Scripture Stories
Թագուհու հավատքը


«Թագուհու հավատքը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Թագուհու հավատքը», Մորմոնի Գրքի պատմություններ

Ալմա 18-19

Թագուհու հավատքը

Ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսում

Նկար
թագուհու ամուսինն ընկնում է գետնին

Լամանացի մի թագուհի կառավարում էր իր ամուսնու՝ Լամոնի թագավորի հետ: Թագավորը խնդրեց Ամմոն անունով մի նեփիացու ուսուցանել իրեն Տիրոջ մասին: Թագավորը հավատաց Ամմոնի խոսքերին: Թագավորը ծնկաչոք աղոթեց և Տիրոջից ներողություն խնդրեց: Աղոթելու ժամանակ թագավորն ընկավ գետնին: Կարծես նա մեռած էր։

Ալմա 18․21, 24-42

Նկար
թագուհին նայում է ընկած ամուսնուն

Թագավորի ծառաները նրան տարան թագուհու մոտ։ Նրանք թագավորին դրեցին մահճակալի վրա։ Նա պառկեց այնտեղ և երկու օր ու երկու գիշեր չշարժվեց։

Ալմա 18․43

Նկար
թագուհին խոսում է ծառայի հետ

Այդ ընթացքում թագուհին ու նրա երեխաները շատ տխուր էին։ Նրանք մնացին թագավորի մոտ և լաց եղան նրա վրա։ Որոշ մարդիկ ասում էին, որ թագավորին պետք է թաղել: Բայց թագուհին նախ ուզում էր խոսել Ամմոնի հետ։ Նա լսել էր, որ Ամմոնն ուներ Աստծո զորությունը: Թագուհու ծառաները խնդրեցին Ամմոնին գալ թագուհու մոտ:

Ալմա 18․43, 19․1-3, 5

Նկար
թագուհին խոսում է Ամմոնի հետ

Թագուհին Ամմոնին ասաց, որ լսել է, որ նա Աստծո մարգարեն է: Նա Ամմոնին խնդրեց տեսնել թագավորին։ Ամմոնը գիտեր, որ թագավորը ողջ է։ Աստծո զորությունն էր, որ քնեցրեց թագավորին։ Ամմոնը թագուհուն ասաց, որ նրա ամուսինը հաջորդ օրը արթնանալու է:

Ալմա 19․3-8

Նկար
թագուհին գլուխը դրել է ամուսնու վրա

Թագուհին վստահում էր Ամմոնին և մեծ հավատ ուներ առ Աստված: Նա հավատում էր, որ հաջորդ օրը ամուսինը կարթնանա: Ամմոնն ասաց, որ նա օրհնված է իր մեծ հավատքի շնորհիվ: Նա ասաց թագուհուն, որ նրա հավատքն ավելի մեծ է, քան նրա ժողովրդի հավատքը: Թագուհին մնաց ամուսնու մոտ և ամբողջ գիշեր հսկեց նրան։

Ալմա 19․9-11

Նկար
թագուհին երջանիկ է, որ ամուսինը արթնացավ

Հաջորդ օրը թագավորն արթնացավ։ Նա ասաց թագուհուն, որ տեսել է Հիսուս Քրիստոսին: Թագուհին և թագավորը գիտեին, թե որքան է Հիսուսը սիրում իրենց, և նրանք լի էին ուրախությամբ։

Ալմա 19․12-13