Scripture Stories
Գեդեոնը, Ալման և Նեորը


«Գեդեոնը, Ալման և Նեորը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Գեդեոնը, Ալման և Նեորը», Մորմոնի Գրքի պատմություններ

Ալմա 1

Գեդեոնը, Ալման և Նեորը

Պաշտպանել ճշմարտությունը Աստծո խոսքերով

Նկար
Ալմա Կրտսերը լսում է իր հորը

Նեփիացիներն Ալմա Կրտսերին ընտրեցին որպես իրենց գլխավոր դատավոր: Ալման նաև Եկեղեցու քահանայապետն էր:

Մոսիա 29․41-44

Նկար
Նեորը մատնացույց է անում երկինքը

Նեոր անունով մի մարդ սկսեց մարդկանց ուսուցանել մի բան, որը նա անվանեց Աստծո խոսք: Բայց նա ուսուցանեց մարդկանց, որ նրանք կարիք չունեն հնազանդվելու Աստծուն և կարիք չունեն ապաշխարելու:

Ալմա 1․2-4, 15

Նկար
մարդիկ Նեորին փող են բերում

Շատերը հավանեցին և հավատացին Նեորի խոսքերին։ Նա ուզում էր, որ մարդիկ իրեն փող տան ու գովեն։ Նա կարծում էր, որ ինքն ավելի լավն էր, քան մյուս մարդիկ: Նա ստեղծեց իր եկեղեցին, և շատ մարդիկ լսեցին նրան:

Ալմա 1․3, 5-6

Նկար
Նեորը վիճում է Գեդեոնի հետ

Մի օր Նեորը հանդիպեց Գեդեոն անունով մի ծեր մարդու։ Գեդեոնը ուսուցիչ էր Աստծո Եկեղեցում և շատ բարիք էր գործել: Նեորը ցանկանում էր, որ մարդիկ հեռանան Եկեղեցուց, ուստի նա վիճեց Գեդեոնի հետ: Գեդեոնն օգտագործեց Աստծո խոսքերը՝ ցույց տալով, որ Նեորը չէր ուսուցանում ճշմարտությունը: Նեորը զայրացավ։ Նա սպանեց Գեդեոնին իր սրով։

Ալմա 1․7-9, 13

Նկար
Նեորը վիճում է Ալմայի հետ

Մարդիկ Նեորին բերեցին Ալմայի մոտ դատվելու: Նեհորը փորձեց արդարացնել իր արարքը։ Նա չէր ուզում պատժվել։

Ալմա 1․10-11

Նկար
Ալման կայացնում է դատավճիռը

Ալման ասաց, որ Նեորի ուսմունքները սխալ էին և կարող էին վնասել մարդկանց: Ալման հետևեց օրենքին: Քանի որ Նեորը սպանեց Գեդեոնին, Նեորը մահապատժի ենթարկվեց։

Ալմա 1.12-15

Նկար
Ալման մտածում է ժողովրդի մասին

Մահից առաջ Նեորը ժողովրդին ասաց, որ ինքը ստել էր։ Նա չէր սովորեցրել Աստծո խոսքը: Թեև Նեորն ասաց, որ սխալ է, շատերը հետևեցին նրա օրինակին: Նրանք ստում էին մարդկանց՝ գովասանքի ու փող ստանալու համար։ Բայց մյուսները լսեցին Ալմային: Նրանք հոգ էին տանում աղքատների մասին և պահում Աստծո պատվիրանները:

Ալմա 1․15-16, 25-30