Scripture Stories
Թեանկումը


«Թեանկումը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 51-52

Թեանկում

Պաշտպանում է իր ժողովրդին

Նկար
Թեանկումը ճամբարում խոսում է Մորոնի զորավարի հետ

Թեանկումը Մորոնի զորավարի բանակի առաջնորդ էր։ Նա փորձում էր Նեփիացիների քաղաքները պաշտպանել Լամանացիներից։

Ալմա 50․35, 52․19

Նկար
Ամաղիկիան և Լամանացի զինվորները զենքերով

Ամաղիկիան Նեփիացի էր, որ դարձավ Լամանացիների թագավոր։ Նա ուզում էր իշխել նաև Նեփիացիների վրա։ Նա հարձակվեց Նեփիացիների վրա և գրավեց բազմաթիվ քաղաքներ։

Ալմա 47․1, 35, 48․1-4, 51․23-28

Նկար
Նեփիացիների բանակի երթը

Թեանկումի զորքը գնաց կանգնեցնելու Ամաղիկիայի զորքի առաջընթացը, մինչ նրանք կհարձակվեին Նեփիացիների քաղաքների վրա։

Ալմա 51․28-30

Նկար
զորքերը հանդիպում են մայրամուտին

Զորքերը կռվում են ողջ օրվա ընթացքում։ Թեանկումը և նրա զորքը կռվեց ավելի մեծ ուժով և հմտությամբ, քան Ամաղիկիայի զորքը։ Բայց զորքերից և ոչ մեկը չհաղթեց։ Երբ մութն ընկավ, երկու կողմերն էլ դադարեցրին կռիվը, որպեսզի հանգստանան։

Ալմա 51․31—32

Նկար
Թեանկումը նստել է խարույկի դիմաց

Բայց Թեանկումը չէր հանգստանում։ Նա իր ծառայի հետ գաղտնի մոտեցավ Ամաղիկիայի ճամբարին։

Ալմա 51․33

Նկար
Թեանկումը կանգնած է լուսնի լույսի ներքո Ամաղիկիայի վրանում

Թեանկումը մտավ Ամաղիկիայի վրանը։ Նա սպանեց Ամաղիկիային՝ նախքան Ամաղիկիան կարթնանար։ Այնուհետև Թեանկումը վերադարձավ իր ճամբար և ասաց իր զինվորներին, որ պատրաստ լինեն կռվելու։

Ալմա 51․33-36

Նկար
Լամանացիները արթնացել են և վախեցած տեսք ունեն

Երբ Լամանացիները արթնացան, նրանք տեսան, որ Ամաղիկիան մահացել է։ Նրանք նաև տեսան, որ Թեանկումը և նրա բանակը պատրաստ են կռվել իրենց դեմ։

Ալմա 52․1

Նկար
Լամանացիները փախչում են Թեանկումի բանակից

Լամանացիները վախեցան և փախուստի դիմեցին։ Թեանկումի ծրագրի շնորհիվ Լամանացիները վախեցան հարձակվել Նեփիացիների ավելի շատ քաղաքների վրա։ Այժմ Թեանկումը ժամանակ ուներ Նեփիացիների քաղաքներն ավելի ապահով դարձնելու համար։ Նա ջանասիրաբար աշխատեց իր ժողովրդին պաշտպանելու համար։ Նա կարողացավ ապահով պահել Նեփիացիների շատ քաղաքներ։

Ալմա 52․2-10