Սուրբ գրություններ
3 Նեփի 1


Երրորդ Նեփի

Գիրքը Նեփիի
Որդին Նեփիի, որը Հելամանի որդին էր

Եվ Հելամանը՝ Հելամանի որդին էր, որն Ալմայի որդին էր, որն Ալմայի որդին էր՝ լինելով Նեփիի մի հետնորդ, որը Լեքիի որդին էր, որը դուրս էր եկել Երուսաղեմից, Սեդեկիայի՝ Հուդայի թագավորի թագավորության առաջին տարում:

Գլուխ 1

Նեփին՝ Հելամանի որդին, մեկնում է երկրից, և նրա որդին՝ Նեփին, պահում է հիշատակարանները – Թեև նշաններն ու հրաշքները շատանում են, ամբարիշտները ծրագրում են սպանել արդարներին – Գալիս է Քրիստոսի ծննդյան գիշերը – Տրվում է նշանը, և մի նոր աստղ է հայտնվում – Ստերն ու խաբեություններն աճում են, և Գադիանթոնի ավազակները սպանում են շատերին: Մոտ 1–4թթ. Ք.ծ.հ.:

1 Արդ եղավ այնպես, որ իննսունևմեկերորդ տարին անցավ և եղավ ավեց հարյուր տարի այն ժամանակից, երբ Լեքին թողեց Երուսաղեմը. և դա այն տարում էր, երբ Լաքոնիուսը գլխավոր դատավորն էր ու կառավարիչը երկրի վրա:

2 Եվ Նեփին՝ Հելամանի որդին, մեկնեց Զարահեմլայի երկրից՝ հանձնարարություն տալով իր որդի աՆեփիին, որը նրա ավագ որդին էր, արույրե բթիթեղների և բոլոր այն հիշատակարանների վերաբերյալ, որոնք պահվել էին, և բոլոր այն բաների, որոնք պահվել էին սրբորեն՝ Երուսաղեմից Լեքիի մեկնելուց ի վեր:

3 Այնուհետև նա հեռացավ երկրից, և թե աուր նա գնաց, ոչ ոք չգիտեր. և նրա որդի Նեփին պահում էր հիշատակարանները նրա փոխարեն, այո՝ այս ժողովրդի հիշատակարանը:

4 Եվ եղավ այնպես, իննսունևերկուերորդ տարվա սկզբին, ահա, մարգարեների մարգարեությունները սկսեցին ավելի լիովին իրագործվել. քանզի սկսեցին ավելի մեծ նշաններ և ավելի մեծ հրաշքներ գործվել ժողովրդի մեջ:

5 Բայց եղան ոմանք, ովքեր սկսեցին ասել, որ ժամանակն անցած է խոսքերն իրագործվելու համար, որոնք աասվել էին Սամուել Լամանացու կողմից:

6 Եվ նրանք սկսեցին ծիծաղել իրենց եղբայրների վրա՝ ասելով. Ահա, ժամանակն անցել է և Սամուելի խոսքերը չիրագործվեցին. հետևաբար, ձեր հավատքն այս բանի վերաբերյալ զուր է:

7 Եվ եղավ այնպես, որ նրանք մեծ աղմուկ բարձրացրեցին ամբողջ երկրում. և այն մարդիկ, ովքեր հավատում էին, սկսեցին շատ տրտմել, որ չլինի թե ինչ-որ պատճառով, այն բաները, որոնք ասվել էին, տեղի չունենային:

8 Բայց ահա, նրանք աննկուն սպասում էին այն օրվան և այն գիշերվան ու այն օրվան, որը պետք է լիներ ինչպես մեկ օր, կարծես չկար գիշեր, որպեսզի նրանք իմանային, որ իրենց հավատքը զուր չէր եղել:

9 Արդ եղավ այնպես, որ անհավատների կողմից նշանակվեց մի օր, որ բոլոր նրանք, ովքեր հավատում էին այդ ավանդություններին, պետք է մահվան ադատապարտվեին, եթե չլիներ նշանը, որը տրվել էր Սամուել մարգարեի կողմից:

10 Արդ եղավ այնպես, որ երբ Նեփին՝ որդին Նեփիի, տեսավ իր ժողովրդի այս ամբարշտությունը, նրա սիրտը խիստ տրտմեց:

11 Եվ եղավ այնպես, որ նա դուրս գնաց ու վար խոնարհվեց գետնին, և ուժգնորեն աղաղակեց առ Աստված իր ժողովրդի համար, այո, նրանց՝ ովքեր քիչ էր մնում կործանվեին իրենց հայրերի ավանդությունների հանդեպ իրենց հավատքի պատճառով:

12 Եվ եղավ այնպես, որ նա ուժգնորեն աղաղակեց առ Տերը՝ աամբողջ այդ օրը. և ահա, Տիրոջ ձայնը եկավ նրան՝ ասելով.

13 Բարձրացրու գլուխդ և ուրախացիր. քանզի ահա, ժամանակը մոտ է, և այս գիշեր նշանը պիտի տրվի, և աէգուց ես գալիս եմ աշխարհ՝ ցույց տալու աշխարհին, որ ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես բխոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով:

14 Ահա, ես ագալիս եմ յուրայինների մոտ, որպեսզի բիրագործեմ բոլոր բաները, որոնք ես հայտնի եմ դարձրել մարդկանց զավակներին աշխարհի գհիմնադրումից ի վեր, և կատարեմ կամքը դև՛ Հոր, և՛ Որդու,– Հորը՝ իմ պատճառով, և Որդունը՝ իմ մարմնի պատճառով: Եվ ահա, ժամանակը մոտ է, և այս գիշեր նշանը պիտի տրվի:

15 Եվ եղավ այնպես, որ այն խոսքերը, որ եկան Նեփիին, իրագործվեցին, ինչպես որ դրանք խոսվել էին. քանզի ահա, արևի մայր մտնելուց խավար աչեղավ. և մարդիկ սկսեցին ապշած մնալ, որովհետև խավար չեղավ, երբ գիշերը եկավ:

16 Եվ եղան շատերը, ովքեր չէին հավատացել մարգարեների խոսքերին, աընկան գետնին և կարծես մեռած լինեին, քանզի նրանք իմացան, որ կործանման մեծ բծրագիրը, որ նրանք դրել էին նրանց համար, ովքեր հավատում էին մարգարեների խոսքերին, խափանված էր. քանզի նշանը, որը տրվեց, արդեն առկա էր:

17 Եվ նրանք սկսեցին գիտենալ, որ Աստծո Որդին պետք է շուտով հայտնվի. այո, ի վերջո, բոլոր ժողովուրդը ողջ երկրի երեսին, արևմուտքից արևելք՝ և՛ հյուսիսային երկրում, և՛ հարավային կողմի երկրում, այնքան սաստիկ ապշած էին, որ նրանք ընկան գետնին:

18 Քանզի նրանք գիտեին, որ մարգարեները վկայել էին այս բաների մասին շատ տարիների ընթացքում, և որ այն նշանը, որը տրվել է արդեն առկա է. և նրանք սկսեցին վախենալ, իրենց անօրինության պատճառով, և իրենց անհավատության:

19 Եվ եղավ այնպես, որ բոլոր այդ գիշերը խավար չեղավ, այլ այնպես լույս էր, կարծես կեսօր լիներ: Եվ եղավ այնպես, որ արևը կրկին ծագեց առավոտյան՝ ըստ իր ուրույն կարգի. և նրանք գիտեին, որ դա այն օրն էր, որ Տերը պիտի ածնվեր, այն նշանի շնորհիվ, որը տրվել էր:

20 Եվ դա կատարվել էր, այո, բոլոր բաները, ամեն մասնիկ՝ մարգարեների խոսքերի համաձայն:

21 Եվ նաև եղավ այնպես, որ մի նոր աաստղ հայտնվեց՝ խոսքի համաձայն:

22 Եվ եղավ այնպես, որ այս ժամանակից սկսած, սկսեցին ստեր ուղարկվել առաջ՝ մարդկանց մեջ, Սատանայի կողմից՝ կարծրացնելու նրանց սրտերը, այն նպատակով, որ նրանք չհավատային այն նշաններին ու հրաշքներին, որ իրենք տեսել էին. բայց չնայած այդ ստերին ու խաբեություններին, ժողովրդի մեծ մասը հավատաց և դարձի եկավ առ Տերը:

23 Եվ եղավ այնպես, որ Նեփին առաջ գնաց ժողովրդի մեջ, և նաև շատ ուրիշները, մկրտելով ապաշխարության համար, այդպիսով եղավ մեղքերի մեծ աթողություն: Եվ այսպիսով ժողովուրդը սկսեց կրկին խաղաղություն ունենալ երկրում:

24 Եվ հակառակություններ չկային, բացի մի քանիսից, որոնք սկսեցին քարոզել՝ փորձելով համոզել սուրբ գրքերով, որ այլևս աանհրաժեշտ չէր հնազանդվել Մովսեսի օրենքին: Արդ, այս բանում նրանք սխալվում էին՝ հասկացած չլինելով սուրբ գրքերը:

25 Բայց եղավ այնպես, որ նրանք շուտով դարձի եկան և գիտակցեցին այն սխալը, որի մեջ էին իրենք, քանզի նրանց հայտնի դարձվեց, որ օրենքը դեռ չէր ակատարվել, և որ այն պետք է կատարվի՝ ամեն մասնիկ. այո, խոսքը եկավ նրանց, որ այն պետք է կատարվի. այո, ոչ մի կետ կամ գիծ չպիտի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի. հետևաբար, այս նույն տարում նրանք բերվեցին իրենց սխալի գիտակցմանը և բխոստովանեցին իրենց հանցանքները:

26 Եվ այսպես իննսունևերկուերորդ տարին անցավ՝ ավետիք բերելով ժողովրդին, այն նշանների հետևանքով, որոնք իրականացան՝ բոլոր սուրբ մարգարեների մարգարեության խոսքերի համաձայն:

27 Եվ եղավ այնպես, որ իննսունևերեքերորդ տարին նույնպես անցավ խաղաղությամբ, բացի դա լիներ աԳադիանթոնի ավազակների պատճառով, որոնք բնակվում էին սարերում, որոնք հեղեղել էին երկիրը. քանզի այնքան ուժեղ էին նրանց ամրոցներն ու նրանց թաքստոցները, որ ժողովուրդը չէր կարողանում հաղթել նրանց. հետևաբար, նրանք գործում էին բազմաթիվ սպանություններ, և մեծ կոտորած սարքում ժողովրդի մեջ:

28 Եվ եղավ այնպես, որ իննսունևչորսերորդ տարում, նրանք սկսեցին ավելանալ մեծ չափով, որովհետև Նեփիացիներից կային շատ պառակտիչներ, ովքեր փախան նրանց մոտ, որը մեծ վիշտ պատճառեց այն Նեփիացիներին, ովքեր մնացել էին երկրում:

29 Եվ Լամանացիների մեջ նույնպես կար մեծ վշտի մի պատճառ. քանզի ահա, նրանք ունեին շատ երեխաներ, ովքեր մեծացել էին և սկսել էին ուժեղ դառնալ տարիների ընթացքում, այնպես որ նրանք դարձել էին ինքնուրույն և մոլորեցվել էին նրանց կողմից, ովքեր աԶորամացիներ էին, նրանց ստերով և նրանց շողոքորթ խոսքերով՝ միանալու այն Գադիանթոնի ավազակներին:

30 Եվ այսպիսով, Լամանացիները նույնպես չարչարված էին, և սկսեցին թուլանալ՝ ինչ վերաբերում էր իրենց հավատքին ու արդարակեցությանը՝ աճող սերնդի ամբարշտության պատճառով: