ասաց, որ մարդիկ Աստծո պատվիրանների կարիքը չունեն։ Նա ասաց, որ մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են։ Շատերը հավատացին նրան։ Նրանք որոշեցին վատ բաներ անել։

Ալմա 30․17-18

Նկար
Զինվորները կապել են Կորիհորին և դուրս են բերում գյուղից

Կորիհորը փորձեց ուսուցանել Անթի-Նեփի-Լեքիներին, բայց նրանք չհավատացին նրան։ Նրան կապեցին ու ճանապարհ դրեցին։ Փոխարենը նա գնաց Գեդեոնի երկիրը։ Մարդիկ այնտեղ նույնպես կապեցին նրան։ Նրանք ուղարկեցին նրան Ալմայի մոտ։

Ալմա 30․19-29

Նկար
Կորիհորը ժպտում է և խոսում Ալմայի հետ

Կորիհորն ասաց Ալմային, որ Աստված իրական չէր։ Նա ասաց, որ Ալման և մյուս քահանաները ստում էին ժողովրդին։ Կորիհորն ասաց, որ իրենք ստիպում են ժողովրդին հետևել հիմար ավանդույթներին։ Նա նաև ասաց, որ նրանք ժողովրդից փող են վերցնում։ Ալման գիտեր, որ դա ճիշտ չէր։ Նա հավատում էր Աստծուն և Հիսուսին։

Ալմա 30․30-40

Նկար
Ալման խոսում է ամբոխի հետ, մինչ Կորիհորը նստած է հետին պլանում՝ ձեռքերը ծալած

Ալման ասաց, որ մարգարեները և ամեն ինչ երկրի վրա օգնում են մարդկանց իմանալ, որ Աստված իրական է։ Կորիհորը ավելի շատ ապացույցներ էր ուզում։ Ալման ասաց, որ ինքը Կորիհորին ապացույց կտա։ Նա ասաց, որ Աստված այնպես կանի, որ Կորիհորը չկարողանա խոսել։ Երբ Ալման ասաց դա, Կորիհորը չկարողացավ խոսել։

Ալմա 30․41-50

Նկար
Կորիհորը տխուր է և ցույց է տալիս մի թուղթ, որի վրա գրում է, մինչ ամբոխը հեռանում է նրանից

Կորիհորը գրում էր, որ գիտեր, որ Աստված իրական է։ Նա միշտ իմացել էր դա։ Նա գրում էր, որ սատանան խաբել է իրեն։ Սատանան հորդորեց Կորիհորին, որ ստեր սովորեցնի Աստծո և Հիսուսի մասին։ Երբ մարդիկ իմացան Կորիհորի մասին ճշմարտությունը, չհավատացին նրա ուսմունքներին։ Նրանք ապաշխարեցին և նորից սկսեցին հետևել Հիսուսին։

Ալմա 30․52-53, 57-58