Scripture Stories
Իսմայելը և նրա ընտանիքը


«Իսմայելը և նրա ընտանիքը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

1 Նեփի 7

Իսմայելը և նրա ընտանիքը

Միանում են դեպի խոստումի երկիր ճամփորդությանը

Նկար
Նեփին և եղբայրները գետի կողքով քայլում են դեպի մայրամուտը

Լեքիի և Սարիայի ընտանիքը մենակ էր ապրում անապատում: Մի օր Տերն ասաց, որ Լեքին իր որդիներին՝ Լամանին, Լեմուելին, Սամին ու Նեփիին ուղարկի Երուսաղեմ: Նրանց գնացին, որպեսզի խնդրեն Իսմայելին և նրա ընտանիքին միանալ իրենց: Նրանց ընտանիքները միասին կարող էին երեխաներին մեծացնել խոստումի երկրում:

1 Նեփի 7․1-3

Նկար
Նեփին խոսում է Իսմայելի ընտանիքի հետ

Իսմայելը և նրա ընտանիքը ցանկանում էին հետևել Տիրոջը։ Նրանք հավատում էին, որ Տերը ցանկանում էր, որ իրենք միանան Լեքիի և Սարիայի ընտանիքին: Նրանք նախընտրեցին հեռանալ Երուսաղեմից և անապատում հանդիպել Լեքիին:

1 Նեփի 7․4-5

Նկար
Լամանն ու Լեմուելը զրուցում են

Ճամփորդելու ընթացքում որոշ մարդիկ այլևս չէին ցանկանում հնազանդվել։ Նրանք ուզում էին տուն վերադառնալ։ Նեփին խնդրեց նրանց հավատք ունենալ առ Տերը:

1 Նեփի 7․6-13

Նկար
Նեփին կապված է ծառին

Նեփին ասաց, որ Տերը կարող էր անել ամեն ինչ, եթե նրանք հավատք ունենային: Բայց Լամանը և Լեմուելը զայրացած էին: Նրանք կապեցին Նեփիին և ցանկացան թողնել անապատում:

1 Նեփի 7․12, 16

Նկար
Իսմայելի դուստրը պաշտպանում է Նեփիին

Նեփին աղոթեց օգնության համար: Պարանները արձակվեցին, և Նեփին ոտքի կանգնեց: Բայց Լամանը և Լեմուելը դեռ ցանկանում էին վնասել նրան: Իսմայելի դուստրերից մեկը պաշտպանեց Նեփիին: Նեփիի մայրն ու եղբայրներից մեկը նույնպես պաշտպանեցին նրան։ Լամանը և Լեմուելը լսեցին նրանց և դադարեցին վնասել Նեփիին:

1 Նեփի 7․17-19

Նկար
Լամանը և Լեմուելը ծնկի են իջել Նեփիի առաջ

Լամանը և Լեմուելը զղջացին իրենց արածի համար: Նրանք խնդրեցին, որ Նեփին ների իրենց: Նեփին ներեց իր եղբայրներին: Այնուհետև Լամանը և Լեմուելը աղոթեցին և խնդրեցին Տիրոջը ներել իրենց:

1 Նեփի 7․20-21

Նկար
Լեքին և Իսմայելը նայում են իրենց ընտանիքներին

Նրանք բոլորը շարունակեցին իրենց ճանապարհը և հասան Լեքիի և Սարիայի վրանը: Վերջապես երկու ընտանիքները միավորվեցին։ Նրանք գոհություն հայտնեցին Տիրոջը և երկրպագեցին Նրան:

1 Նեփի 7․21-22