Scripture Stories
Ալմա Կրտսերը


«Ալմա Կրտսերը», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)

«Ալմա Կրտսերը», Մորմոնի Գրքի պատմություններ

Մոսիա 25-28, Ալմա 36

Ալմա Կրտսերը

Մի զորեղ փոփոխություն

Նկար
Մոսիան և Ալմա Ավագը

Մոսիա թագավորը Ալմային իշխանություն տվեց՝ առաջնորդելու Զարահեմլայի Եկեղեցին: Ալման ուսուցանեց մարդկանց ապաշխարել և հավատք ունենալ առ Տերը:

Մոսիա 25․19-24, 26

Նկար
Ալմա Կրտսերը

Ալման մի որդի ուներ, որին նույնպես անվանեցին Ալմա: Ալմա Կրտսերը չհավատաց այն ամենին, ինչ իր հայրն ուսուցանեց:

Մոսիա 27․8

Նկար
Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները խոսում են մարդկանց հետ

Մոսիան որդիներ ուներ, որոնք նույնպես չէին հավատում Տիրոջը: Նրանք Ալմա կրտսերի ընկերներն էին: Նրանք բոլորն ուզում էին, որ մարդիկ հեռանան Եկեղեցուց: Ալման և Մոսիայի որդիները շատ մարդկանց առաջնորդեցին անելու բաներ, որոնք հակասում էին Աստծո պատվիրաններին:

Մոսիա 27․9-10, Ալմա 36․6

Նկար
Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները վախեցած են հրեշտակից

Մի օր Տերը մի հրեշտակ ուղարկեց՝ կանգնեցնելու նրանց: Հրեշտակը նրանց ասաց, որ դադարեցնեն Եկեղեցին կործանելու փորձերը: Ալման և Մոսիայի որդիներն այնքան վախեցան, որ ընկան գետնին:

Մոսիա 27․11-18, Ալմա 36․6-9

Նկար
Ալմա Կրտսերը ցավի մեջ է

Ալման երեք օր ու երեք գիշեր չէր կարողանում խոսել կամ շարժվել: Նա իրեն իսկապես վատ էր զգում բոլոր սխալ քայլերի պատճառով, որոնք նա կատարել էր: Նա նաև անհանգստանում էր, քանի որ շատ մարդկանց հեռացրել էր Տիրոջից:

Մոսիա 27․19, Ալմա 36․10-16

Նկար
Ալմա Կրտսերը ծնկի է իջել

Ալման մեծ ցավ զգաց իր մեղքերի պատճառով: Հետո նա հիշեց իր հոր խոսքերը Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մասին:

Ալմա 36․17

Նկար
Ալմա Կրտսերը երջանիկ է

Ալման աղոթեց, որ Հիսուսը ների իրեն: Աղոթելուց հետո նա չէր հիշում իր ցավը։ Նա հասկացավ, որ Տերը ներել էր իրեն: Նա այլևս վատ չէր զգում իր մեղքերի պատճառով։ Փոխարենը՝ Ալման իրեն շատ երջանիկ էր զգում։

Մոսիա 27․24, 28-29, Ալմա 36․18-22

Նկար
Ալման Կրտսերը և Մոսիայի որդիներն օգնում են ինչ-որ մեկին

Ալմայի ուժը վերականգնվեց: Նա և Մոսիայի որդիները որոշեցին ապաշխարել և փորձել շտկել իրենց պատճառած ողջ ցավը: Նրանք ծառայեցին Տիրոջը այդ ժամանակից ի վեր՝ օգնելով ուրիշներին ապաշխարել: Նրանք ճամփորդեցին այն երկրում, որը կառավարում էր Մոսիան, և ուսուցանեցին մարդկանց Հիսուսի մասին:

Մոսիա 27․20-24, 32-37, Ալմա 36․23-26

Նկար
Մոսիայի որդիները հեռանում են

Ալման և Մոսիայի որդիները ցանկացան կիսվել այն երջանկությամբ, որ Հիսուսի ուսմունքները բերեցին իրենց կյանք: Նրանք ջանասիրաբար աշխատեցին Տիրոջն ու ժողովրդին ծառայելու համար: Մոսիայի որդիները որոշեցին հեռանալ և լամանացիներին ուսուցանել Հիսուսի մասին: Ալման նախընտրեց մնալ և շարունակել ուսուցանել նեփիացիներին:

Մոսիա 27․32-37, 28․1-10, 29․42-43