Scripture Stories
Ազատության դրոշը


«Ազատության դրոշը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

Ալմա 46-50

Ազատության դրոշը

Պաշտպանել Աստծուն հավատալու իրավունքը

Նկար
Ամաղիկիան ձեռքերը մեկնում է իր ժողովրդի առջև, մինչ նրանք ուրախանում են

Ամաղիկիան հաղթանդամ, ուժեղ Նեփիացի էր։ Նա ցանկանում էր թագավոր դառնալ։ Իրեն օգնող մարդկանց նա խոստացավ իշխանություն տալ։ Շատերն էին հավանում նրան և փորձում ստիպել ուրիշներին հետևել նրան։ Ամաղիկիան մարդկանց ուղղորդում էր վատ արարքներ կատարել։ Նա և իր հետևորդները ցանկանում էին սպանել այն մարդկանց, որոնք ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի մասին։

Ալմա 45․23-24, 46․1-10

Նկար
Մորոնի զորավարը հեռանում է Ամաղիկիայից և նրա ժողովրդից

Մորոնի զորավարը՝ Նեփիացիների զորքերի ղեկավարը, հավատաց Հիսուսին։ Նա գիտեր, որ Նեփիացիները օրհնված էին, որովհետև նրանք պահում էին Աստծո պատվիրանները։ Նա շատ զայրացած էր, որ Ամաղիկիան մարդկանց հեռացնում էր Աստծուց, փորձում էր թագավոր դառնալ և փորձում էր վնասել մարդկանց։

Ալմա 46.9-11, 13-15, 18

Նկար
Մորոնի զորավարը բարձրացնում է ազատության դրոշը

Մորոնին պատռում է իր պատմուճանը։ Դրա վրա նա գրում է, որ մարդիկ պետք է հիշեն իրենց Աստծուն, իրենց ազատությունը և իրենց ընտանիքներին։ Ապա նա ամրացրեց դրոշը ձողի ծայրին և այն կոչեց ազատության դրոշ։ Մորոնին աղոթեց Աստծո օրհնության համար։ Նա Նեփիացիներին ցույց տվեց ազատության դրոշը և խնդրեց նրանց միանալ իրեն՝ Ամաղիկիայի դեմ պայքարում։

Ալմա 46.12-20, 23-24, 28

Նկար
Կապիտան Մորոնին կանգնած է իր զորքի և ընտանիքների առջև

Մարդիկ հագնում են իրենց սպառազինությունը և վազում Մորոնիի մոտ։ Նրանք պատրաստ էին պայքարել հանուն Աստծո և իրենց տների, ընտանիքների և ազատության։ Նրանք ուխտ կամ հատուկ խոստում կապեցին Աստծո հետ, որ միշտ կհետևեն Նրան։ Հետո նրանք պատրաստվեցին կռվելու Ամաղիկիայի դեմ։

Ալմա 46․21-22, 28

Նկար
Ամաղիկիան և նրա զինվորներից մի քանիսը փախչում են

Մորոնին ուներ մեծ բանակ։ Ամաղիկիան վախեցած էր։ Նա փորձեց փախուստի դիմել իր հետևորդների հետ։ Բայց նրանցից շատերը անհանգստանում էին, որ Ամաղիկիան կռվում էր սխալ նպատակի համար։ Շատերն այլևս չհետևեցին նրան։ Մորոնիի բանակը կանգնեցրեց նրանց, ովքեր դեռ հետևում էին Ամաղիկիային, սակայն վերջինս մի քանի մարդու հետ փախուստի դիմեց։

Ալմա 46․29-33

Նկար
Ամաղիկիան խոսում է Լամանացիների հետ

Ամաղիկիան գնում է Լամանացիների երկիրը։ Նա ցանկանում էր, որ Լամանացիները օգնեին իրեն կռվել Նեփիացիների դեմ։ Այդ ժամանակ նա կունենար ավելի մեծ, ուժեղ զորք։ Նա ստիպեց լամանացիներից շատերին զայրանալ նեփիացիների վրա: Լամանացիների թագավորը հրամայեց բոլոր լամանացիներին պատրաստվել նեփիացիների դեմ կռվի։

Ալմա 47․1

Նկար
Ամաղիկիան ծնկի է իջնում Լամանացի թագավորի առջև՝ թագ ստանալու համար

Ամաղիկիան դուր եկավ թագավորին։ Նա Ամաղիկիային դարձրեց Լամանացիների բանակի ղեկավարներից մեկը։ Բայց Ամաղիկիան ցանկանում էր ավելի մեծ զորություն։

Ալմա 47․1-3

Նկար
Ամաղիկիան թագ է կրում

Ամաղիկիան Լամանացիների վրա իշխելու ծրագիր կազմեց։ Նա իրեն ենթարկեց Լամանացիների ողջ բանակը։ Հետո նա հրամայեց իր ծառաներին սպանել թագավորին և ստել այն մասին, թե ով է դա արել։

Ալմա 47․4-26

Նկար
Լամանացի զինվորները հավանության բացականչություններով ողջունում են Ամաղիկիային

Ամաղիկիան ձևացնում է, թե իբր զայրացած է թագավորի սպանվելու պատճառով։ Լամանացիները հավանում էին Ամաղիկիային։ Նա ամուսնացավ թագուհու հետ և հռչակվեց նոր թագավոր։ Նա ուզում էր իշխել նաև Նեփիացիների վրա։ Նա չարախոսում էր նեփիացիների դեմ, որպեսզի Լամանացիներին բարկության դրդեր։ Շուտով շատ Լամանացիներ ցանկացան կռվել նրանց դեմ։

Ալմա 47․25-35, 48․1-4

Նկար
Մորոնի զորավարը և նրա զինվորները պատնեշ են կառուցում

Մինչ Ամաղիկիան ձեռք էր բերում իշխանություն ստերի միջոցով, Մորոնին Նեփիացիներին պատրաստեց վստահել Աստծուն։ Նա ամրացրեց ազատության դրոշը երկրի բոլոր աշտարակների վրա՝ հիշեցնելու նրանց իրենց խոստումի մասին։ Մորոնիի զորքերը նաև նախապատրաստեցին Նեփիացիների քաղաքները պատերազմի համար։ Նրանք պարիսպներ կառուցեցին և խրամատներ փորեցին՝ քաղաքներն ապահով և ամուր դարձնելու համար։

Ալմա 46․36, 48․7-18

Նկար
Ամաղիկիայի զինվորները նետեր են արձակում Նեփիացիների քաղաքի վրա

Երբ Լամանացիները եկան նրանց դեմ կռվելու, նրանք չկարողացան մտնել Նեփիացիների քաղաքները։ Նրանց կանգնեցրին Մորոնիի զորքերի կառուցած պատնեշներն ու խրամատները։ Շատ Լամանացիներ մահացան, երբ հարձակվեցին Նեփիացիների վրա։ Ամաղիկիան շատ զայրացած էր։ Նա խոստացավ սպանել Մորոնիին։

Ալմա 49․1-27

Նկար
Մորոնի զորավարը պատերազմից հետո խոսում է Նեփիացիների հետ

Նեփիացիները շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իրենց օգնելու և պաշտպանելու համար։ Նրանք իրենց քաղաքներն առավել ապահով դարձրին և ավելի շատ քաղաքներ կառուցեցին։ Լամանացիների հետ պատերազմը շարունակվեց, բայց Աստված օգնեց Մորոնիին և նրա զորքերին ապահով պահել Նեփիացիներին։ Նեփիացիները երջանիկ էին։ Նրանք հնազանդվեցին Աստծուն և հավատարիմ մնացին Նրան։

Ալմա 49․28-30, 50․1-24