Scripture Stories
Նեփին և արույրե թիթեղները


«Նեփին և արույրե թիթեղները», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

1 Նեփի 4-5

Նեփին և արույրե թիթեղները

Սովորեք հետևել Հոգուն

Նկար
Նեփին մոտենում է շենքին, իսկ եղբայրները նայում են

Լամանը, Լեմուելը, Սամն ու Նեփին գիշերով վերադարձան Երուսաղեմ։ Նեփին գնաց Լաբանի տուն, մինչդեռ նրա եղբայրները թաքնված էին քաղաքից դուրս:

1 Նեփի 4․4-5

Նկար
Նեփին նայում է գետնին ընկած Լաբանին

Նեփին թույլ տվեց, որ Հոգին առաջնորդի իրեն: Նա չգիտեր, թե ինչ պետք է անի, բայց գիտեր, որ Տերը կօգնի իրեն ստանալ արույրե թիթեղները:

1 Նեփի 4․6

Նկար
Նեփին՝ Լաբանի սուրը բռնած

Երբ Նեփին Լաբանի տան մոտ էր, նա գտավ Լաբանին՝ գետնին ընկած: Լաբանը հարբած էր։ Նեփին տեսավ Լաբանի սուրը և վերցրեց այն։

1 Նեփի 4․7-9

Նկար
Նեփին շրջվում է Լաբանից

Երբ Նեփին նայեց սրին, Հոգին ասաց, որ նա սպանի Լաբանին: Սակայն Նեփին չցանկացավ սպանել նրան: Հոգին ասաց Նեփիին, որ ավելի լավ է, որ Լաբանը մեռնի, քան Նեփիի ընտանիքը չունենա սուրբ գրությունները: Նրանք ունեին Աստծո պատվիրանների կարիքը, որոնք գրված էին արույրե թիթեղների վրա:

1 Նեփի 4.10-11, 13-17

Նկար
Նեփին աղոթում է

Նեփին գիտեր, որ Լաբանը փորձել է սպանել իրեն: Լաբանը նաև գողացել էր նրանց ունեցվածքը և չէր ենթարկվում Աստծո պատվիրաններին:

1 Նեփի 4․11

Նկար
Նեփին Լաբանի հագուստով

Հոգին կրկին հորդորեց Նեփիին սպանել Լաբանին: Նեփին գիտեր, որ Տերը իր համար ճանապարհ էր պատրաստել արույրե թիթեղները ստանալու համար: Նա որոշեց հնազանդվել Հոգուն: Նեփին սպանեց Լաբանին և հագավ Լաբանի հագուստը:

1 Նեփի 4.12-13, 17-19

Նկար
Նեփին խոսում է Զորամի հետ

Այնուհետև Նեփին գնաց Լաբանի գանձարան և հանդիպեց Լաբանի ծառա Զորամին: Նեփին խոսեց և շարժվեց Լաբանի նման:

1 Նեփի 4․20-23, 35

Նկար
Զորամը պահում է արույրե թիթեղները

Նեփին ասաց Զորամին, որ իրեն պետք են արույրե թիթեղները։ Այնուհետև Նեփին ասաց, որ Զորամը հետևի իրեն։ Զորամը կարծեց, թե Նեփին Լաբանն է, և արեց այնպես, ինչպես Նեփին ցանկանում էր։

1 Նեփի 4․24-26

Նկար
եղբայրները փախչում են Նեփիից

Երբ Նեփին և Զորամը դուրս եկան քաղաքից, Լամանը, Լեմուելը և Սամը մտածեցին, որ Նեփին Լաբանն է: Նրանք վախեցան և սկսեցին փախչել։

1 Նեփի 4.28

Նկար
եղբայրները խոսում են, իսկ Զորամը հետ է նայում

Նեփին ձայն տվեց իր եղբայրներին: Երբ նրանք հասկացան, որ դա Նեփին էր, դադարեցին վազել: Բայց Զորամը վախեցավ և փորձեց վերադառնալ Երուսաղեմ։

1 Նեփի 4․29-30

Նկար
Նեփին խոսում է Զորամի հետ

Նեփին կանգնեցրեց Զորամին: Նա Զորամին ասաց, որ Տերը պատվիրել է իրենց ձեռք բերել թիթեղները: Նա Զորամին հրավիրեց իրենց հետ գնալ խոստումի երկիր։ Զորամը հասկացավ, որ կարող էր լինել ազատ մարդ, ոչ թե ծառա, և խոստացավ գնալ Նեփիի և նրա ընտանիքի հետ:

1 Նեփի 4.31-37

Նկար
Նեփին, եղբայրները և Զորամը ողջունում են Սարիային և Լեքիին

Նրանք վերադարձան Լեքիի և Սարիայի մոտ: Լեքին և Սարիան շատ ուրախացան՝ տեսնելով իրենց որդիներին: Սարիան կարծում էր, որ իր որդիները մահացել են։ Քանի որ Տերը պաշտպանել էր իր որդիներին, նա այժմ վստահում էր, որ նրանց ընտանիքին հրամայված էր հեռանալ Երուսաղեմից: Լեքիի և Սարիայի ընտանիքը զոհաբերություններ մատուցեց Տիրոջը և շնորհակալություն հայտնեց:

1 Նեփի 4․38, 5․1-9

Նկար
Լեքին իր ընտանիքի հետ կարդում է արույրե թիթեղները

Լեքին սկսեց կարդալ արույրե թիթեղները։ Նա տեսավ, որ թիթեղները պարունակում էին մարգարեների ուսմունքները: Նա նաև իմացավ, որ իր նախահայրերից մեկը Հովսեփն էր, որին եղբայրները վաղուց վաճառել էին Եգիպտոս։ Լեքին գիտեր, որ արույրե թիթեղները շատ կարևոր էին: Նա գիտեր՝ Տերը ցանկանում է, որ իր ընտանիքն ունենա պատվիրանները:

1 Նեփի 5․10–22