Scripture Stories
Անթի-Նեփի-Լեքիները


«Անթի-Նեփի-Լեքիները», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 23-27

Անթի-Նեփի-Լեքիները

Մարդիկ, որոնք որոշել են սիրել իրենց թշնամիներին

Նկար
Ամմոնը ծառի տակ ուսուցանում է մարդկանց

Շատ Լամանացիներ Աստծո մասին սովորում են Ամմոնից և նրա եղբայրներից։ Այս Լամանացիներն ամուր հավատք ունեին առ Տերը և հետևում էին Աստծո պատվիրաններին։ Նրանք ցանկանում էին նոր անուն ունենալ, ուստի նրանք Լամանացիների փոխարեն իրենց անվանեցին Անթի-Նեփի-Լեքիներ։

Ալմա 23․3-7, 16-17

Նկար
Ընտանիքները լսում են Ամմոնի ուսուցումը

Անթի-Նեփի-Լեքիները փոխվեցին առ Աստված իրենց հավատքի շնորհիվ։ Նրանք զղջացին նախկինում գործած իրենց վատ արարքների համար։ Նրանք գիտեին, որ Աստված սիրում և ներում է իրենց։

Ալմա 24․8-14

Նկար
Անթի-Նեփի-Լեքիները զենքերը նետում են բաց փոսի մեջ

Լամանացիները զայրացած էին և պատրաստվում էին հարձակվել Անթի-Նեփի-Լեքիների վրա։ Կռվելու փոխարեն Անթի-Նեփի-Լեքիները խոստում տվեցին Աստծուն։ Նրանք ասացին, որ այլևս երբեք չեն վնասի մարդկանց։ Դա ցույց տալու համար նրանք թաղեցին իրենց զենքերը։ Նրանք նախընտրեցին սիրել իրենց թշնամիներին՝ նրանց վիրավորելու կամ սպանելու փոխարեն։

Ալմա 24․1-19, 26․31-34

Նկար
Զայրացած լամանացին զենքը ձեռքին

Լամանացիները, որոնք չէին հավատում Աստծուն, հարձակվեցին Անթի-Նեփի-Լեքիների վրա։

Ալմա 24․20

Նկար
Երկու Անթի-Նեփի-Լեքիներ ծնկի իջած աղոթում են

Անթի-Նեփի-Լեքիները հավատում էին, որ եթե սպանվեին, ապա կապրեն Աստծո հետ։ Նրանք պահեցին Աստծուն տված իրենց խոստումը և չկռվեցին Լամանացիների դեմ։

Ալմա 24․16, 21

Նկար
Լամանացիները դադարեցնում են հարձակումը

Կռվելու փոխարեն Անթի-Նեփի-Լեքիները աղոթեցին։ Երբ Լամանացիները տեսան դա, նրանցից շատերը դադարեցրին հարձակումը։ Նրանք վատ էին զգում մարդկանց սպանելու համար։ Այդ Լամանացիները նույնպես նախընտրեցին երբեք այլևս չվնասել մարդկանց։ Նրանք միացան Անթի-Նեփի-Լեքիներին։

Ալմա 24․21-27, 25․13-16

Նկար
Ամմոնը և Անթի-Նեփի-Լեքիները ճամփորդում են

Ժամանակի ընթացքում ավելի շատ մարդիկ էին հարձակվում։ Ամմոնը և նրա եղբայրները տխրում էին Անթի-Նեփի-Լեքիների տառապանքի պատճառով։ Նրանք խնդրեցին թագավորին տանել իր ժողովրդին ապրելու Նեփիացիների հետ։ Թագավորն ասաց, որ նրանք կգնան, եթե Տերը կամենա։ Ամմոնն աղոթում էր։ Տերն ասաց, որ նրանք պետք է գնան, և որ Նա ապահովության մեջ կպահի նրանց։

Ալմա 27․2-15

Նկար
Նեփիացիները ողջունում են Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին

Նեփիացիները Անթի-Նեփի-Լեքիներին բնակության համար վայր տվեցին և պաշտպանեցին նրանց։ Փոխարենը, Անթի-Նեփի-Լեքիները սնունդ էին տալիս Նեփիացիներին։ Անթի-Նեփի-Լեքիները մեծ հավատք ունեին և սիրում էին Աստծուն։ Նրանք ազնիվ էին բոլորի հետ և պահեցին իրենց խոստումը, որ երբեք չեն կռվելու։ Նրանք հավատարիմ մնացին իրենց ողջ կյանքում։

Ալմա 27.20-30