2017
Մարգարեները և առաքյալները ծառայում են ամբողջ աշխարհում
November 2017


Մարգարեները և առաքյալները ծառայում են ամբողջ աշխարհում

Մարգարեներն ու առաքյալները կանչված են որպես «Քրիստոսի անվան հատուկ վկաները ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23): Ահա որոշ մանրամասներ նրանց գործունեությունից ապրիլի գերագույն համաժողովից հետո:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը համեստ նշել է իր ծննդյան 90-ամյակը Յուտայում (ԱՄՆ), օգոստոսի 21-ին: Նա կրկին արտահայտել է ծննդյան օրվա ցանկությունը, որը նախկինում էր ասել՝ որ լավագույն նվերը նրա համար կլիներ այն, որ մարդիկ «գտնեին մի մարդու, ով նեղության մեջ է, հիվանդ է կամ միայնակ և մի լավ բան անեին նրա համար»:

Համիլտոնում, Նոր Զելանդիա, Նախագահ Հենրի Բ. Այրինգը շենքեր է նվիրագործել Թեմփլ Վյու թաղամասում, որոնք նախկինում Նոր Զելանդիայի Եկեղեցու քոլեջի շենքերն էին: Իրմա փոթորիկից հետո նա այցելել է Պուերտո Ռիկո, Սան Թոմաս, և եկեղեցու կամավորներին, ովքեր ներգրավված էին մաքրման աշխատանքներում Ֆլորիդայում (ԱՄՆ):

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը այցելել է Տեխաս, ԱՄՆ և տեսել է Հյուսթոնի Վերջին Օրերի Սրբերի թիմերը, որոնք աշխատում էին կողք կողքի մյուսների հետ Հարվեյ փոթորիկից հետո, ասելով, որ «ես կարող եմ օգնել» տրամադրվածությունը բնորոշ է Վերջին Օրերի Սրբերին ամբողջ աշխարհում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Նեբրասկայի (ԱՄՆ) նահանգապետին նվիրել է ընտանեկան պատմության մի հատոր, այցելել է ղեկավարներին և միսիոներներին Նյու Յորքում (ԱՄՆ) և պատմել է ինստիտուտի ուսանողներին Յուտայում, որ Աստվածաշունչը «լեցուն է մարգարեություններով… վերականգնման մասին»:

Ճապոնիայի և Կորեայի անդամներին այցելելուց հետո Երեց Դալլին Հ. Օուքսն ասել է. «Տերը հոգ է տանում Իր զավակների համար: Նա գիտի նրանց հանգամանքները և մտահոգությունները ու գթառատ է Իր սիրո մեջ»: Կորեայում «Դեմ առ Դեմ» հանդիպման ժամանակ Երեց Օուքսը պատասխանել է երիտասարդների հարցերին: Նա հանդիպել է նախարարի հետ 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերի հարցերով: Պերուի նախագահի խնդրանքով Երեց Օուքսը հանդիպել է նրան, որ ստանա նախագահի շնորհակալագրերը ջրհեղեղի ժամանակ Եկեղեցու ցուցաբերած օգնության համար:

Յուտայում Երեց Բալլարդը խրախուսել է երիտասարդ ամուրիներին, որ հանգստության օրն ընդունեն որպես «հրաշալի և փառահեղ ժամանակ» և ուսումնասիրեն Եկեղեցու հիմնարար սկզբունքները և վարդապետությունները: Նա ասել է տաճարի աշխատողներին, որ այսօր կառուցվող տաճարները կգործեն նաև Հազարամյակի ժամանակ: Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի հետ միասին նա այցելել է Տեխաս՝ քաջալերելու կամավորներին մաքրել փոթորիկի և ջրհեղեղի վնասները:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ստացել է «2017թ. Առաջադիմության պիոներներ» Նախագահի պարգևը Յուտայի համայնքային կազմակերպություններից մեկի կողմից: «Միմյանց օգնել, բարձրացնել, ամրապնդել կարողանալը ռահվիրա լինելու լավագույն հատկանիշն է», – ասել է նա:

Ռուսաստանում և Ուկրաինայում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է, որ կյանքը ենթադրում է փորձություններ, սակայն ավետարանը հեռանկար, հույս և քաջալերանք է տալիս: Անգլիայում կրոնական հալածանքներին նվիրված Վինդզոր քաղաքում անցկացվող երկրորդ համաժողովի ժամանակ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է, որ հավատքը շատերին է օգնում ազատվել փախստականի կարգավիճակից և օգտակար լինել հասարակությանը: Համաժողովից հետո նա խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին, միսիայի նախագահներին և միսիոներներին Պորտուգալիայում և Իսպանիայում:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն այցելել է Արևմտյան Աֆրիկայի այն 3 երկրները, որտեղ նախկինում չի այցելել որևէ Առաքյալ. Սենեգալ, որտեղ նա ասել է նվիրագործման աղոթքը, Գվինեա և Մալի: Նա նաև հանդիպել է Նիգերիայի և Գանայի անդամների հետ: Համաշխարհային հոգևոր երեկոյի ժամանակ, որը մեկնարկել է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ), Երեց Բեդնարը խրախուսել է չափահաս երիտասարդներին իրենց հավերժական ընտանիքի շղթայում «եռակցման օղակ» լինել:

Երեց Քվենթին Լ. Քուքը հանդիպել է Թայվանի, Հոնկոնգի, Հնդկաստանի և Թաիլանդի անդամների ու միսիոներների հետ, նշելով, որ «անդամները ոգևորված են Եկեղեցով, կենտրոնանալով տաճարային և միսիոներական աշխատանքի վրա»: Նյու Ջերսիում (ԱՄՆ) նա ելույթ է ունեցել Սեյմուրի ինստիտուտի սեմինարին՝ կրոնական ազատության թեմայով: «Մենք պետք է շարունակենք մեր տևական և վճռական ջանքերը` խթանելով բարոյականությունը և պաշտպանելով ընտանիքները», – ասել է նա: Կալիֆորնիայում (ԱՄՆ) նա խրախուսել է հասարակության իրավական դաշտի անդամներին պահպանել հավատքը և հավասարակշռությունը կյանքում և պաշտպանել կրոնական ազատությունը:

Էկվադորում և Կոլումբիայում Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, որ Քրիստոսի հարության հանդեպ հավատքը կմխիթարի և կաջակցի մեզ: Հնդկաստանում նա ստացել է Խաղաղության Համաշխարհային մրցանակ՝ ներկայացնելով Եկեղեցին և նեպալերենով Մորմոնի Գրքի օրինակներ է նվիրել Նեպալի նախագահին և փոխնախագահին, ինչպես նաև Կատմանդու ճյուղին:

Փոթորիկներից և ջրհեղեղներից մի քանի ամիս առաջ Երեց Նիլ Լ. Անդերսենը այցելել էր Պուերտո Ռիկո, Հաիթի և Դոմինիկյան Հանրապետություն, ելույթ ունենալով ինքնապահովման, կրթության և տաճարային օրհնությունները ստանալուն պատրաստվելու մասին: ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Արիզոնայի պետական համալսարանում ՎՕՍ Ընտանեկան կրթության երեկոյի ժամանակ նա կոչ է արել Վերջին Օրերի Սրբերին «բացել դռները, հարգել մյուսների համոզմունքները [և] ավելին իմանալ նրանց մասին»: Երեց Անդերսենը հիմնել է 100-րդ ցիցը Ֆիլիպիններում և նվիրագործել միսիոներների ուսուցման ընդլայնված կենտրոնը Մանիլայում:

Հարավային Աֆրիկայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Երեց Ռոնալդ Ռասբենդը ասել է, որ Աֆրիկայում երեք գործող տաճարներով և հինգ այլ շենքերով, որոնք կառուցվում են կամ հայտարարվել են, «Տերը պատրաստում է աֆրիկյան ժողովրդին ստանալու Իր բոլոր օրհնությունները»:

Երեց Գարի Ս. Սթիվենսոնը այցելել է Վանուատու, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆրանսիական Պոլինեզիա և ԱՄՆ-ի Հավայան կղզիների Բրիգամ Յանգ Համալսարան: «Եթե մենք նայենք մեր դժվարություններին ավետարանի տեսանկյունից, կգտնենք պատասխաններ, որոնք մեզ տալիս են երջանկություն և ուրախություն», – ասել է նա: Նա հանդիպել է Վանուատուի նախագահին և վարչապետին, ինչպես նաև Պապեթեի արքեպիսկոպոսին (Թաիթի):

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը հունիսին այցելել է հինգ երկրներ՝ Գվատեմալա, Կոստա Ռիկա, Էլ Սալվադոր, Նիկարագուա և Հոնդուրաս: Նա կազմակերպել է առաջին քեքչի լեզվով խոսող ցիցը Գվատեմալայում և մասնակցել կրոնական ազատությանը նվիրված համաժողովին, ինչպես նաև երիտասարդական համաժողովին: Օգոստոսին նա և նրա կինը՝ քույր Ռութ Լ. Ռենլանդը մասնակցել էին Առաջին «Դեմ առ Դեմ» միջոցառմանը, որը մեկնարկել էր Աքրայում (Գանա), իսկ սեպտեմբերին նա կոչ է արել ԱՄՆ-ի Այդահո նահանգի Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանողներին ապավինել Քրիստոսի վարդապետությանը: